Բողոքի ցույցեր ընդդեմ Սերժ Սարգսյանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բողոքի ցույցեր ընդդեմ Սերժ Սարգսյանի
(նաև՝ Մերժիր Սերժին)
Ցուցարարները ռադիոտա դիմաց.jpg
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող քաղաքացիները Երևանում գտնվող Հայաստանի հանրային ռադիոյի շենքի դիմաց, 2018 թվականի ապրիլի 12
Ամսաթիվ 2018 թվականի ապրիլ
Վայր Հայաստան Երևան, Գյումրի, Վանաձոր, Աշտարակ, Արմավիր, այլ բնակավայրեր
Պատճառ Սերժ Սարգսյանի հավակնությունները ՀՀ վարչապետի պաշտոնին, նրա՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ վարած ներքին և արտաքին քաղաքականություն
Հակամարտող կողմեր
Ուսանողություն[1][2],
Քաղաքացիական հասարակություն,
«Իմ քայլը», «Մերժիր Սերժին» նախաձեռնություններև Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող այլ ուժեր,
Ղեկավարներ
Կորուստներ
ոստիկաններից զատ ՝ 40 քաղաքացի հոսպիտալացվել է[6]
6 ոստիկան հոսպիտալացվել է (վիրավորվել են իրենց ձեռքի նռնակների պայթյունից)[7],

Բողոքի ցույցեր ընդդեմ Սերժ Սարգսյանի (առավել հայտնի է Մերժիր Սերժին, ինչպես նաև՝ Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին անվանումով, սոցիալական ցանցերում օգտագործվում է #ՄերժիրՍերժին հեշթեգը), Հայաստանի Հանրապետության ղեկին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի դեմ բողոքի զանգվածային ցույցեր և երթեր Հայաստանում 2018 թվականին։ Ցույցերը և բողոքի միջոցառումները սկսվել են 2018 թվականի մարտ ամսին, երբ Հանրապետական կուսակցության տարբեր անդամներ չբացառեցին Սերժ Սարգսյանին երկրի վարչապետի պաշտոնի համար առաջադրելու տարբերակը[8][9][10][11]։ Ցույցերի և բողոքի այլ միջոցառումների հիմնական կարգախոսն է «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին»[12]։ Հիմնական գործողությունները տեղի են ունեցել ապրիլի 16, 17, 18-ին։

Բովանդակություն

Սահմանադրության փոփոխություն

ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվել է 2008 թվականին[13], ապա վերընտրվել 2013 թվականին[14]։ 1995 թվականին ընդունված Հայաստանի Սահմանադրությունը արգելում էր միևնույն անձին ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում[15]։ 2013 թվականի սեպտեմբերի 4-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին[16][17][18]։ 2014 թվականի ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանին ներկայացվեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որով երկիրը պետք է անցում կատարի կառավարման խորհրդարանական ձևին և պետության ղեկավար դառա ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ընտրված վարչապետը։ Նույն օրը Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, որ այլևս չի առաջադրվի ՀՀ նախագահի կամ վարչապետի պաշտոնի համար։ Նա մասնավորապես ասել է․

Aquote1.png Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում։
- Սերժ Սարգսյան, Ապրիլի 10, 2014թ․[19]
Aquote2.png


Հանրաքվեն ընդունվեց 2015 թվականի դեպտմբերի 6-ին[20]։ Նախագահության երկրորդ ժամկետի ավարտից մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը հաստատեց, որ չի բացառվում իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում[21]։

Պայքարող ուժեր

«Իմ քայլը» գրաֆիտի Երևանում

Հայաստանը երրորդ ժամկետով ղեկավարելու Սերժ Սարգսյանի մտադրության դեմ բողոքի ցույցեր սկսեցին մի շարք ուժեր, որոնցից գլխավորներն են խորհրդարանական «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու արտախորհրդարանական «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը և «Հանուն Հայաստան պետության» ճակատը։ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ուժերը ընտրեցին փողոցային պայքարը, այդ թվում՝ երթերի, ցույցերի և բողոքի այլ միջոցառումների տարբերակը՝ բացառելով բռնությունը[22]։

Քաղաքացիական պայմանագիր

«Իմ քայլը»

Նիկոլ Փաշինյանը փակում է արագաչափը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մարտի 31-ին ընդդեմ Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարմանը սկսեց բողոքի քայլերթը, որը մեկնարկեց Գյումրի քաղաքից՝ անցնելով Վանաձոր, Դիլիջան, Հրազդան, Աբովյան քաղաքներով և ապրիլի 13-ի հասավ մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակ, որին հաջորդեցին շուրջօրյա հանրահավաքները[23][24]։

«Իմ քայլը» նախաձեռնության պայքարի երգը «Քաղաքացու երգը» ստեղծագործությունն է, որի խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, երաժշտության հեղինակը և կատարողը՝ Հայկ Ստվերը[25]։

  • Ապրիլի 8-ին «Իմ քայլը» նախաձեռնությունը 10 րոպեով փակեց Երևան-Դիլիջան մայրուղին[26]։
  • Ապրիլի 8-ին Նիկոլ Փաշինյանն ի պաշտպանություն ակտիվիստ Անուշ Լալայանի նկատմամբ ոստիկանության` իր խոսքերով ապօրինի գործողություններին, փակել է Երևան - Սևան - Իջևան Մ4 միջպետական նշանակության ճանապարհի 82-րդ կիլոմետրում տեղադրված արագաչափ սարքը[27]։
  • Ապրիլի 9-ին Նիկոլ Փաշինյանն ի պաշտպանություն քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ ոստիկականության բռնությանը փակեց Երևան - Սևան - Իջևան Մ4 միջպետական նշանակության ճանապարհի արագաչափերից երկրորդը։
  • Ապրիլի 11-ին ՀՀ Ազգային Ժոովի պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը Ազգային ժողովի նիստերի դահլիճի ամբիոնի մոտից գունավոր ծխով ճայթրուկներ վառեցին՝ ժողովրդին կոչ անելով ապրիլի 13-ին գալ Ազատության հրապարակ[28]։

«Մերժիր Սերժին»

«Օգնիր Սերժին գնալ թոշակի»

Ապրիլի 5-ին «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը Երևանի կենտրոնում խորհրդանշական ակցիա էր կազմակերպել և գումար էր հավաքում պաշտոնից հեռացող Սերժ Սարգսյանի թոշակի համար[29]։

  • Ապրիլի 8-ին նախաձեռնությունը ավտոերթով շարժվեց Ծովագյուղ, որտեղ միացավ Նիկոլ Փաշինյանի բողոքի քայլերթին[30]։
  • Ապրիլի 9-ին «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունը Ազատության հրապարակից երթ իրականացրեց Երևանի կենտրոնական փողոցներով[31]։

«Հանուն Հայաստան պետության» ճակատ

  • Մարտի 10-ին «Հանուն Հայաստան պետության» ճակատն իր առաջին հանրահավաքն արեց Ազատության հրապարակում։[33]։
  • Ապրիլի 9-ին Ազատության հրապարակում համատեղ հանրահավաք արեցին «Հանուն Հայաստան պետության» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները[34]։

Այլ ակցիաներ

  • Ապրիլի 9-ին քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին «սերժիկ մարդասպան, սերժիկ սրիկա» պաստառ էր պարզել Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի տան դիմաց։ Ոստիկանները բռնի ուժ են կիրառել քաղաքացիական ակտիվիստի նկատմամբ, ինչի արդյունքում վատացել է նրա ինքնազգացողությունը[35]։
  • Ապրիլի 9-ին Ազատության հրապարակում Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ հացադուլ սկսեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը[36]: Նա հացադուլից դուրս եկավ ապրիլի 13-ին։
  • Ապրիլի 13-ին Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում ազատազրկման մեջ գտնվող Շանթ Հարությունյանը հացադուլ սկսեց՝ որպես զորակցություն Սերժ Սարգսյանի դեմ պայքարող ուժերին։

Ապրիլի 12-ի իրադարձություններ

2018 թվականի ապրիլի 12-ի երեկոյան «Մերժիր Սերժին» նախաձեռնության մի խումբ անդամներ նստել են Երևանի Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածում և շուրջ 40 րոպե երթևեկության համար փակ պահել քաղաքի գլխավոր պողոտաներից մեկը: Ավելի ուշ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ ուժ կիրառելով հեռացրել են ցուցարար երիտասարդներին, որոնցից մի մասին ոստիկանական ավտոմեքենայով տեղափոխել են Երևանի Չարենցի փողոցի վերջնամաս: Ոստիկանության գործողությունից հետո կարճ ժամանակահատվածով բացվում է Մաշտոցի պողոտան[37][38]:

Շուրջ 30 րոպե հետո՝ մոտավորապես ժամը 18:00-ին «Մերժին Սերժին» և «Իմ քայլը» նախաձեռնությունների անդամներն ու համակիրները ավտոերթով մոտեցել են Բաղրամյան-Մաշտոց պողոտաների խաչմերուկին և կրկին փակել Մաշտոցի պողոտայի երթևեկությունը: Խցանումների հետևանքով ամբողջությամբ կաթվածահար է լինում Բաղրամյան, Մաշտոց պողոտաները և Սայաթ-Նովայի պողոտան ու հարակից փողոցները: Որոշ ժամանակ ոստիկանությունը փակել էր Բաղրամյան պողոտայի՝ Մաշտոցի պողոտան, որի բացելուց հետո ավտոերթի մասնակիցները շարժվեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ու նրա համախոհներին ընդառաջ, ովքեր Սևան-Երևան ավտոմոբիլային ճանապարհով քայլերթով շարժվում է դեպի մայրաքաղաք Երևանի ուղղությամբ[39]: Ավտոերթի մասնակցիները ավտոմեքենաներով կրկին վերադառնում են Երևան[40]:

Ապրիլի 13-ի իրադարձություններ

Երթեր

2018 թվականի ապրիլի 13-ին՝ մոտավորապես ժամը 13:30-ի սահմաններում Գյումրիից դեպի Երևան քայլերթ կատարող «Իմ քայլը» նախաձեռնության անդամներին Երևանի Ավան թաղամասի մատույցներում դիմավորեցին «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները: Երկու նախաձեռնությունների տասնյակ անդամներ քայլերթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ՝ ճանապարհին իրենց բողոքը հայտնելով Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի և ԲՈՒՀ-ի ղեկավարության կողմից ուսանողների կողմից հնչեցրած դասադուլի կոչեր անելուն խոչնդոտելու դեմ: Չնայած սկզբում պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մուտքը փակվել էր ԲՈՒՀ-ի անվտանգության աշխատակիցների կողմից, սակայն քայլերթի մասնակիցները կարողացան բացել այն և հասնել մինչև ռեկտորի աշխատասենյակի մոտ: «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների անդամները իրազեկման երթով շարժվեցին և մոտավորապես ժամը 18:30-ի սահմաններում հասան Ազատության հրապարակ, որտեղ նրանց արդեն սպասում էին բազմաթիվ քաղաքացիներ[41][42][43][44][45]:

Նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում Երևանի Գյուլբենկյան փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկից դեպի Ազատության հրապարակ երթ են սկսել «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները, ովքեր, հասնելով Բաղրամյան պողոտայում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետի (նախկինում՝ նախագահի) նստավայր, որոշ ժամանակ փակեցին պողոտայի երթևեկելի հատվածի մի մասը: Մոտավորապես ժամը 6:15-ի սահմաններում նախաձեռնության անդամները մուտք գործեցին Ազատության հրապարակ[44]:

Հանրահավաք

Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Nuvola apps kaboodle.svg 13.04.2018 թվականի հանրահավաքն ու բողոքի գործողությունների տեսանյութը:

2018 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում Երևանի Ազատության հրապարակում մեկնարկեց բազմամարդ հանրահավաք[46][47], որին հաջորդեց Ֆրանսիայի հրապարակը փակելու ակցիան[48]:

Հանրահավաքի ընթացքում 30 րոպեանոց ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը, ով իր ելույթի վերջում հայտարարեց, որ հանրահավաքի մասնակիցները պետք է տեղափոխվեն Ֆրանսիայի հրապարակ և արգելափակեն Մաշտոցի, Բաղրամյան և Սայաթ-Նովայի պողոտաների հատման բոլոր մուտքերը[49]: Որոշ ժամանակ անց ցուցարարները փակեցին Ֆրանսիայի հրապարակը, որի հետևանքով կաթվածահար եղավ քաղաքի այդ հատվածի երթևեկությունը[50]:

