Jump to content

Արտեմ Սարգսյան (լեզվաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտեմ Սարգսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտեմ Եղիշեի Սարգսյան
Ծնվել էօգոստոսի 28, 1942
(81 տարեկան)
ԾննդավայրԿիրովաբադ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունբանասեր, հաղորդավար
Աշխատանք1965-ից
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ Պետական մրցանակ (1986)
«Մովսես Խորենացի» մեդալ (2002)
ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալ (2011)

Արտեմ Եղիշեի Սարգսյան (օգոստոսի 28,1942, Կիրովաբադ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հաղորդավար[1][2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտեմ Սարգսյանը ծնվել է 1942 թվականի օգոստոսի 28-ին Կիրովաբադ (Գանձակ) քաղաքում։ 1965 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1987 թվականից բանասիրական գիտությունների դոկտոր է, 1990 թվականից՝ պրոֆեսոր։ 1986 թ. արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի։ Նրա լեզվաբանական աշխատությունները նվիրված են գրաբարի կառուցվածքային նկարագրության՝ ժամանակակից ճշգրիտ մեթոդների կիրառմամբ, արևմտահայերենի կառուցվածքային նկարագրության՝ հնչյունաբանություն, բառապաշար, քերականություն, արևելահայերենի և արևմտահայերենի զուգադրական քննությանը, լեզվաբանական աշխարհագրության և հանրալեզվաբանության հիմնախնդիրներին։ Դասավանդել է Հայաստանի մի շարք բուհերում և Սփյուռքի կրթօջախներում։ 1972-1982 թվականներին դասավանդել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում, իսկ 1992-1996 թվականներին՝ Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում և ընծայարանում՝ միևնույն ժամանակ լինելով կրթական հաստատության տեսուչ։ 1978 թվականից Առաջին ալիքի, ապա՝ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հիմնել և վարել է «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը։ 1998 թվականից ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի թեմատիկ խմբի ղեկավարն է։ Եղել է «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտեմ Սարգսյան (լեզվաբան)» հոդվածին։