Jump to content

Ռուբեն Թարումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Թարումյան
Դիմանկար
Ծնվել էՓետրվարի 24, 1963
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պոլիտեխնիկական ինստիտուտ
Մասնագիտությունճարտարապետ, թարգմանիչ և պատմաբան
ԳործունեությունՃարտարապետ, տառաստեղծ, թարգմանիչ
Կայքtarumian.am
 Ruben Tarumian Վիքիպահեստում

Ռուբեն Խաչատուրի Հակոբյան (Ռուբեն Թարումյան) (փետրվարի 24, 1963(1963-02-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, տառաստեղծ, պատմաբան, թարգմանիչ։ Տառաստեղծների միության հիմնադիր-նախագահ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1963 թվականին ճարտարապետ Խաչատուր Հակոբյանի և նկարիչ Անուշ Հակոբյանի (ծնված՝ Անուշ Թարումյան) ընտանիքում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (1985) Ճարտարապետաշինարարական ֆակուլտետը։

1988-1992 թվականներին աշխատել է ՀՍՍՀ ԳԱԱ-ի Արվեստի ինստիտուտում, 1992-1993 թվականներին՝ «Գինդ» հրատարակչությունում՝ որպես տառատեսակների ձևավորող։ 1993–1994 թվականներին՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթում, որպես բաժնի խմբագիր։ 1994-1998 թվականներին՝ ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես համակարգչային խմբի ղեկավար[1]։ 1996 թվականից դասավանդում է ՃՇՀԱՀ-ում։

2006 թվականին հիմնադրել է Հայաստանի տառաստեղծների միությունը։

2017-2018 թվականներին Հայերենի բարձրագույն խորհրդի անդամ էր։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատել է տպագրական և կայքերի ձևավորման բնագավառում։ Հեղինակ է մի քանի տասնյակ, գրքերի, խորհրդանշանների և կայքերի, այդ թվում՝ ՀՀ Նախագահի առաջին կայքի։

Հեղինակ է շուրջ 100 տառատեսակների (շուրջ 200 նկարվածք)՝ հայկական, վրացական, հունական, ռուսական, եբրայական տառաշարերով։

1991 թվականին ստեղծել է Xerox Ventura Publisher էջադրման համակարգի հայկական առաջին տառատեսակները։ Մասնակցել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Գրանշանների հավաքածուներ և ստեղնաշարեր. Գրանշանների կոդավորում և ստեղների դասավորություն» ՀՍՏ 34.001-2006 ստանդարտի մշակմանը՝ Վ. Մխիթարյանի, Հ. Մելիքյանի, և այլոց հետ միասին։ Եղել է Microsoft Windows ու Microsoft Office ծրագրերը հայացնող առաջին խմբի ղեկավարը։

Արժանացել է լավագույն աշխատանքի համար դիպլոմի՝ Համակարգչային գծանկարի և անիմացիայի "HighArt" փառատոնում (տառաստեղծների խումբ) (1997, հոկտեմբեր)։

2005 թվականին արժանացել է «Մաշտոց-1600» մրցանակաբաշխության առաջին մրցանակին։

Պատմագիտական ուսումնասիրությունները վերաբերում են գրային համակարգերի պատմությանը (մասնավորապես՝ հայոց այբուբենի ծագումնաբանության), ինչպես նաև պատմական աշխարհագրության հարցերին։

Տառատեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ԱրԹարումյան տառատեսակները՝ ԱրԹարումյան Իշխան, Մատենագիր, Գրքի Նոր, Արեգ, Գրիգ և այլն
  • Arial AM և Courier AM տառատեսակները՝ առաջին հայկական տառատեսակները կատարված TrueType կետաշտկման (hinting) կիրառմամբ՝ UNDP-ի պատվերով (1997-ին․ այնուհետև տարածվել են Յունիկոդ այլագրմամբ, որպես Arial AMU և Courier AMU)
  • DejaVu և Droid ընտանիքների տառատեսակների հայկական տառաշարերը
  • Արիան ԱՄՅու ընտանիքը[2]
  • Verdana, Times New Roman, Arial, Courier New, Georgia, Calibri, Cambria, Trebuchet, Comic Sans MS և այլ տառատեսակների հայկական տառաշարերը։

Գրական գործեր[1]

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակած գրքերն են՝

  • «Սկզբից էր տառը» (1998)
  • «Զրույցներ համակարգչի մասին» (2003)
  • «Հայոց տառերը» (2017)

Մի քանի տասնյակ գիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Թարումեան Ռուբէն։ Խառնուրդ։ Բանաստեղծություններ և թարգմանություններ․- Երեւան։ Հեղ․ հրատ․, 2022․- 212 էջ։
  • Հրաձիգ Թորոսի՝ ճարպիկ կտրիճի մասին։ Ըստ Լեոնիդ Ֆիլատովի․- Երեւան։ Հեղ․ հրատ․, 2022․- 56 էջ։
  • Շեյք-Սպիրի հնչյակներ։ Հայերեն թարգմանությամբ նախկինում չտպված․- Երեւան։ Հեղ․ հրատ․, 2022․- 326 էջ։
  • Ջակոմո դա Վինյոլա։ Ճարտարապետության հինգ սյունակարգերի կանոնը․- Երեւան։ Հրատ․ «ԵրՃՇՊՀ» 2004, 142 էջ, 38 փորանկար։

Թարգմանել է նաև Ա․ Պուշկինի, Ֆ․ Տյուտչևի, Ս․ Մարշակի, Լ․ Ֆիլատովի, Ռ․ Քիփլինգի, Ու․ Շեքսպիրի և այլոց մի շարք բանաստեղծություններ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Այվազյան, Հովհաննես; Ղազարյան, Հայկանուշ (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ։ հանրագիտարան. Haykakan hanragitaran hratarakchʻutʻyun. ISBN 9785897000425.
  2. Մովսիսյան, Լուսինե. «Ռուբեն Թառումյանը ներկայացրեց համակարգչային տառատեսակների ամենախոշոր հայկական ընտանիքը». 168.am.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]