ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչություն, ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում, որն իրականացնում է օրենքով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ լեզվական քաղաքականության բնագավառում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից, ապահովում է Հայաստանի Հանրապետությունում լեզվի բնագավառում միասնական քաղաքականության իրականացումը

Լեզվի պետական տեսչությունն իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության բնագավառում՝ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ լեզվական քաղաքականության պետական ծրագրերի պահանջների կատարման ապահովում, ՀՀ պաշտոնական լեզվի՝ գրական հայերենի կանոնարկում և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրա լիակատար գործածության ապահովում, ՀՀ ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների ապահովում և այլն։ Տեսչությունը ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ[1][2]։

ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության հետ համագործակցում է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը։

2010 թվականից տեսչությունը ղեկավարում է Սերգո Երիցյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]