Ֆրանսիայի հրապարակի մուտքերը փակելուց որոշ ժամանակ անց ցուցարարները փակեցին Մաշտոցի պողոտա - Թումանյան փողոց խաչմերուկը[51]: Միևնույն ժամանակ ոստիկանական մեծաքանակ զորքեր են կուտակվել Բաղրամյան պողոտայի միջնամասում և Դեմիրճյան փողոցում[51]:

Ցուցարարները մինչև հաջորդ օրը առավոտյան շրջափակման մեջ են պահել Ֆրանսիայի հրապարակը՝ տեղադրելով վրաններ, վառարան և գիշերակացի այլ պարագաներ: Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հաշվարկների՝ գիշերը հրապարակում մնացել են շուրջ 4700 մարդ[52][53]:

Ապրիլի 14-ի իրադարձություններ

Ցուցարարների վրանները Ֆրանսիայի հրապարակում

2018 թվականի ապրիլի 14-ի առավոտյան Ֆրանսիայի հրապարակը դեռևս ցուցարարների հսկողության ներքո է գտնվում: Նրանց պարբերաբար այցելում են հայտնի անձինք, այդ թվում՝ երգիչ Ռուբեն Հախվերդյանը[54], Ժառանգության կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը[55]: Ըստ ազատություն ռադիոկայանի լրագրողի՝ Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարները Րաֆֆի Հովհաննիսյանից պահանջում էին հեռանալ[55]:

Հանրապետական կուսակցության գաղտնի նիստ

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող քաղաքացիներն ու ուժերը նախօրոք նախատեսել էին, որ ապրիլի 14-ին պետք է շրջափակեն Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի շենքը, որպեսզի թույլ չտան կուսակցության կողմից Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածության առաջադրումը: Համաձայն բողոքի գործողություններ իրականացնող ուժերի՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, վախենալով ժողովրդի կողմից սպասվելիք անհնազանդության գործողություններից, կուսակցության գերագույն մարմնի նիստը տեղափոխել են Ծաղկաձոր քաղաք: Իմանալով, որ նիստի անցկացման վայրը փոխվել է՝ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ավտոմեքենաներով մեկնել Ծաղկաձոր և շրջափակման մեջ վերցնել իշխող կուսակցության անդամներին: Մինչև ավտոերթի մեկնարկը լրատվամիջոցներից պարզ դարձավ, որ Հանրապետական կուսակցության նիստը գաղտնի կերպով արդեն անցկացվել է, որի ժամանակ կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, երկրի վարչապետի պաշտոնում առաջադրել են Սերժ Սարգսյանին[56][57]:

Քայլերթեր և ավտոերթեր

Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիները, տեղեկանալով, որ իշխող կուսակցությունը երկրի վարչապետի պաշտոնում արդեն առաջադրել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, սկսում են բողոքի երթեր և ավտոարշավներ՝ պարբերաբար փակելով փողոցներ[58]:

Ցուցարարների մուտքը Ռադիոտուն

Ցուցարարները Հայաստանի Հանրային ռադիոյի շենքի դիմաց։

Բաղոքի քայլերթ իրականացնող հազարավոր քաղաքացիները, հասնելով Հայաստանի Հանրային ռադիոյի շենք, այն շրջապատել և ներս են մտել: Մուտքը հսկող ոստիկանները զենքերը ուղղել են դեպի քաղաքացիները և սպառնացել կրակել, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կա՛մ կրակեք, կա՛մ մենք ներս ենք մտնում: Այնուհետև, ցուցարարները բարձրանալով Հանրային ռադիոյի շենքի վերին հարկեր՝ պահանջել են ուղիղ եթեր տրամադրել: Սակայն ռադիոտան աշխատակիցները անջատել են շենքի էլեկտրականությունը, ինչի հետևանքով Հանրային ռադիոյի հեռարձակումը դադարեցվել է: Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողներն իրենց անհնազանդության այդ քայլը պատճառաբանել են այն հանգամանքով, որ Հանրային հեռուստատեսությունը, մյուս հեռուստա և ռադիոընկերությունները դարձել են «Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության բաղադրիչ՝ ապահովելով Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի իշխանության հավերժացումը և Հայաստանի ժողովրդի ինֆորմացիոն գերևարումը»: Շենքից հեռանալուց առաջ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությունը հնչեցրեց Հանրային ռադիոյի շենքից տվյալ գործողությունները ուղիղ եթեր հեռարձակող համացանցային լրտվամիջոցների միջոցով[59][60]:

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող քաղաքացիների նշված գործողությունները Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը որակել է որպես խմբակային հարձակում պետության կողմից պահպանվող ռազմավարական օբյեկտ[61]:

Ապրիլի 15-ի իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը հարցարզույց է տալիս լրագրողներին, Ֆրանսիայի հրապարակ, 15.04.2018

Ապրիլի 15-ին երեկոյան 18։00-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց քաղաքացիական անհնազանդության գործողությունների վաղվա պլանը։ Նա քաղաքացիներին կոչ արեց գործողությունները սկսել 08:15-ից։ Անհնազանդության քայլերից պետք է լինեն Երևանի կամուրջների արգելափակումը, տրանսպորտային ցանցի խփանումը, դադսադուլերը, գործադուլերը[62][63][64]։

Ապրիլի 16-ի իրադարձություններ

Անհնազանդության միջոցառումները վաղ առավոտյան

Քաղաքացիական անհնազանդության և փողոցներ փակելու գործողություններն ինչպես պլանավորված էին, սկսեցին առավոտյան 08։15-ին։ Ցուցարարները կես ժամվա ընթացքում փակեցին Բաղրամյան պողոտան[65][66], Աբովյան, Սարյան, Կորյուն, Ամիրյան փողոցները, Արշակունյաց և Ազատության պողոտաները[67][68][69]։ Ակտիվիստները որոշ ժամանակ փակ պահեցին մետրոյի Երիտասարդական կայարանը[70]։ 09:15-ին Երևանի մետրոպոլիտենը հայտարարեց, որ տեխնիկական պատճառներով չի աշխատում Մարշալ Բաղրամյան կայարանը, որտեղից, ըստ ցուցարաների, ակտիվիստներ են բերման ենթարկվել[71][72][73]։ Փակված փողոցներում ակտիվիստները որպես բարիկադ օգտագործում են նստարաններ և աղբամաններ[74]։ Ժամը 10։00-ին կրկին փակվեց մետրոյի Երիտասարդական կայարանը[75]։

Բողոքի միջոցառումներ Գյումրիում

Վաղ առավոտյան բողոքի գործողություններ իրականացնող ցուցարարները փակել են դեպի Շիրակի մարզպետարան տանող գլխավոր փողոցը, որի հետևանքով կաթվածահար է եղել քաղաքի կենտրոնի երթևեկությունը[76]:

Սերժ Սարգսյանի վարչապետությանը սատարող ուժեր

Սերժ Սարգսյանի վարչապետությանը ուղղակիորեն սատարող ուժերից են նրա ղեկավարած իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ու Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը: ՀՀ Ազգային ժողովում դաշնակցական պատգամավորները հայտարարել են, որ քվեարկելու են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու օգտին:

Սերժ Սարգսյանի հայտարարություն

Ապրիլի 16-ի առավոտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ, իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական «Իզվեստիա» լրատվամիջոցին տված հարցազրույցում իր կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին հարցին ի պատասխան հայտարարել է, որ ինքը «պատրաստ է ստանձնել նման պատասխանատվություն»[77]:

Անհնազանդության միջոցառումները կեսօրին

Ցուցարարները Բժշկական համալսարանի դիմաց
Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Nuvola apps kaboodle.svg ՀՀ ոստիկանական զորքերի տեղաշարժն ու կենտրոնացումը Բաղրամյան պողոտայում և Դեմերճյան փողոցում:

Ժամը 11:40-ին բազմահազարանոց ցուցարարները, բացելով Երևանի բժշկական քոլեջի շենքի փակ դռները, մտել են ուսումնական հաստատություն և ուսանողությանը կոչ արել դասադուլ սկսել ու միանալ բողոքի գործողություններին[78]:

Միևնույն ժամանակ լուրեր են տարածվում, որ Երևանի կենտրոն թաղամասում կենտրոնացել են ՀՀ ոստիկանության մեծաքանակ զորքեր[78]:

ժամը 11:45-ին ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են սկսվել Երևանի տարբեր փողոցներում[78]: Հերացի-Կորյուն խաչմերուկից փողոցը փակած ցուցարարներին հեռքացնելուց հետո ոստիկանական ուժերը բացեցին փողոցն ու պատ կազմեցին: Մի քանի րոպե հետո հազարավոր ցուցարարներ Նիկոլ Փաշինյանի գլխպավորությամբ հասան բախման վայր և ճեղքեցին ոստիկանական պատնեշը, որից հետո Չարենցի փողոցից մեծաքանակ ոստիկանական ուժեր վազքով մոտեցան ցուցարարներին: Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց ոստիկանների ընտանիքներից նրանց զավակներին անհարմարություն ստեղծելու համար և կոչ արեց չենթարկվել երկրում իշխող ուժին[78]: Ցուցարարները Հերացի փողոցից շարժվեցին դեպի ՀՀ ոստիկանության գլխավոր շենքերից մեկը, որտեղ նույնպես սկսվեց բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև, սակայն ոստիկանությունը չկարողացավ կանգնեցնել բողոքի գործողություններ[78]:

Ցուցարարները շարժվելով Նալբանդյան փողոցով անցել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության գլխավոր շենքի մոտով և շարժվել դեպի Հանրապետության հրապարակ[78]:

Բախումներ Հերացու փողոցում

Համաձայն «Ազատություն» ռադիոկայանի՝ ժամը 12:00-ի սահմաններում Հերացու և Կորյունի փողոցների խաչմերուկը փակած երիտասարդ ցուցարարների ուղղությամբ պետական համարանիշներով մի քանի ավտոմեքենա, որոնցից մեկն ունեցել է 62SS465 պետհամարանիշ, մեծ արագությամբ վարել են, որոնցից իջել են մարտական կազմվածքով թիկնեղ տղամարդիկ և հարձակվել ցուցարարների վրա, նրանց հայհոյել և հարվածներ հասցրել, որի հետևանքով բազմաթիվ ցուցարարներ ստացել են լուրջ մարմնական վնասվածքներ: Այդ պահին ոստիկանությունը ցուցաբերել է անգործություն: Ըստ շրջանառվող լուրերի՝ ցուցարարների վրա հարձակվողները հանդիսանում են օլիգարխներից մեկի թիկնազորի անդամներ, իսկ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության ներկայացուցիչներից մեկի բարեկամներ[78][79][80]: Ըստ նախնական շրջանառվող տեղեկությունների, Հերացի փողոցում ուսանողների վրա հարձակում են գործել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա մտերիմները: Քաղաքապետի եղբայր Գոռ Համբարձումյան հանդիսանում է նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետի դստեր ընտանիքից է[81]:

Փողոցների փակում և երթեր

Ժամը 13:30-ի սահմաններում ցուցարարները փակ են պահում մի շարք գլխավոր պողոտաներ և փողոցներ, այդ թվում նաև կամուրջներ[78]: [82]: Համաձայն ազատության ռադիոկայանի՝ ժամը 12:25-- սահմաններում Երևանի Կենտրոն թաղամաս շարունակում են ժամանել ոստիկանական նոր զորքեր[78][83]:

Բողոքի գործողություններ Վանաձորում և Գյումրիում

Ցուցարարները Մանկավարժական համալսարանի դիմաց

Համաձայն Ազատություն ռադիոկայանի՝ ժամը 12:30-ի սահմաններում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի գործողություններ են տեղի ունենում նաև Վանաձոր քաղաքում, իսկ Գյումրիում շարունակվում են վաղ առավոտից սկսված փողոցների փակումը[78][84][85]: Վանաձոր քաղաքում ժամը 14:00-ի սահմաններում փակված է եղել Տիգրան Մեծ Գարեգին Նժդեհ փողոցները:[86]

Դասադուլի կոչեր ԲՈՒՀ-երում

Ժամը 12:30-ից սկսած հազարավոր ցուցարարներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շրջում են Երևանում տեղակայված մի շարք պետական ԲՈՒՀ-եր, այդ թվում Երևանի մանկավարժական համալսարան, և կոչ անում սկսել դասադուլ և միանալ իրենց բողոքի գործողություններին[78][87][88]: Մանկավարժական համալսարանի ներսում ցուցարարների դեմ են դուրս եկել ԲՈՒՀ-ի ուսանողական խորհրդի մի քանի անդամներ, որոնք հայտարարում են, որ դասադուլ չի լինելու[78]: Ըստ Ազատության լրագրողի հայտնած տեղեկատվության՝ Մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետական իշխող կուսակցության խորհրդի անդամ Գալուստ Սահակյանն է[78]:

Անհնազանդության գործողություններ և ցույցեր կեսօրին

Ժամը 12:30-ի սահմաններում Երևանում շարունակվել են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի զանգվածային գործողությունները, այդ թվում՝ փակ են Հաղթանակի կամուրջը, Մաշտոցի, Բաղրամյան պողոտաները, Ֆրանսիայի հրապարակը, Կորյուն, Հերացի, Խանջյան և մի շարք այլ փողոցներ: Շարունակվել է բազմահազարանոց ցուցարարների բողոքի երթը, որը ժամը 12:35-ի սահմաններում հասել է Հաղթանակի կամուրջ[78][89]: Փակված փողոցների բազմաթիվ հատվածներում ցուցարարները նստարաններից, աղբամաններից կառուցել են բարիկադներ[78]:

Հանրահավաք

Ոստիկանական պատնեշ Բաղրամյան պողոտա - Պռոշյան փողոցի խաչմերուկում, 16.04.2018թ.

Ժամը 13:30 Ֆրանսիայի հրապարակում սկսվել է բազմահազարանոց հանրահավաք, որի մասնակիցների շարքերը ձգվում են Մարշալ Բաղրամյան պողոտայում գտնվող Հայաստանի գրողների միության շենքի մոտից մինչև Սայաթ-Նովայի փողոցի սկզբնամաս, Ֆրանսիայի հրապարակից մինչև Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջ[4]: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Երևանի այլ փողոցներն ու կամուրջներն արգելափակած ցուցարարներին միանալ հանրահավաքի մասնակիցներին[4]:

Համաձայն լրատվամիջոցների հրապարակումների՝ ժամը 13:45-ին հայտարարվեց, որ Հայաստանի Հանրապետական և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները նիստ են արել և ՀՀ վարչապետի պաշտոնում միասնաբար առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը[4]:

Ժամը 14:15-ին Ֆրանսիայի հրապարակում և հարակից պողոտաներում ու փողոցներում հավաքված ցուցարարներին Մեսրոպ Մաշտոցի անվան մատեդարանի կողմից միացել են հազարավոր քաղաքացիներից կազմված խումբ[4]:

ՀՀ ոստիկանությունը կոչ է արել դադարեցնել ցույցերը[90]:

Ժամը 15:00-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանրահավաքի մասնակիցները պետք է շարժվեն դեպի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենք[4]:

Երթ դեպի Ազգային ժողովի շենք

Ժամը 15:10-ին ցուցարարները շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա[4][91]: Ժամը 15:23-ին Նիկոլ Փաշինյանը անցավ ոստիկանական երկաթյա պատնեշը[4]: Նույնը կատարեցին նրա ետևից եկող ցուցարարները[4]:

Ժամը 15:28-ին ցուցարարները ճեղքում են ոստիկանության առաջին մի քանի նշարքի պատնեշն ու շարժվում դեպի Ազգային ժողովի շենք[4][91][92]:

Ազատություն ռադիոկայանի լրատվության համաձայն ցուցարարների առաջ շարժվեցլուց հետո ոստիկանությունը փշալարևեր է անցկացրել Բաղրամյան պողոտայում և նոր ուժեր կենտրոնացրել[4][92]:

Ազատություն ռադիոկայանի լրատվության համաձայն՝ ոստիկանական պատնեշը ճեղքելու ընթացքում վիրավորվել է Նիկոլ Փաշինյանը[4][92]:

Ցուցարարներից ուղղությամբ ՀՀ ոստիկանության նետած ձայնային նռնակների պայթյունից վիրավորված քաղաքացին Բաղրամյան պողոտայում

Ժամը 15:37-ին ոստիկանությունը կիրառել է արդյունքաբեր գազ, ձայնային նռնակներ և այլ միջոցներ, որի հետևանքով բազմաթիվ մարդիք վնասվածքներ են ստացել[4][91][92][93]Առնվազն երեք ոստիկան իրենց կիրառած հատուկ նռնակների պայթյունների հետևանքով գլխի շրջանում ստացել են վիրավորում և տեղափոխվել հիվանդանոց[4]:

Ժամը 15:54-ին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանն անձամբ հրահանգում է առաջին շարքում կանգնած ոստիկաններին հագնել հակագազ և ղեկավարում ցուցարարների ճնշման ոստիկանական գործողությունը[4]:

15:58-ին Ազատություն ռադիոկայանը հայտնեց, որ իշխանությունների կողմից որոշում է կայացվել ցույցը ցրել, իսկ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գտնվում է հիվանդանոցում և հայտնել է, որ պայքարը շարունակվում է[4][94]։

16։30-ին ոստիկանությունը Բաղրամյան պողոտա է տեղափոխել ջրցան հատուկ ոստիկանական մեքենա[4][95]։

Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության հայտնած տեղեկատվության՝ Երևանի բժշկական հաստատություններ են վնասվածքներով տեղափոխվել 46 քաղաքացի, որոնցից 6-ը՝ ոստիկաններ[96][97]:

Միջազգային արձագանքներ

Ապրիլի 16-ին՝ կեսօրից հետո, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել և խորհուրդ տվել Երևանում գտնվող իր քաղաքացիներին խուսափել մարդկանց զանգվածային կուտակումների վայրերից[98]:

Երեկոյան հանրահավաք

Ապրիլի 16-ի երեկոյան ժամը 19:40-ին մեկնարկել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ուժերի բազմահազարանոց հանրահավաքը, որի սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գիշերվանից պետք է շրջափակման մեջ վերցնել դեպի Հայաստանի Ազգային ժողովի շենք տանող բոլոր փողոցները՝ կոչ անելով նաև ուսումնական հաստատություններին սկսել համահայաստանյան դասադուլ և մարզերից ավտոմեքենաներով ժամանել Երևան[99][100]:

Հանրահավաքի ընթացքում հայտարարվում է, որ Գյումրիից Երևան ժամանակ ավտոշարասյունը ոստիկանության կողմից արգելափակվել է Հաղթանակ կամրջի վրա[99][100]: 20:20-ին Գյումրիից Երևան ժամանած ավտոշարասյունը մոտեցավ Ֆրանսիայի հրապարակին և միացավ հանրահավաքի մասնակիցներին[99][100]:

Հանրահավաքի ընթացքում բացի Նիկոլ Փաշինյանից, ելույթով հանդես եկավ նաև Լևոն Բարսեղյանը[99][100]:

Սադրիչ խմբեր

Ապրիլի 16-ի երեկոյան մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ մայրաքաղաք է մտել զինվորական ավտոշարասյուն, որը հասել է մինչև Արշակունյաց փողոցի սկզբնամաս[101]:

ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է մամուլում տարածված այն լուրերը, թե իբր մայրաքաղաք են բերվում ՀՀ զինված ուժերին ենթակա ստորաբաժանումներ և զինտեխնիկա, որոնք հնարավոր է կիրառվեն խաղաղ ցուցարարների դեմ: Հովհաննիսյանը նշել է, որ զինվորական շարասյունը պատկանում է խաղաղապահ բրիգադին: Վերջինս վերադառնում էր պլանային միջոցառումներից և Արշակունյաց պողոտայով շարժվելով՝ մամուլի ակումբի մոտից թեքվել է ձախ՝ դեպի զորամասի մշտական տեղակայման վայր[102]:

Քաղաքացիների կողմից փակված Մաշտոցի պողոտան, 16.04.2018թ.

Ապրիլի 16-ի երեկոյան մամուլը տեղեկություններ տարածեց այն մասին, որ Հայաստանի տարբեր օլիգարխներ իրենց թիկնապահների և ենթակա այլ ուժերի հավաք են սկսել: Մասնավորապես Ազատության ռադիոկայանի լրագրողը հայտնել է, որ Մհեր Սեդրակյանը, ով հանրության շրջանում առավել հայտնի է Թոխմախի Մհեր մականունով, Էրեբունի թաղամասում գտնվող իրեն պատկանող գազալցակայանի դիմաց հավաքել է շուրջ 200 ամրակազմ երիտասարդների, որոնց վտոմեքենաներից շատերը չունեն պետհամարանիշներ: Այլ հրապարակումների համաձայն՝ այդպիսի խմբերի անդամների թվաքանակը հասել է 500-ի[101]: Հրապարակումներում նշված է, որ հարյուրավոր ամրակազմ տղամարդկանց օգտագործելու են ցուցարարների դեմ[103][104]:

Փողոցների փակում

Ապրիլի 16-ի երեկոյան ժամը 11:30-ին ցուցարարների առանձին խմբեր փակել են Երևանի մի շարք փողոցներ, այդ թվում՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկը, Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկը[105][4][106]։ Ժամը 11:53-ին երիտասարդ ցուցարարները փակում են Հաղթանակի կամուրջը, բայց կուտակված փոքր թվաքանակով ավտոմեքենաներին թույլ են տավել հեռանալ կամրջից[105][4][106]: Ժամը 24:00-ին փակվել է Հաղթանակի կամրջի և Արարատ կոնյակի գործարանի խաչմերուկը՝ երթևեկությունն այդ հատվածով կաթվածահար անելով: Ոստիկանությունը 00:20-ի սահմաններում կարողացավ բացել Հաղթանակի կամուրջը[105][4][106]:

Ապրիլի 17-ի իրադարձություններ

Անհնազանդության գործողություններ վաղ առավոտյան

Վաղ առավոտյան դասադուլ հայտարարած ուսանողները հավաքվել էին մետրոյի Երիտասարդական կայարանի հարևանությամբ, որտեղից նրանց բերման ենթարկեցին[107]։ Ուսանողները բերման ենթարկվեցին նաև Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկը փակելու փորձի ժամանակ[108][109]։

Ինչպես նախօրդ օրը, այսօր էլ փակ է մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանը[110]։

Բողոքի երթ և ոստիկանական ուժերի համալրում

Ոստիկանական ուժեր

Համաձայն Ազատություն ռադիոկայանի տեղեկատվության՝ ՀՀ ոստիկանությունը Պռոշյան փողոցում տեղակայել է զրահամեքենաներ, որոնց վրա տեղադրված են գնդացիրներ[5]: Մի քանի ոստիկանական զրահապատ մեքենաներ են կանգնած նաև Պռոշյան փողոցում գտնվող երժ Սարգսյանի առանձնատան դիմաց[5]: Մեկ այլ լրատվամիջոցի համաձայն ՀՀ ոստիկանությունը տանկեր է տեղակայել Մարշալ Բաղրամյան պողոտայի միջնամասում[111][112]: Փշալարերով և զրահաբաճկոններ հագած ոստիկանական պատնեշներով փակված են ՀՀ Ազգային ժողովի շենք տանող բոլոր փողոցները[5][112]:

Երթ Երևանի կենտրոնում

Ժամը 09:20-ին Ֆրանսիայի հրապարակից սկսել է բազմամարդ բողոքի երթ, որն անցնելով տարբեր փողոցներով, կոչ է արել քաղաքացիներին միանալ իրենց[5][113]:[112] :

Ժամը 10:00-ի դրությամբ երթը վերածվել է բազմահազարանոց բողոքի գործողությունների[5][113][112]: Ժամը 10:50-ին Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ բազմահազարանոց բողոքի երթը Հանրապետության հրապարակում կաթվածահար է արել երթևեկությունը: Ցուցարարներին են միանում նոր խմբեր[113]:

Բողոքի գործողություններ Աշտարակում

Ժամը 09:30-ի սահմաններում Աշտարակ քաղաքից բազմաթիվ քաղաքացիներ քայլելով դեպի Երևան են գալիս միանալու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ուժերին[5][113]:

Բողոքի գործողություններ Աջափնյակ համայնքում

Երևանի Աջափնյակ համայնքի մի շարք դպրոցների հարյուրավոր աշակերտներ և այլ քաղաքացիներ, հավաքվելով Հալաբյան-Արզումանյան փողոցների հատման վայրում և դեպի Հրազդանի ձոր տանող ճանապարհին, երբեմն երթևեկությունը կաթվածահար է լինում, տեղի են ունենում ընդհարումներ ոստիկանության մեծաթիվ ուժերի հետ[5]:

Ժամը 10:30-ին Հալաբյան փողոցի միջնամասն ամբողջությամբ փակվել է քաղաքացիների կողմից, սակայն երբեմն ոստիկանությանը հաջողվում է կիսով չափ բացել այն[5][114]: 10:45-ի դրությամբ Հալաբյան -Արզումանյան փողոցների խաչմերուկը ամբողջությամբ փակ է եղել[5]:

Բողոքի գործողություններ Գյումրիում

Ապրիլի 17-ի առավոտյան Գյումրիի Վարդանանց կենտրոնական հրապարակում տեղի են ունեցել բողոքի գործողություններ՝ հրապարակի ու փողոցի փակում:

Ազգային ժողովի նիստ և հանրահավաք

Վարչապետի ընտրություն

Ապրիլի 17-ին առավոտյան ժամը 12:00-ին ՀՀ Ազգային ժողովի շենքում մեկնարկեց ՀՀ վարչապետի ընտրության ազգային ժողովի նիստը, որին ներկա էր Սերժ Սարգսյանը, 91 պատգամավոր[115]:

Ժամը 17:05-ին Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի պատգամավորների 77 կողմ, 15 դեմ ձայներով ընտրվեց ՀՀ վարչապետ[116]:

Հանրահավաք

Ժամը 12:10-ին Ֆրանսիայի հրապարակում սկսված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս պահից հայտարարում է թավշյա հեղափոխության մեկնարկը և իրենց պետք է արգելափակեն պետական հաստատությունները[117][118]: Հանրահավաքի ժամանակ ցուցարարների բազմությունը Ֆրանսիայի հրապարակից ձգվել է մինչև Ամիրյան փողոց[119][120][121]:

Թավշյա հեղափոխության մեկնարկ

Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարող քաղաքացիները ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց, 17.04.2018

Ֆրանսիայի հրապարակից բազմահազարանոց ցուցարարները քայլերթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ[120][116][122]:

Ժամը 12:50-ին ցուցարարները հասան Հանրապետության հրապարակ: Ժամը 13:00-ին ցուցարարները սկսեցին շրջափակման մեջ վերցնել Դատախազության գլխավոր և Վճռաբեկ դատարանի շենքը[123][124][116][122][125]: Ժամը 13:10-ին արգելափակվել է Արտաքին գործերի նախարարության շենքը[116][122][125], որտեղ արգելափակված է մնացել Սեր Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը[126]:

Ժամը 13:10-ի դրությամբ ցուցարարների բազմությունը ձգվել է Աբովյան փողոցի սկզբնամասից մինչև Երևանի քաղաքապետրանի շենք[116][122]:

Ժամը 13:00-ին Մոսկվայում ՀՀ դեսպանատուն են ներխուժել բազմաթիվ հայեր և նստացույց հայտարարել[116][122][127]:

Ժամը 13:12-ին ցուցարարները արգելափակել են Պետական եկամուտների կոմիտեի շենքը[116][122][125]:

Ժամը 13:15-ին հազարավոր ցուցարարներ Հալաբյան փողոցից շարժվում են դեպի Հաղթանակի կամուրջ[116][122]:

Ժամը 13:35-ին Նիկոլ Փաշինյանը ցուցարարների հետ արգելափակում է ՀՀ Կենտրոնական բանկի շենքը[116][122]:

Ժամը 13:40-ից արգելափակված է Հաղթանակի կամուրջը[116][122]:

Ժամը 13:55-ին շրջափակվում է Քննչական վարչությունը[116][122]:

Համաձայն լրատվամիջոցի հրապարակման՝ ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնապահ Արշակին պատկանող «555» բենզալցակայանում հավաքվել են շուրջ 500 տղամարդ, ովքեր, ըստ լրագրողի, պատրաստվում են բախումներ հրահրել ցուցարարների հետ[128]:

Ժամը 14:10-ին Հաղթանակի կամուրջը արգելափակած ցուցարարները լքում են կամուրջը և մեկնում դեպի Երևանի քաղաքապետարան[116][122]:

Ժամը 14:15-ի դրությամբ Հայաստանի տարբեր մարզերում արգելափակված են եղել մի շարք փողոցներ ու ճանապարհներ[116][122]:

Ցուցարարները Հանրապետության հրապարակում, 17.04.2018

ժամը 14:50-ի սահմաններում շրջափակված են պետական բազմաթիվ շենքեր, Հանրապետության հրապարակին և Երևանի քաղաքապետարանի մոտակա բազմաթիվ փողոցներ, Հաղթանակի կամուրջը[116][122]::

Ժամը 15:10-ին Հաղթանակ կամուրջը արգելափակած քաղաքացիների և ոստիկանների միջև սկսվել են ընդհարումներ, որի հետևանքով ոստիկանությանը հաջողվեց երթևեկության համար բացել կամուրջը[116][129]: Ժամը 15:20-ին ոստիկանությունը նոր ուժեր են տեղափոխում կամրջի վրա[116]:

Ժամը 15:25-ին ոստիկանական հատուկ ջոկատայինների և ցուցարարների միջև բախումներ են սկսվել Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող խաչմերուկում: Ոստիկանները մի քանի քաղաքացիների ձերբակալել և փորձում էին բերման ենթարկել, սակայն հավաքված ցուցարարները կարողացան նրանց ազատել ոստիկանների ձեռքից: Որոշ ժամանակ անց փողոցը կրկին փակվեց ցուցարարների կողմից[116][130]:

Ժամը 16:00-ի սահմաններում բախումներ են սկսվել Վանաձոր քաղաքում ցուցարարների և ոստիկանության միջև ընդհարումներ[116][131][132]:

Ըստ Ազատություն ռադիոկայանի տեղեկատվության՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը ստեղծել է բանդիտական խմբեր, որոնց պետք է ուղարկի ցուցարարների վրա հարձակման[116]:

Հանրահավաք Հանրապետության հրապարակում

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ուժերի հանրահավաքը Երևանի Հանրապետության հրապարակում 17.04.2018թ.

Ապրիլի 17-ին երեկոյան ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրված Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ուժերի հանրահավաքը, որին մասնակցում են հազարավոր մարդիկ[133][1][2][134][135]:

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շարունակում են իրենց պայքարը, նա կոչ արեց ապրիլի 18-ին առավոտյան ժամը 10:00-ից արգելափակել Երևանի բոլոր հնարավոր փողոցները, մետրոպոլիտենը, ինչպես նաև դիմեց հայկական սփյուռքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ Սերժ Թանկյան, Արսինե Խանջյան, Շառլ Ազնավուրին գալ Հայաստան և միանալ ժողովրդին[136][137][134][135]:

Բազմահազարանոց երթ

Ժամը 21:14-ին Հանրապետության հրապարակից մեկնարկեց թավշյա հեղափոխության մասնակիցների երթը Երևանի կենտրոնական փողոցներում[1][2]:

Ժամը 21:50-ին երթի մասնակիցները հասան Ֆրանսիայի հրապարակ[1]:

Ժամը 22:25-ին բազմահազարանոց երթի մասնակիցները վերադարձել են Հանրապետության հրապարակ:

Միջադեպ Մ. Մաշտոցի պողոտայում

Ապրիլի 17-ի երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում, երբ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարող ուժերի հանրահավաքը Հանրապետության հրապարակում ավարտվել էր, ըստ մամուլի հրապարակումների, հատուկ ուղարկված սադրիչ խմբերը անկարգություններ են կատարել Երևանի Մ. Մաշտոցի պողոտայում: Նրանք մետաղե ձողերով կոտրել են լուսաֆորները՝ փորձելով փակել փողոցները, ագրեսիվ վարք են դրսևոորել և հայհոյել վարորդներին: Ոստիկանական ստորաբաժանումների ժամանելուն պես նրանք քարեր են նետել ոստիկանական ավտոմեքենաների ուղղությամբ[138]: Այլ տեղեկությունների համաձայն՝ լուսաֆորները կոտրող երիտասարդները եղել են շուրջ երկու տասնյակ, որոնք Բաղրամյան պողոտայի փշալարերի մոտ նաև սկսել են վիճաբանել ոստիկանների հետ[139]: Ըստ շրջանառվող լուրերի՝ նրանք եղել են «Շմայսի բրիգադներից»[139][140][141]:

Միջադեպին ուղիղ եթերով անդրադարձել է նաև թավշյա հեղափոխություն հայտարարած Նիկոլ Փաշինյանը՝ ասելով

Վիքիքաղվածք
«Շուրջ մեկ ժամ առաջ Երևանի Հանրապետության հրապարակում ավարտվեց մեր հանրահավաքը, եւ հիմա Մաշտոցի պողոտայում տեղի են ունենում ինչ-որ իրադարձություններ: Ես հանրահավաքի իմ ելույթում ասել էի, որ հանրապետական մի շարք խմբավորումներ կրիմինալ խմբեր են ձևավորել, որոնց նպատակն է ժողովրդի նկատմամբ ուժ կիրառելու հիմքեր տալը և հիմա, իմ համոզմամբ, հենց այդ հանրապետականի կողմից ձևավորված խմբերն են սադրանքներ հրահրում Երևան քաղաքի կենտրոնում: Ես հանրահավաքում խոսել եմ, բոլոր նրանք, ովքեր բռնի պայքարի կողմնակից են, չեն կարող կապ ունենալ մեր շարժման հետ: Բայց հիմա ես ուղիղ եթեր եմ մտել, հետևյալի պաճառով. եթե կան քաղաքացիներ, ովքեր թյուրիմացաբար, իրավիճակի թյուրըմբռնման հետևանքով հայտնվել են այդ դեպքի վայրում, ես նրանց խնդում եմ, կոչ եմ անում անմիջապես հեռանալ այդտեղից, որովհետև այն ինչ-որ տեղի է ունենում, Սերժ Սարգսյանի և նրա խմբի կազմակերպած սանդրանքն է եւ որևէ կապ չի կարող ունենալ մեր հռչակած ոչ բռնի թավշյա հեղափոխության հետ

Միջադեպի մասին անդրադարձել է նաև ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը, ով հայտնել է, որ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած անկարգություններից հետո բերման է ենթարկվել 7 անձ, որոնցից մեկը անչափահաս է[141]: Նրանք նաև հարձակվել են ֆակտոր թիվի լրատվամիջոցի լրագրողի վրա[142][143]: Ապրիլի 18-ին ձերբակալվածներին ոստիկանությունը ազատ է արձակել[142]:

Ապրիլի 18-ի իրադարձություններ

Միջազգային անդրադարձ

ԱՄՆ Պետական քարտուղարություն

2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցող բողոքի զանգվածային գործողություններին է անդրադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական քարտուղարությունը, որը տարածել է հետևյալ հաղորդագրությունը[144][145][146].

Վիքիքաղվածք
«Մենք նկատել ենք, որ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում ընթանում են զգալի քանակությամբ բողոքի ցույցեր: Հայաստանի հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ՝ իրականացնելու իրենց ազատ կամաարտահայտման և հավաքներ իրականացնելու իրավունքը: Մենք մոտիկից հետևում ենք Երևանի կենտրոնում և Հայաստանի այլ քաղաքներում ընթացող բողոքի ցույցերին: Մեզ ոգևորում է ցուցարարների մեծ մասի ու ոստիկանության հարգալից և պատասխանատու վարքի դրսևորումն այս վերջին մի քանի օրերի ընթացքում: Մենք անհանգստացած ենք, սակայն, ոստիկանության և ցուցարարների միջև երբեմն տեղի ունեցող բախումների մասին տեղեկությամբ, որի ընթացքում եղել են տուժածներ: Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել որևէ լարվածությունից կամ բռնի գործողություններից:»

Human Rights Watch

Human Rights Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունն անդրադարձել է 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցող բողոքի զանգվածային գործողություններին՝ հայտարարելով[147].

