Արծրուն Ավագյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Արծրուն Ավագյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1942 (78 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գրականագետ |
Անդամակցություն | Հայաստանի գրողների միություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1998) և պրոֆեսոր (2000) |
Պարգևներ | Հայաստանի Հանրապետութեան գիտության վաստակավոր գործիչ |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում |
Արծրուն Աբգարի Ավագյան (մարտի 13, 1942, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր (2000): ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2014): Հայաստանի գրողների միության անդամ (2000):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արծրուն Ավագյանը ծնվել է 1942 թվականին Երևանում: 1959 թվականին ավարտել է Քանաքեռի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, 1968 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1970 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, 2000 թվականից՝ դեկան: 1977 թվականին պաշտպանել է թեկնածուական («Պոլսահայ գրական կյանքը 1918-1922 թթ»), 1998 թվականին` դոկտորական («Կոստան Զարյան. կյանքը և գործը») ատենախոսություն[1]:
Սփյուռքահայ և խորհրդային գրականությանը վերաբերող բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է[2][3][4][5]:
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի գրողների միության անդամ, 2000 թ.
- ԵՊՀ կառավարման և գիտական խորհուրդների անդամ
- ԵՊՀ արևելագիտության, ժուռնալիստիկայի, աստվածաբանության խորհուրդների անդամ
- «Պատմաբանասիրական հանդես»-ի և «Հայագիտության հարցեր»-ի խմբագրական կոլեգիաների անդամ
- ԵՊՀ-ում գործող գրականության գծով գիտական աստիճաններ շնորհող խորհրդի անդամ
- ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի անդամ
- ՀՀ ԳԱԱ հասարակագիտական ճյուղի գիտական խորհրդի անդամ
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկե մեդալ, 2005 թվական
- ՀՀ վարչապետի ոսկե մեդալ, 2009 թվական
- Հայաստանի գրողների միության և ՀՀ սփյուռքի նախարարության համատեղ «Վիլյամ Սարոյան» մեդալ, 2012 թվական
- ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգիր «կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի համար»
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, 2014 թվական
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սփյուռքահայ դասական պատմվածքը (քրեստոմատիա), Երևան, 2007 թ.։
- Պատկերազարդ պատմություն Շահան Շահնուրի (մենագրություն), Երևան, 2004 թ.։
- Կոստան Զարյան, Կյանքը և գործը, Երևան, 1998 թ.։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Արծրուն Ավագյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-03-12
- ↑ «Արծրուն Ավագյանի մասին ՀԳՄ կայքում»
- ↑ «Արծրուն Աբգարի Ավագյան»։ ysu.am։ Վերցված է 2017-03-12
- ↑ «ԱՐԾՐՈՒՆ ԱՎԱԳՅԱՆ / ՆԱ ՄԵՐ ԿՈՐՈՒՍՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԽՈՍԱՓՈՂՆ ԷՐ. Հակոբ Մնձուրին և մեր ազգային աղետը | Գրական Թերթ»։ www.grakantert.am (հայերեն)։ Վերցված է 2017-03-12
- ↑ «Լեզուն ինքը՝ ժողովուրդն է. Արծրուն Ավագյան»
- Մարտի 13 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ գրականագետներ
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկաններ