Լիլիթ Արզումանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լիլիթ Արզումանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 5, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրականագետ և արձակագիր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (2001) |
Անդամակցություն | ՀԳՄ և Հայաստանի թատերական գործիչների միություն |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան, Հայկական սովետական հանրագիտարան, Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Պարգևներ | |
Լիլիթ Արզումանյան Վիքիդարանում |
Լիլիթ Սևակի Արզումանյան (մարտի 5, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, արձակագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայաստանի գրողների միության (2001) և Հայաստանի թատերական գործիչների միության (2005) անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1957 թվականի մարտի 5-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1979-1990 թվականներին աշխատել է ԵՊՀ հրատարակչությունում, 1991-1993 թվականներին՝ Հայաստանի հանրագիտարանում։ 1990-1992 թվականներին, աշխատանքին զուգահեռ, եղել է հեռուստատեսության Առաջին ալիքի «Թատերական հյուրասենյակ» հաղորդաշարի հեղինակ և վարող, 2002-2009 թվականներին՝ «ԱրմենԱկոբ» հեռուստատեսության «Մեր թատրոնը», ապա՝ «Մշակույթ» հաղորդաշարերի հեղինակ և վարող։ 1988 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Արևելքը հայ արձակում» թեմայով և ստացել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2001 թվականին պաշտպանել է դոկտորական` «Պարույր Սևակի պոեմները» թեմայով և ստացել գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1993 թվականից եղել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի տեղակալ, 2013-2018 թվականներին` Հանձնաժողովի նախագահ[1]։ 2018 թվականին նշանակվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար[2][3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է 80-ից ավելի գրականագիտական և հրապարակախոսական հոդվածների և 3 ոչ խաղարկային ֆիլմի («Ճանապարհորդություն Արաքսից այն կողմ», «Կիլիկիա», «Ազատ, անկախ…»)։ Հեղինակ է 6 գրքի[4]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրառումներ աբսուրդի երկրից, Երևան, 2012:
- Բարև, փոքրիկ, Երևան, 2006:
- Իմ աշունը, Երևան, 2004[5]:
- Պարույր Սևակի պոեմները, Երևան, 2001[6]:
- Կանթեղ։ Գիտական հոդվածների ժողովածու։ Ասողիկ, 2001[7]։
- Արևելքը հայ արձակում, Երևան, 1998[8]:
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երախտագիտության մեդալ, 2017[9]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Լիլիթ Արզումանյան. «e-gov.am-ից եմ տեղեկացել իմ ազատման մասին»».
- ↑ «Երեվանի Թատրոնի եվ Կինոյի Պետական Ինստիտուտ». www.ysitc.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Լիլիթ Արզումանյանը նշանակվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Zarkfoundation - Լիլիթ Արզումանյան». zarkfoundation.com.
- ↑ Արզումանյան, Լիլիթ (2002). Իմ աշունը։ Թող հնդիկներն ինձ ներեն. Ասողիկ. ISBN 9789993074656.
- ↑ Արզումանյան, Լիլիթ Սեւակի (2001). Պարույր Սեւակի պոեմները. Նաիրի.
- ↑ Արզումանյան, Լիլիթ Սեւակի (2001). Կանթեղ։ Գիտական հոդվածների ժողովածու. Ասողիկ. ISBN 9789994143986.
- ↑ Արզումանյան, Լիլիթ Սեւակի (1998). Արեւելքը հայ արձակում։ (40-60-ական թվականներ). Ա. հ.
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող».
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլիթ Արզումանյան» հոդվածին։ |
|
- Մարտի 5 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- ԵՊՀ դասախոսներ
- Երախտագիտության մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայ արձակագիրներ
- Հայ գրականագետներ
- Հայ գրողներ