Վիքիքաղվածք
«Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կամակերպությունը ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զրագացումներին և բողոքի ցույցերին: Ցավոք սրտի, Հայաստանը ունի ազատ հավաքների և խաղաղ ցուցարարների բողոքի ցույցերը խոչընդոտելու և ցուցարարների հանդեպ անհամաչափ ուժ կիրառելու պատմություն, ինչը կրկնվեց նաև այս անգամ: Այդ պատճառով մենք չափազանց մեծ ուշադրությամբ հետևում ենք Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին չխոչընդոտել խաղաղ ցուցարարների ազատ հավաքներն ու ցույցերը: Այսօր առավոտյան Human Rights Watch-ը հանդես է եկավ հայտարարությամբ՝ հիշեցնելով ՀՀ հիշխանություններին ցույցերի ընթացքում իրավապահ մարմինների՝ անհամաչափ ուժի կիրառման անցյալը: Մենք տիրապետում ենք Հաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների բոլոր մանարամասներին և կոչ ենք անում ՀՀ իշխանություններին հարգել ստանձնած միջազգային պարտավորությունները: Մենք արդեն արձանագրել ենք, որ երեկ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է նետել ցուցարարների ուղղությամբ: Իրավապահ մարմինները պետէ զերծ նման նռնակների օգտագործումից: Թեև դրանք որպես այդպիսին ոչ մահաբեր ազդեցության նռնակներ են, դրանք է կարող են լուրջ վնաս հասցնել և լուրջ հետևանքներ ունենալ մարդու առողջության համար
(Human Rights Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիա, [147])

Առավոտյան բողոքի գործողություններ Երևանում

Ապրիլի 18-ի առավոտյան ժամը 10:00-ին Սերժ Սարգսյանի դեմ պայքարող ցուցարարները փակել են Ֆրանսիայի հրապարակն ու այնտեղ տանող հարակից փողոցները[148][149][150][151]:

Ժամը 10:40 Ֆրանսիայի հրապարակից ցուցարարները երթ են սկսել դեպի Բաղրամյան պողոտա և ժամը 10:52-ին հասնում են ՀՀ Ազգային ժողովի շենք, որի դիմաց գրեթե բացակայում են ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ, սակայն շենքի պարիսպների ետևում կանգնած են ինքնաձիգներով զինված ուժայիններ[148][150][151][152]:

Ժամը 10:56-ին ցուցարարները, չհանդիպելով ոստիկանական ուժերի, հասնում են Բաղրամյան 26 հասցեում գտնվող ՀՀ վարչապետի նստավայր, որը հսկվում է մի քանի տասնյակ զինված ոստիկաններով: ՀՀ վարչապետի նստավայրի դիմաց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք սկսում են շենքի շրջափակումը[148][150][151][152]:

Ժամը 11:00-ին ՀՀ ոստիկանությունը նոր ուժեր է կենտրոնացնում վարչապետի նստավայրի մոտ, որոնք զինված են մահակներով, սաղավարտներով և հակագազերով[148][150][151][152]՝ բերման ենթարկելով հրապարակում գտնվող բազմաթիվ ցուցարարների[153]:

ժամը 11:20-ից ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել Մաշտոցի պողոտայում հավաքված ցուցարարներին[148]:

Ժամը 11:23-ին ցուցարարները շարունակում են երթը դեպի Ֆրանսիայի հրապարակ[148][150]:

Ժամը 11:25 արգելափակվում է Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը[148][150][151]:

11:30-ին ոստիկանական զինված ստորաբաժանումները պատ կազմած Ֆրանսիայի հրապարակից շարժվում են դեպի Բաղրամյան պողոտայի սկզբնամաս[148][154]: Ոստիկանությունը բազմաթիվ քաղաքացիների է բերման ենթարկում[155], որոնց թվաքանակը հասնում է 66-ի[156]:

11:45 Ցուցարարների և ոստիկանության միջև բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվում բախումներից խուսափելու և բերման ենթարկվածներին հնարավորինս սեղմ ժամկետներում ազատ արձակելու մասին[148][150][157]:

Ժամը 11:48-ին ցուցրարները երթով շարժվում են դեպի Կորյունի փողոց[148][150]:

Ժամը 11:50-ին ոստիկանությունը վահաններով և մահակներով ոստիկանների պատով փակում է Ֆրանսիայի հրապարակը[148][150]:

Ժամը 11:52-ին ցուցարարները հասնում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայր[148][150]:

Ժամը 12:14-ին բազմահազարանոց ցուցարարների երթը մտնում է Երևանի պետական համալսարանի տարածք` կոչ անելով ուսանողությանը դասադուլ հայտարարել և միանալ իրենց[148][150]:

Ժամը 12:25-ին Նիկոլ Փաշինյանը հանրահավաք կազմակերպեց Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց[148][150]:

Ժամը 12:55-ին ցուցարարները հասնում են Երևանի մանկավարժական համալսարանի մոտ և դասադուլի կոչեր անում ուսանողներին[148][150]:

12:00-ի դրությամբ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնեց, որ բերման ենթարկված քաղաքացիների թիվը 66 է[158]։

Ժամը 13:40-ի դրությամբ ոստիկանների և քաղաքացիական հագուստով անձանց կողմից շարունակվել են քաղաքացիների ձերբակալություններ, այդ թվում ուսումնական հաստատությունների տարածքից[159][160]:

Ժամը 14:00-ին ցուցարարները փակեցին Գրիգոր Լուսավորիչ - Արշակունյաց խաչմերուկը[148][150]:

Բողոքի գործողություններ Գյումրիում

Ապրիլի 18-ի առավոտյան Գյումրի քաղաքում սկսվել են բողոքի զանգվածային գործողություններ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանության: Բազմաթիվ դպրոցների աշակերտներ, ԲՈՒՀ-երի ուսանողներ հայտարարել են դասադուլ, փակված է Գարեգին Նժդեհ փողոցը և Շիրակի մարզպետարանի շենքը[161][162]: Գյումրիում ցուցարարները երթով այցելում են ուսումնական հաստատություններ և կոչ անում սկսել դասադուլ և միանալ իրենց[148]:

Գյումրիում ցուցարարների կոչերին ի պատասխան ոստիկանությունն արգելում է ուսումնական հաստատությունների ուսանողներին և աշակերտներին դուրս գալ ուսումնական հաստատություններից[148]:

Ժամը 13:52-ին ընդհարում է սկսվել Գյումրու Ակադեմիական վարժարանի մուտքը շրջապատած ոստիկանության և ցուցարարների միջև: Ոստիկանությունը թույլ չի տալիս ուսանողներին դուրս գալ շենքից[148][151]: Ժամը 14:00-ին ուսանողների մի խումբ կարողանում են դուրս գալ ուսումնական հաստատությունից[148][163]:

13:50-ի սահմաններում Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում ընդհարումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանական կարմիր բերետավորների միջև[164]:

Ըստ լրատվամիջոցների՝ ժամը 14:20-ի դրությամբ Գյումրու բոլոր ուսումնական հաստատությունների շենքերը շրջափակված են ոստիկանական ուժերով, իսկ դռները փակված են[165]:

Կեսօրից հետո Գյումրիում բողոքի միջոցառումները շարունակվել են[166], ոստիկանությունը բռնություն է կիրառել ցուցարարների նկատմամբ[167]:

Բողոքի գործողություններ Արմավիրում

Արմավիր քաղաքում հարյուրավոր երիտասարդներ, որոնցից շատերը աշակերտներ են, սկսել են բողոքի գործողույթուններ: «Սերժի՛կ, հեռացի՛ր» վանկարկելով նրանք փակում են քաղաքի փողոցները[168][148][169]: ժամը 12:50-ի դրությամբ ցուցարարները շարժվում են դեպի քաղաքի գլխավոր հրապարակ[148]:

Բողոքի գործողություններ Վանաձորում

Վանաձոր քաղաքում վաղ առավոտից սկսվել են ինքնաբուխ բողոքի զանբվածային գործողություններ[170]: Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը նույնպես կազմակերպել է բողոքի գործողույթուններ[148][170]: Ժամը 12:55-ին ցուցարարները քաղաքապետարանի շենքի դիմացից «քայլ արա՛, մերժի՛ր Սերժի՛ն» վանկարկումներով երթով մեկնեցին դեպի Վանաձորի մանկավարժական համալսարան[148]:

Բողոքի գործողություններ Գավառում

Ազատություն ռադիոկայանի ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոստիկանությունը փակել է Գավառի համալսարանի դռներն ու թույլ չի տալիս, որպեսզի ուսանողներն ու դասախոսները դուրս գան և իրենց բողոքի գործողություններն իրականացնեն[148][171]:

Բողոքի գործողություններ Երևանում կեսօրին

Ցուցարարները ԱԳՆ շենքի մոտից Ամիրյան փողոցով գնում են Հանրապետության հրապարակ

Ժամը 14:30-ից ցուցարարների մի մասը կրկին փակում է Ֆրանսիայի հրապարակից Մաշտոցի պողոտա հատվածը: Որոշ ժամանակ անց ոստիկանությունը կարողանում է ուժի կիրառմամբ բացել արգելափակված փողոցը[172][173][174] և բազմաթիվ ցուցարարներ բերման են ենթարկվել[175]: Ըստ լրատվամիջոցների՝ բերման ենթարկված ցուցարարների նկատմամբ բռնություններ են կիրառվել: 14:55-ին ցուցարարները փորձ ձեռնարկեցին փակել նույն խաչմերուկը, սակայն ոստիկանական ուժերը կարողացան կրկին բացել այն՝ կազմելով կենդանի պատ: Մի քանի քաղաքացիներ բերման ենթարկվեցին[173]

Ժամը 14:35-ին հազարավոր ցուցարարներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նստացույց են սկսել Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ[148][174]:

Ժամը 15:15-ին ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արգելափակած են պահում Երևանի քաղաքապետարանի շենքի մուտքերը, նրանք պարբերաբար վանկարկում են «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժի՛ն», «Տարո՛ն, իջի՛ր» կոչեր[148][174]:[176]:

Ժամը 15:17-ին Նիկոլ Փաշինյանը կոչ է արել իր Ֆրանսիայի հրապարակում գտնվողներին միանալ Երևանի քաղաքապետարանի մոտ գտնվող ցուցարարներին[151]:

Պաշտոնական տվյալներով 15։30-ի դրությամբ 87 քաղաքացի, այդ թվում՝ 20 անչափահաս բերման է ենթարկվել[177]: Ըստ Ելք դաշինքի տվյալների՝ բերման են ենթարկվել 91 քաղաքացի[178]։

Ժամը 16:12-ին Երևանի քաղաքապետարանի մոտ գտնվող ցուցարարները սկսեցին երթով գնալ դեպի Հանրապետության հրապարակի ուղղությամբ[148]:

Ժամը 16:24-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կրկին սկսում են պետական ինստիտուտների շենքերի շրջափակման գործողությունը, որից հետո ցուցարարները շրջափակում են Վ.Սարգսյան փողոցում գտնվող կառավարական շենքը[148]:

Ժամը 16:38-ին Նիկոլ Փաշինյանը կոչ է անում շրջափակել մոտակայքում գտնվող նախարարությունների շենքերի մուտքերը[148]:

Ժամը 17:45-ին ոստիկանությունը զինված ոստիկանական ստորաբաժանումներ է մոտեցրել ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ[148][174]:

Ժամը 18:45-ին ցուցարարները երթով մեկնում են դեպի Հանրապետության հրապարակ՝ անցնելով Մաշտոցի պողոտայով և փակելով այն[148][174][179]:

Ժամը 19:15-ին բազմահազարանոց ցուցարարները մուտք գործեցին Հանրապետության հարապարակ[148][174][179]:

Երեկոյան հանրահավաք Հանրապետության հրապարակում

Հանրահավաք Հանրապետության հրապարակում, 18.04.2018

Ժամը 19:45 Հանրապետության հրապարակում մեկնարկել է Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարող ուժերի հանրահավաքը, որը սկսվեց Հայաստանի Հանրապետության հիմնը հնչեցնելով[180][181]: Հիմնի հնչյունների ներքո հրապարակում ցուցարարների գլխավերևում բացվեց Իսպանիայի հայ համայնքի ուղարկած և Քառօրյա պատերազմում Արցախ ուղարկված Հայաստանի Հանրապետության հսկայական դրոշը[180][181][182]:

Հանրահավաքի ընթացքում ելույթներով հանդես եկան Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարող մի շարք քաղաքացիներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը[182]:

Ժամը 21:48-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է երթով գնան Բաղրամյան 26 հասցեում գտնվող ՀՀ վարչապետի նստավայր, իսկ վաղը առավոտյան 08:00-ից կրկին սկսել փակել կառավարական շենքեր[180][181][182]:

Երթ դեպի Բաղրամյան 26

Ոստիկանական պատնեշը Բ26-ի դիմաց

Ժամը 21:55-ին մեկնարկում է ցուցարարների բազմահազարանոց երթը դեպի Բաղրամյան պողոտա[180][182]:

Ժամը 22:12-ին բազմահազարանոց երթի մասնակիցները փակում են Մաշտոցի պողոտան[180]:

Ժամը 22:39-ին բազմահազարանոց երթի մասնակիցները հասնում են ՀՀ Սահմանադրական դատարանի շենքի մոտ, որը գտնվում է Բաղրամյան պողոտայում[180]:

Ժամը 22:39-ին բազմահազարանոց երթի մասնակիցները հասնում են ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ, որը գտնվում է Բաղրամյան պողոտայում[180]:

Ժամը 22:50-ին բազմահազարանոց երթի մասնակիցները հասնում են ՀՀ վարչապետի նստավայր, որը հսկում են վահաններով և մահակներով զինված մեծաքանակ ոստիկանական ուժերը, որոնց ղեկավարում է փոխոստիկանապետեր Լևոն Երանոսյան և Հունան Պողոսյան[180]: Ոստիկանական շարքերում առկա են նաև դիմակավորված ոստիկաններ, ինչպես նաև զրահամեքենա[180][183]:

Ժամը 22:56-ին Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին կոչ է անում ետ վերադառնալ[180]:

