Լիանա Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիանա Հովսեփյան
Ծնվել էհուլիսի 26, 1941(1941-07-26) (78 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1988)
Տիրապետում է լեզուներինհայերեն, գրաբար և միջին հայերեն

Լիանա Սամվելի Հովսեփյան (հուլիսի 26, 1941(1941-07-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան, հայագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1988)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիանա Հովսեփյանը ծնվել է 1941 թվականին Երևանում: 1963 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1974-1981 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտ-քարտուղար, 1981-1986 թվականներին՝ տիպաբան-զուգադրական հետազոտությունների բաժնի վարիչ, 1986-1990 թվականներին՝ հայոց լեզվի պատմության բաժնի վարիչ, 1990-1995 թվականներին՝ փոխտնօրեն։ Զբաղվում է գրաբարի, միջին հայերենի, հայ լեզվաբանության պատմության, հայոց լեզվի տիպաբանության հարցերով, ինչպես նաև հանրալեզվաբանական որոշ խնդիրներով։ Հովսեփյանը գրել է «Ակնարկներ միջին գրական հայերենի պատմության» (1975, համահեղինակ), «Սովետահայ լեզվաբանությունը 60 տարում» (1982), «Գրաբարի բառակազմությունը» (1987) և այլ աշխատություններ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png