Ժամը 23:36-ին ցուցարարները վերադարձան Հանրապետության հրապարակ[180][181]:

Ժամը 23:41-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հանրահավաքի ավարտի մասին[180][181]:

Ապրիլի 19-ի իրադարձություններ

Առավոտյան բողոքի գործողություններ Երևանում

Ապրիլի 19-ի առավոտյան ժամը 08:00-ից Երևանում վերսկսվել են Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարող ուժերի բողոքի զանգվածային գործողությունները: Հանրապետության հրապարակում և հարակից պուրակում բողոքող քաղաքացիներից շուրջ 20-ը բերման է ենթարկվել ոստիկանության կողմից, մեկ ցուցարար մնացել է ոստիկանական ավտոմեքենայի տակ, որոշ ցուցարարներ ստացել են մարմնական վնասվածքներ[184][185][186][187][188][189][190][191][192]: Վաղ առավոտից ՀՀ ոստիկանությունը վահաններով և մահակներով զինված մեծաքանակ ոստիկանական ուժեր է կենտրոնացրել Հանրապետության հրապարակում և կառավարական շենքերի շրջակայքում, տեղակայված են նաև կարմիր բերետավորների և դիմակավորված ոստիկանական ստորաբաժանումներ[185][186]: Քաղաքացիական համազգեստով ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանին, ով տեղափոխվել է հիվանդանոց[193][194][195][185][190][191]:

Առավոտյան ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի կառավարությունը հայտարարեց, որ ժամը 12:00-ին նախատեսված նոր կառավարության անդրանիկ նիստը հետաձգվում է[196], որը անցկացումը նշանակվել է երեկոյան ժամը 17:00-ին[185][197]:

Ժամը 10:20-ին Հանրապետության հրապարակից մեկնարկում է ցուցարարների երթը Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ[185][186][187]: Ցուցարարները քայլերթով շարժվեցին Խանջյան փողոցով[185][186][190]:

Ժամը 10:50-ին ցուցարարները մտան Արշակունյաց պողոտա: Նրանք վանկարկում են «Սերժին դեմ ե՞ս, սիգնալ տո՛ւր», «Միացում» կարգախոսներ[185][186][187][198][190]:

Ժամը 11:00-ին բազմահազարանոց ցուցարարները մտել են «Սուրմալու» տոնավաճառներ և կոչ արել աշխատակիցներին միանալ իրենց: «Փեթակ» տոնավաճառ մուտք գործելու ժամանակ ոստիկանության կարմիր բերետավորները փակել են տոնավաճառի մուտքերը[186][187][187][190]:

Ժամը 11:16-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե ոստիկանությունը «Փեթակ» տոնավաճառ տեղափոխի ոստիկանական նոր ուժեր, ապա ցուցարարները պետք է շրջափակեն կառավարական շենքերը[185][186][187]: Պարբերաբար ցուցարարները տոնավաճառի փակված մուտքի մոտ վանկարկում են «Սուջուխ ա՛ռ, մերժի՛ր Սերժի՛ն» կարգախոս[185][186][190]:

Ժամը 11:35-ին ցուցարարները դուրս եկան «Փեթակ» տոնավաճառից և երթով շարժվում դեպի Արշակունյաց պողոտա[185][186]:

Ժամը 11:53-ին «Երևան մոլ» առևտրի կենտրոնի մոտ հազարավոր ցուցարարների երթը փակեցին Արշակունյաց պողոտան[199]: «Երևան մոլ» առևտրի կենտրոնը շրջապատված է ոստիկանության կարմիր բերետավորների ստորաբաժանումներով[185][186]:

Ժամը 12:25-ին բազմահազարանոց երթը, որը բաժանված է երկու մասի, հասել է Գարեգին Նժդեհի հրապարակ[185][186]:

Ժամը 12:38-ին ոստիկանությունը երթի ետնամասից սկսել է բերման ենթարկել ցուցարարներին[185][186]: Ըստ Ազատություն ռադիոկայանի՝ անցորդներից մի կնոջ մեջքին ոտքով հարվածել է ոստիկանը[185]:

Ժամը 13:00-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է փակեն Իսակովի պողոտան ամբողջությամբ այնքան ժամանակ, մինչև որ բոլոր բերման ենթարկվածներին ազատ արձակեն[185][186][187]: Ժամը 13:05-ին Իսակովի պողոտան փակվում է[185][186]:

Բողոքի գործողություններ Վարդենիսում

Ապրիլի 19-ի առավոտյան Վարդենիս քաղաքում բողոքի գործողություններ են սկսվել, որոնց մասնակցում են մեծ թվով դպրոցականներ[185][186]:

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ազատություն ռադիոկայանի երեկոյան լուրերի թողարկում ուղիղ միացման ձևաչափով, 17.04.2018թ., (Յութուբյան ձայնագրությունն այստեղ):
  2. 2,0 2,1 2,2 1in.am լրատվամիջոցի երեկոյան լուրերի թողարկում ուղիղ միացման ձևաչափով, 17.04.2018թ., (Յութուբյան ձայնագրությունն այստեղ):
  3. «Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այցելել է Բաղրամյան պողոտա», Հայկական ժամանակ, (արխիվ):
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 Ազատություն ռադիոկայանի լուրեր թողարկումներ ուղիղ ձևաչափով, 16.04.2018թ. (Յութուբյան ձայնագրությունն այստեղ):
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 5,9 Ազատություն ռադիոկայանի առավոտյան լուրերի թողարկում ուղիղ միացման ձևաչափով, 17.04.2018թ., (Յութուբյան ձայնագրությունն այստեղ):
  6. http://www.armradio.am/hy/2018/04/16/an-3/։ Վերցված է 2018-04-16 
  7. http://www.tert.am/am/news/2018/04/16/query/2664248։ Վերցված է 2018-04-16 
  8. ««Հնարավոր է Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ». Շարմազանով»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (Հայերեն)։ Վերցված է 2018-04-08 
  9. «Համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ. Գալուստ Սահակյան»։ news.am (Հայերեն)։ Վերցված է 2018-04-08 
  10. «Ես կհամոզեմ Սերժ Սարգսյանին. գեներալ (տեսանյութ)»։ 1in.am։ Վերցված է 2018-04-08 
  11. ««Պատրաստ եմ վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը». Արմեն Աշոտյան»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (Հայերեն)։ Վերցված է 2018-04-08 
  12. ««Մերժիր Սերժին»-ի անդամները ավտոերթով միացան Փաշինյանի «ԻմՔայլ»-ին (տեսանյութ)»։ a1plus։ 16:05 
  13. ՀՀ ԿԸՀ 2008 թ․–ի փետրվարի 24–ի N 24-Ա որոշում
  14. LLC Helix Consulting։ «Սերժ Սարգսյան ՀՀ Նախագահ - Նախագահ - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]»։ www.president.am (անգլերեն)։ Վերցված է 2018-04-08 
  15. «DocumentView»։ www.arlis.am։ Վերցված է 2018-04-08 
  16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ, Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումներիմասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին
  17. One Studio։ «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը հայտնի է»։ www.yerkir.am։ Վերցված է 2018-04-08 
  18. LLC Helix Consulting։ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]»։ www.president.am (անգլերեն)։ Վերցված է 2018-04-08 
  19. ՀՀ Նախագահին ներկայացվել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը
  20. «Fraud claims mar Armenia referendum»։ BBC News (en-GB)։ 2015-12-07։ Վերցված է 2018-04-08 
  21. «Եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով. Սերժ Սարգսյան»։ www.tert.am (Հայերեն)։ Վերցված է 2018-04-08 
  22. ««ՔՊ-ն բացառում է բռնությունը նաև որպես հակագործողություն». Փաշինյանը՝ Թանդիլյանին» 
  23. Technologies Peyotto։ «Լինելու են ոչ թե շուրջօրյա նստացույցեր, այլ շուրջօրյա հանրահավաքներ․ ՔՊ անդամ (տեսանյութ)»։ 1in.am։ Վերցված է 2018-04-08 
  24. LLC Helix Consulting։ «Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 14-օրյա քայլարշավ սկսելու մասին»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2018-04-08 
  25. «Սա գրվող պատմություն է մի նոր... ձայնագրվել է «Քաղաքացու երգը»՝ նվիրված սպասվող պայքարին»։ Հայկական Ժամանակ։ 30/03/2018 
  26. «Իմ քայլը» նախաձեռնությունը 10 րոպեով փակեց Երևան-Դիլիջան մայրուղին
  27. Պատգամավորը փակել է արագաչափը. ոստիկանության հորդորը Նիկոլ Փաշինյանին
  28. «Արարատ Միրզոյանը եւ Լենա Նազարյանը ակցիա իրականացրին ԱԺ-ում. դահլիճը ողողվեց գունավոր ծխով»։ Հայկական Ժամանակ։ 1/04/2018 schedule 
  29. ««Մերժիր Սերժին» նախաձեռնությունը հանգանակում է Սերժ Սարգսյանի «թոշակը»»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (Հայերեն)։ Վերցված է 2018-04-08 
  30. ««Մերժիր Սերժին»-ի անդամները միացան Փաշինյանին (տեսանյութ) | AraratNews»։ AraratNews (hy-AM)։ Վերցված է 2018-04-08 
  31. ««#ՄերժիրՍերժին» քաղաքացիական նախաձեռնության երթը»։ 22:17, 9 ապրիլի, 2018 
  32. «Ցուցարարները փակել էին Տիգրան Մեծ – Մելիք Ադամյան փողոցների խաչմերուկը»։ Ազատություն։ Ապրիլ 11, 2018 
  33. «Հանուն Հայաստան պետության» ճակատը իր անդրանիկ հանրահավաքը անցկացրեց
  34. ««Հանուն Հայաստան պետության» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները համատեղ հանրահավաք են անցկացնում. ուղիղ միացում»։ Kentron.am։ 18:50, 10.04.2018 
  35. «Ոստիկանները բռնի ուժ են կիրառել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ»։ 9.04.2018 
  36. ««Սերժ Սարգսյանը գտնվում է քաղաքական կլինիկական մահի շրջանում». Արամ Հարությունյանը հացադուլ է սկսել (ֆոտո)»։ News.am։ 17:58, 09.04.2018 
  37. ««Մերժին Սերժին» նախաձեռնության ակտիվիստները մոտ 40 րոպե փակ պահեցին Մաշտոցի պողոտայի մի հատվածը», Ազատություն ռադիոկայան
  38. «Ցուցարարներին ոստիկանները «պատանդ» են վերցրել», Հայկական ժամանակ
  39. «Ավտոերթի մասնակիցները շարժվում են Նիկոլ Փաշինյանին ընդառաջ», Հայկական ժամանակ
  40. [Ազատություն ռադիոկայանի երեկոյան լուրերի թողարկում, 12.04.2018 թվական:]
  41. «ԵՊՀ-ում դասադուլ է սկսվել՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի»։ Հայկական ժամանակ։ 13.04.2018 
  42. «Նիկոլ Փաշինյանը և երթի մասնակիցները ԵՊՀ-ում են, նրանք դասադուլի կոչ են անում»։ 1in.am։ 16:20 2018-04-13 
  43. «Համալսարանի բոլոր մուտքերը փակել են, չեմ կարողանում դուրս գալ. ԵՊՀ ուսանող», Հայկական ժամանակ, (արխիվ):
  44. 44,0 44,1 Ազատություն ռադիոկայանի 2018 թվականի ապրիլի 13-ից երեկային լուրերի թողարկում:
  45. «Փաշինյանին հաջողվեց մտնել ԵՊՀ, իրազեկում են անցկացնում», Հայկական ժամանակ, (արխիվ)
  46. «Ազատության հրապարակը՝ ընդդեմ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վերադարձի. 13 ապրիլ, 2018»։ aniarc.am։ April 13, 2018 
  47. «Ազատության հրապարակում #ԻմՔայլ-ի հանրահավաքը մեկնարկել է, այն բազմամարդ է», Հայկական ժամանակ, (արխիվ):
  48. «Նիկոլ Փաշինյան. այսօր մեր հսկողության տակ կվերցնենք Ֆրանսիայի հրապարակը»։ 13.04.2018 
  49. «Վերցնել Ֆրանսիայի հրապարակը, իսկ վաղը՝ ՀՀԿ-ի գրասենյակը», galatv.am, (արխիվ):
  50. «Հանրահավաքի մասնակիցները շարժվում են գրավելու Ֆրանսիայի հրապարակը», Հայկական ժամանակ, (արխիվ):
  51. 51,0 51,1 Ազատության ռադիոկայանի երեկոյան լուրեր, 13.04.2018թ.:
  52. «Ցուցարարների թիվը հասել է 4700 մարդու, լուսանկար թռչնի թռիչքի բարձրությունից», Հայկական ժամանակ, (արխիվ):
  53. «Ցուցարարները Ֆրանսիայի հրապարակում վառարան են տեղադրել», Հայկական ժամանակ, (արխիվ):
  54. «Ռուբեն Հախվերդյանը նույնպես Ազատության հրապարակում էր», Հայկական ժամանակ, (արխիվ):
  55. 55,0 55,1 Ազատություն ռադիոկայանի առավոտյան լուրեր, 14.04.2018թ.:
  56. «Փնտրում ենք ՀՀԿ-ին՝ շրջափակելու համար, թռած են. #ԻմՔայլը երթ է անցկացնում», Հայկական ժամանակ, (արխիվ):
  57. «ՀՀԿ խորհուրդը Ծաղկաձորում որոշել է. պաշտոնապես առաջադրվում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը», Հայկական ժամանակ, (արխիվ):
  58. «Ցուցարարները շարունակեցին իրազեկման երթը Երևանի կենտրոնական փողոցներով», Ազատություն ռադիոկայան, (արխիվ):
  59. «Փաշինյանը ուղերձով հանդես եկավ Հանրային ռադիոյի ստուդիայից, ապա ցուցարարները լքեցին ռադիոյի շենքը», Ազատություն ռադիոկայան, (արխիվ):
  60. «Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Հանրային ռադիոյի եթերային տաղավարից, հանդես եկավ կոչով», Հայկական ժամանակ, (արխիվ):
  61. «Հանրային ռադիոն գրավելը խմբակային հարձակում է. ոստիկանության հայտարարությունը», (արխիվ):
  62. «Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց քաղաքացիական անհնազանդության գործողությունների վաղվա պլանը (լրացված)»։ Hetq.am։ 20:54, 15 ապրիլի, 2018 
  63. Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ ներկայացրեց վաղվա անհնազանդության գործողությունների պլանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
  64. Փաշինյանը կոչ է արել ապրիլի 16-ին փակել փողոցներն ու կամուրջները
  65. Ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան
  66. Ակտիվիտտները փակում են կենտրոնական խաչմերուկները
  67. Ուսանողները փակել են Աբովյան փողոցը
  68. Փաշինյանն ու իր կողմնակիցները փակել են Բաղրամյան պողոտան. ոստիկանները շղթա կազմեցին
  69. Մայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար է. խաթարված է մետրոյի բնականոն աշխատանքը
  70. Լարված իրավիճակ. Մետրոյի Երիտասարդական կայարանը փակ է
  71. Մետրոյի Բաղրամյան կայարանը փակ է. ակտիվիստներին բերման են ենթարկում
  72. Բաղրամյանի կողմից դեպի ԱԺ շենք հասնելն արդեն անհնար է, ամենուր խցանումներ են. թարմացվող
  73. Երևանի կենտրոնում երթևեկությունը դադարեցված է
  74. Երիտասարդական մետրոյի մոտ երթևեկությունը կաթվածահար է եղել. վարորդները շրջափակման մեջ են մնացել
  75. Մետրոյի աշխատանքը կանգնել է, փակ են ելքերն ու մուտքերը, բախում՝ ներսում (լուսանկարներ)
  76. ««Իմ Քայլը». Գյումրիում փակել են Գարեգին Նժդեհ փողոցը», Հայկական ժամանակ, (արխիվ):
  77. «Պատրաստ եմ ստանձնել նման պատասխանատվություն. Սերժ Սարգսյանն իր վարչապետության մասին», Հայկական ժամանակ, (արխիվ):
  78. 78,00 78,01 78,02 78,03 78,04 78,05 78,06 78,07 78,08 78,09 78,10 78,11 78,12 78,13 78,14 Ազատություն ռադիոկայանի լուրերի թողարկումներ 2018 թվականի ապրիլի 16 կեսօր:
  79. «Հերացի փողոցում սափրագլուխները հարձակվել են ցուցարարների վրա», Հայկական ժամանակ, (արխիվ):
  80. «Ծեծկռտուք, վրաերթ Հերացի-Կորյուն խաչմերուկում», Ազատություն ռադիոկայան, (արխիվ)
  81. One Studio։ «Ցուցարարների հետ ծեծկռտուք սկսած վարորդի ինքնությունը հայտնի է»։ www.shantnews.am։ Վերցված է 2018-04-16 
  82. «Նիկոլ Փաշինյանը համակիրների հետ փակել է Խանջյան փողոցը», Հայկական ժամանակ, (արխիվ):
  83. «Հերացի փողոցում ցուցարարները ճեղքեցին ոստիկանական հսկա պատը», Հայկական ժամանակ, (արխիվ):
  84. «Գյումրիում դասադուլի կոչեր են, ավտոերթ է սկսվել», Հայկական ժամանակ, (արխիվ):
  85. «Անհնազանդության ակցիաներ են նաև Գյումրիում և Վանաձորում», mamul.am, (արխիվ):
  86. «Բողոքին միացավ նաեւ Վանաձորը. հարյուրավոր երիտասարդներ փակել են Տիգրան Մեծ-Նժդեհ փողոցը», Հայկական ժամանակ, (արխիվ):
  87. «Երթ Խանջյան փողոցով, ցուցարարները Մանկավարժական համալսարանում են », Հայկական ժամանակ, (արխիվ):
  88. «Ցուցարարները Մանկավարժականում դասադուլի կոչ արեցին», Ազատություն ռադիոկայան, (արխիվ):
  89. «Գյումրիում քաղաքացիները փողոցը չեն բացում. Շիրակի մարզպետը հանդիպել է նրանց հետ», Հայկական ժամանակ, (արխիվ):
  90. «Ոստիկանությունը կոչ է անում Փաշինյանին «դադարեցնել փողոցների շրջափակումը և ապահովել հավաքի բնականոն ընթացքը», Ազատություն ռադիոկայան, (արխիվ):
  91. 91,0 91,1 91,2 «Ընդհարում ցուցարարների և ոստիկանների միջև․ ոստիկանությունը փշալարով փակեց ցուցարարների ճանապարհը դեպի ԱԺ», Ազատություն ռադիոկայան, (արխիվ):
  92. 92,0 92,1 92,2 92,3 «ՆՌՆԱԿՆԵՐ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ․ ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ՝ ԱՅԴ ԹՎՈՒՄ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ», Hraparak.am, (արխիվ):
  93. Ոստիկանության կիրառած միջոցների հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել
  94. Նիկոլ Փաշինյանը վնասվածք է ստացել. նրան տեղափոխել են «Նաիրի» ԲԿ
  95. Ոստիկանությունը ջրցան մեքենաներ են տեղափոխում Բաղրամյան պողոտա (տեսանյութ)
  96. «Բախումների հետևանքով բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի. ԱՆ», Հայկական ժամանակ, (արխիվ)
  97. «Տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ», Ազատություն ռադիոկայան, (արխիվ):
  98. «ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում Երեւանում ռուսաստանցիներին խուսափել զանգվածային կուտակումներից», Հայկական ժամանակ, (արխիվ):
  99. 99,0 99,1 99,2 99,3 Ազատություն ռադիոկայանի երեկոյան լուրերի թողարկում ուղիղ հեռարձակման ձևաչափով, 2018 թվականի ապրիլի 16:
  100. 100,0 100,1 100,2 100,3 1in.am լրատվամիջոցի երեկոյան լուրերի թողարկում ուղիղ հեռարձակման ձևաչափով, 2018 թվականի ապրիլի 16:
  101. 101,0 101,1 «Զինվորների են տեղափոխել Երևան», hraparak.am, (արխիվ):
  102. «Արծրուն Հովհաննիսյան»։ www.facebook.com (Հայերեն)։ Վերցված է 2018-04-16 
  103. «Իրավապաշտպանները ահազանգում են. Ցուցարարների դեմ խմբեր են ստեղծվում», news.am, (արխիվ):
  104. «Վտանգավոր նախադեպ. Բանդանե՞ր են ձեւավորվում ցուցարարների դեմ», lragir.am, (արխիվ):
  105. 105,0 105,1 105,2 «Ակտիվիստները Երեւանում կրկին փողոցներ են փակում», news.am, (արխիվ):
  106. 106,0 106,1 106,2 «Ցուցարարները գիշերը փողոցներ են փակում», (արխիվ):
  107. «live. Բերման են ենթարկել ուսանողներին» 
  108. «Ոստիկանները բերման են ենթարկել փողոցը փակող երիտասարդներին»։ 1in.am։ 17.04.2018 
  109. «Փակ փողոցներ ու ցույցեր. ոստիկանությունը զանգվածային ձերբակալություններ է սկսել», Հայկական ժամանակ, (արխիվ):
  110. Ազատություն ռադիոկայանի լուրեր թողարկումներ ուղիղ ձևաչափով, 17.04.2018թ.
  111. «Ոստիկանությունը Բաղրամյանում անգամ տանկեր է կայանել, փշալարերի գիծն ավելացրել», Հայկական ժամանակ, (արխիվ):
  112. 112,0 112,1 112,2 112,3 «Ոստիկանությունը պատվիրեց պատրաստել ջրցանները, Բաղրամյանում անգամ տանկեր կան», Հայկական ժամանակ, (արխիվ):
  113. 113,0 113,1 113,2 113,3 1in.am լրատվամիջոցի առավոտյան լուրերի թողարկում ուղիղ միացման ձևաչափով, 17.04.2018թ., (Յութուբյան ձայնագրությունն այստեղ):
  114. «Քաշքշուկ Հալաբյան փողոցում», lragir.am, (արխիվ):
  115. «Մեկնարկեց ԱԺ հատուկ նիստը. վարչապետի ընտրությանը մասնակցում է 91 պատգամավոր», Շեղատառ տեքստ, (արխիվ):
  116. 116,00 116,01 116,02 116,03 116,04 116,05 116,06 116,07 116,08 116,09 116,10 116,11 116,12 116,13 116,14 116,15 116,16 116,17 116,18 Ազատություն ռադիոկայանի կեսօրի լուրերի թողարկում ուղիղ միացման ձևաչափով, 17.04.2018թ., (Յութուբյան ձայնագրությունն այստեղ):
  117. «Պաշտոնապես հայտարարում եմ Հայաստանում ժողովրդական թավշյա հեղափոխության մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան», 1in.am, (արխիվ):
  118. «В Армении лидер митингующих заявил, что начинает "бархатную революцию"», ТАСС, (արխիվ):
  119. «Ցուցարարների բազմությունն այս պահին Ֆրանսիայի հրապարակից հասնում է մինչեւ Ամիրյան փողոց», Հայկական ժամանակ, (արխիվ):
  120. 120,0 120,1 [http://armtimes.com/hy/article/135588 «Ազդարարվեց թավշյա հեղափոխության մեկնարկը 17/04/2018», Հայկական ժամանակ] (արխիվ):
  121. «Ցուցարարները շրջափակել են Գլխավոր դատախազության շենքը և ՊԵԿ-ը. թարմացվող», Հայկական ժամանակ, (արխիվ):
  122. 122,00 122,01 122,02 122,03 122,04 122,05 122,06 122,07 122,08 122,09 122,10 122,11 122,12 1in.am լրատվամիջոցի կեսօրի լուրերի թողարկում ուղիղ միացման ձևաչափով, 17.04.2018թ., (Յութուբյան ձայնագրությունն այստեղ):
  123. «Ցուցարարները շրջափակել են Գլխավոր դատախազության շենքը», Ազատություն ռադիոկայան, (արխիվ):
  124. «Գլխավոր դատախազության շենքը շրջափակված է», Հայկական ժամանակ, (արխիվ):
  125. 125,0 125,1 125,2 «Ցուցարարները փակում են կառավարական շենքերի մուտքերը», Հայկական ժամանակ, (արխիվ):
  126. «Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը «պատանդ» է մնացել ԱԳՆ-ում», Հայկական ժամանակ, (արխիվ):
  127. «Ակցիա Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը», Ազատություն ռադիոկայան, (արխիվ):
  128. «Արշակունյաց պողոտայում հավաքվել է շուրջ 500 մարդ՝ ցուցարարների հետ բախում հրահրելու համար», Հայկական ժամանակ, (արխիվ):
  129. «Ցուցարարները փակել էին «Հաղթանակ» կամուրջը. ոստիկանները բացեցին», Հայկական ժամանակ, (արխիվ):
  130. «Ոստիկաններին չհաջողվեց բերման ենթարկել երիտասարդին», Հայկական ժամանակ, (արխիվ):
  131. «Վանաձորում պարբերաբար բախումներ են լինում ոստիկանների եւ ցույցի մասնակիցների միջև», Առավոտ, (արխիվ):
  132. «Վանաձորում ցուցարարների ու ոստիկանների միջեւ բախումներ եղան», Հայկական ժամանակ, (արխիվ):
  133. «Հանրապետության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը», Ազատություն ռադիոկայան, (արխիվ):
  134. 134,0 134,1 «Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են մեր իսկ ազատագրած Հայաստանում», Հայկական ժամանակ, (արխիվ):
  135. 135,0 135,1 «Մեր գործողությունները շարունակելու են նույն տրամաբանությամբ. Փաշինյանը ներկայացրել է պլանը», news.am, (արխիվ):
  136. «Սերժ Թանկյան, Արսինե Խանջյան, Շառլ Ազնավուր, եկե՛ք Հայաստան. մաֆիայի վերջը պետք է տանք. Նիկոլ Փաշինյան», factor.am, (արխիվ):
  137. «Սերժ Սարգսյանը Հայաստանը պետք է տեսնի փշալարից այն կողմ. Նիկոլ Փաշինյան», factor.am, (արխիվ):
  138. 138,0 138,1 «Մաշտոցի պողոտայում ակնհայտ սադրանք է. Փաշինյանը շարժման մասնակիցներին կոչ է անում հեռանալ», Հայկական ժամանակ, (արխիվ):
  139. 139,0 139,1 «Ինչ է կատարվում Բաղրամյան պողոտայում՝ փշալարերի մոտ. Ըստ Փաշինյանի՝ Շմայսի բրիգադն է», news.am, (արխիվ):
  140. «Հանրապետության հրապարակում ավարտվեց ընդդիմության երթը», news.am, (արխիվ):
  141. 141,0 141,1 «Գիշերը Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած անկարգություններից հետո բերման է ենթարկվել 7 անձ», Հայկական ժամանակ, (արխիվ)
  142. 142,0 142,1 [1], (արխիվ):
  143. «Խիստ անթույլատրելի է factor.am-ի գլխավոր խմբագրի աշխատանքի խոչընդոտումը», galatv.am, (արխիվ):
  144. 144,0 144,1 «ԱՄՆ-ի պետքարտուղարության արձագանքը Հայաստանի վերջին զարգացումներին», Ամերիկայի ձայն, (արխիվ):
  145. 145,0 145,1 «ԱՄՆ-ի պետքարտուղարության արձագանքը Հայաստանի վերջին զարգացումներին», news.am, (արխիվ):
  146. 146,0 146,1 «ԱՄՆ-ի պետքարտուղարությունն արձագանքել է Երեւանի հանրահավաքներին ու վերջին զարգացումներին», Հայկական ժամանակ, (արխիվ):
  147. 147,0 147,1 «Human Rights Watch-ի կոչը ՀՀ իշխանություններին», Ամերիկայի ձայն, (արխիվ):
  148. 148,00 148,01 148,02 148,03 148,04 148,05 148,06 148,07 148,08 148,09 148,10 148,11 148,12 148,13 148,14 148,15 148,16 148,17 148,18 148,19 148,20 148,21 148,22 148,23 148,24 148,25 148,26 148,27 148,28 148,29 148,30 148,31 148,32 Ազատություն ռադիոկայանի առավոտյան լուրերի թողարկում ուղիղ հեռարձակման ձևաչափով (յութուբյան ձայնագրությունն այստեղ):
  149. «Սկսվում են անհնազանդությունների գործողությունները. Ֆրանսիայի հրապարակում նստացույց է», Հայկական ժամանակ, (արխիվ):
  150. 150,00 150,01 150,02 150,03 150,04 150,05 150,06 150,07 150,08 150,09 150,10 150,11 150,12 150,13 1in.am-ի առավոտյան լուրերի թողարկում ուղիղ հեռարձակման ձևաչափով (յութուբյան ձայնագրությունն այստեղ):
  151. 151,0 151,1 151,2 151,3 151,4 151,5 151,6 «Փաշինյանը սկսեց գործողությունները. շրջափակում են Մոսկովյան փողոցը», Հայկական ժամանակ, (արխիվ):
  152. 152,0 152,1 152,2 «Ցուցարարները հասել եւ շրջափակում են Սերժ Սարգսյանի նստավայրը», Հայկական ժամանակ, (արխիվ):
  153. «Մաշտոցի պողոտայից ցուցարարներ են բերման ենթարկվում», Ազատություն ռադիոկայան, (արխիվ):
  154. «Ցուցարարները շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ. ոստիկանականական պատ է կազմվել», Հայկական ժամանակ, (արխիվ)
  155. «Ֆրանսիայի հրապարակից ցուցարարներ են բերման ենթարկում», Ազատություն ռադիոկայան, (արխիվ):
  156. «Ժամը 12։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 66 քաղաքացի. ոստիկանություն», Ազատություն ռադիոկայան, (արխիվ)
  157. «Խոստում ստացա, որ ովքեր բերման են ենթարկվել, կարճ ժամկետում բոլորն ազատ կարձակվեն. Նիկոլ Փաշինյան» Առավոտ, (արխիվ):
  158. «Արդեն 66 քաղաքացի է բերման ենթարկվել» 
  159. «Բերման են ենթարկվել մեծ թվով երիտասարդներ նաև ուսումնական հաստատությունների ու այգիների տարածքից», galatv.am, (արխիվ):
  160. «Ինչպես են քաղաքացիական հագուստով ոստիկաններն առևանգում քաղաքացիներին», factor.am, (արխիվ):
  161. «Գյումրիում ցուցարարները շրջափակել են Շիրակի մարզպետարանի շենքը», galatv.am, (արխիվ):
  162. «Մերժիր Սերժին.Գյումրիում դասադուլ է», galatv.am, (արխիվ):
  163. «Գյումրի. «Ազատեք», «HELP». Ակադեմիական վարժարանում փակվածները նամակ են դուրս նետել», Հայկական ժամանակ, (արխիվ):
  164. «Գյումրիում քաշքշուկ է տեղի ունեցել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ », galatv.am, (արխիվ):
  165. «Գյումրիում փակ են ուսումնական հաստատությունների դռները եւ շրջափակված ոստիկանական ուժերի կողմից», galatv.am, (արխիվ):
  166. «Ինչ է կատարվում Գյումրիում. ցուցարարների թիվը գնալով ավելանում է», armlur.am, (արխիվ):
  167. «Գյումրիում ոստիկանները բռնություն կիրառեցին քայլերթի մասնակիցների վրա», Հայկական ժամանակ, (արխիվ):
  168. «Արմավիր քաղաքն էլ միացավ #ԻմՔայլին. զանգվածային ցույցեր են», Հայկական ժամանակ, (արխիվ):
  169. «Արմավիրում դպրոցականները բողոքի ակցիա են իրականացնում», Ազատություն ռադիոկայան, (արխիվ):
  170. 170,0 170,1 «Վանաձորում ցուցարարներին սպառնացել են », Հայկական ժամանակ, (արխիվ):
  171. «Գավառի համալսարանի դռները փակել են՝ դասադուլ անող ուսանողներին թույլ չեն տվել դուրս գալ», Հայկական ժամանակ (արխիվ):
  172. «Ցուցարարները փորձեցին փակել Մաշտոցի պողոտան, ոստիկանները թույլ չտվեցին», Ազատություն ռադիոկայան, (արխիվ):
  173. 173,0 173,1 Ազատություն ռադիոկայանի կեսօրի լուրերի թողարկում ուղիղ հեռարձակման ձևաչափով (յութուբյան ձայնագրությունն այստեղ):
  174. 174,0 174,1 174,2 174,3 174,4 174,5 1in.am-ի կեսօրի լուրերի թողարկում ուղիղ հեռարձակման ձևաչափով (յութուբյան ձայնագրությունն այստեղ):
  175. «Կարմիր բերետավորները ոստիկանական մեքենայում ծեծի են ենթարկում քաղաքացուն», factor.am, (արխիվ):
  176. ««Տարոն, դուրս արի» կոչերով ցուցարարները Երևանի քաղաքապետարանի շենքի առջև են», Ազատություն ռադիոկայան, (արխիվ):
  177. «Բերման ենթարկվածների թիվը հասել է 87-ի», Ազատություն ռադիոկայան, (արխիվ)
  178. «Բերման է ենթարկվել 91 քաղաքացի, ազատ արձակվել 37-ը. Ելք», Հայկական ժամանակ, (արխիվ):
  179. 179,0 179,1 «Ցուցարարներն արդեն Հանրապետության հրապարակում են», galatv.am, (արխիվ):
  180. 180,00 180,01 180,02 180,03 180,04 180,05 180,06 180,07 180,08 180,09 180,10 180,11 Ազատություն ռադիոկայանի երեկոյան լուրերի թողարկում ուղիղ հեռարձակման ձևաչափով (յութուբյան ձայնագրությունն այստեղ):
  181. 181,0 181,1 181,2 181,3 181,4 1in.am-ի երեկոյան լուրերի թողարկում ուղիղ հեռարձակման ձևաչափով (յութուբյան ձայնագրությունն այստեղ):
  182. 182,0 182,1 182,2 182,3 182,4 «Դասադուլ անելով դուք կսովորեք կյանքում ամենակարեւորը՝ լինել ՀՀ հպարտ քաղաքացի», Հայկական ժամանակ, (արխիվ):
  183. «ՀՀ փոխոստիկանապետը հրամայել է վերցնել ՀԺ-ի լրագրողի հեռախոսը՝ զինտեխնիկան նկարելուց հետո», Հայկական ժամանակ, (արխիվ):
  184. «Լարված իրավիճակ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ. ցուցարարները բերման են ենթարկվում, Ազատություն ռադիոկայան», (արխիվ):
  185. 185,00 185,01 185,02 185,03 185,04 185,05 185,06 185,07 185,08 185,09 185,10 185,11 185,12 185,13 185,14 185,15 185,16 Ազատություն ռադիոկայանի առավոտյան լուրերի թողարկում ուղիղ հեռարձակման ձևաչափով 19.04.2018 (յութուբյան ձայնագրությունն այստեղ):
  186. 186,00 186,01 186,02 186,03 186,04 186,05 186,06 186,07 186,08 186,09 186,10 186,11 186,12 186,13 186,14 1in.am-ի առավոտյան լուրերի թողարկում ուղիղ հեռարձակման ձևաչափով 19.04.2018 (յութուբյան ձայնագրությունն այստեղ):
  187. 187,0 187,1 187,2 187,3 187,4 187,5 187,6 «Շենքի մուտքը բացվեց, ոստիկանական մեքենայի տակ մնացած տղային հանեցին», Հայկական ժամանակ, (արխիվ):
  188. «Բախումներ կառավարության մասնաշենքի մոտ՝ ոստիկանների և ակտիվիստների միջև», 1in.am, (արխիվ):
  189. «Բախման ընթացքում երիտասարդ աղջիկը վնասվածք է ստացել», 1in.am, (արխիվ):
  190. 190,0 190,1 190,2 190,3 190,4 190,5 ««Սերժին դեմ ես, սիգնալ տուր». Մայրաքաղաքում բազմամարդ երթ է», galatv.am, (արխիվ):
  191. 191,0 191,1 «Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին․ ոստիկանական մեքենայի տակ ցուցարար է պառկել․ տեսանյութ, լուսանկարներ», hetq.am, (արխիվ):
  192. «Ոստիկանն աղջկան քարշ տալով բերման է ենթարկում», Հայկական ժամանակ, (արխիվ):
  193. «Լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծի ենթարկած անձանց լուսանկարները», Հայկական ժամանակ, (արխիվ):
  194. «Բռնություն լրագրողի նկատմամբ. Տիրայր Մուրադյանը տեղափոխվել է հիվանդանոց», Ազատություն ռադիոկայան, (արխիվ):
  195. «Լրագրող Տիրայր Մուրադյանը ծեծի է ենթարկվել ոստիկանների աչքի առաջ. նա գլխի սալջարդ է ստացել», Հայկական ժամանակ, (արխիվ):
  196. «ՀՀ կառավարությունը տեղափոխեց սպասվող անդրանիկ նիստի ժամը, այն կլինի երեկոյան», Հայկական ժամանակ, (արխիվ):
  197. «ՀՀ կառավարությունը տեղափոխեց սպասվող անդրանիկ նիստի ժամը, այն կլինի երեկոյան», Հայկական ժամանակ, (արխիվ):
  198. ««Սերժին դեմ ես` սիգնալ տուր». Փաշինյանը մարտավարություն է փոխում», Ազատություն ռադիոկայան, (արխիվ):
  199. «ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ԵՐԹԵՒԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԹՎԱԾԱՀԱՐ Է․ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է», hraparak.am, (արխիվ):