Լևոն Քոչարյան (քաղաքական գործիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Քոչարյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քոչարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Քոչարյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 16, 1985 (39 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Ամուսին | Սիրուշո |
Ծնողներ | հայր՝ Ռոբերտ Քոչարյան, մայր՝ Բելլա Քոչարյան |
Լևոն Ռոբերտի Քոչարյան (նոյեմբերի 16, 1985), հայ քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային Ժողովի 8-րդ գումարման պատգամավոր[1], ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Քոչարյանը ծնվել է 1985 թվականի նոյեմբերի 16-ին՝ Ռոբերտ և Բելլա Քոչարյանների ընտանիքում։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2002-2006 թվականներին իրավաբանի բակալավրի կրթություն է ստացել Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ 2006 - 2008 թվականներին ծառայել է ՀՀ Ազգային անվտանգության հատուկ մարտական գործողությունների վարչությունում։ 2011-2015 թվականներին տնտեսագիտական կրթություն է ստացել ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում՝ ստանալով տնտեսագիտության տեսության մագիստրոսի աստիճան։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականից նա հանիդսանում է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության բաժնետեր և խորհրդի անդամ։ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ է։
Քրեական գործ
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանի Հանրապետության հրապարակի հարակից փողոցներից մեկից, ակցիայի ժամանակ, ոստիկանները բերման են ենթարկել Լևոն Քոչարյանին[3]։ Նրան մեղադրանք է առաջադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Լևոն Քոչարյանը մեղադրանքը չի ընդունել՝ բնորոշելով այն որպես կեղծ[4]։ Սեպտեմբերի 25-ին դատարանը նրան 1 ամսով կալանավորելու որոշում է կայացրել[5], իսկ հոկտեմբերի 19-ին կալանքը երկարաձգվել է 2 ամսով[6]։ Նոյեմբերի 6-ին նա ազատ է արձակվել կալանավայրից[7]։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի նոյեմբերի 6-ին ԿԸՀ որոշմամբ՝ Լևոն Քոչարյանը ԱԺ «Հայաստան դաշինքից» մանդատ է ստացել, իսկ նոյեմբերի 14-ին պաշտոնապես ստանձնել է 8-րդ գումարման պատգամավորի լիազորությունները։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Քոչարյանը ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին է, փոփ երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Սիրուշոյի ամուսինը։ Ունի երկու որդի և մեկ դուստր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Family | Robert Kocharyan». robertkocharyan.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Բողոքի ակցիաները շարունակվում են․ բերման է ենթարկվել նաև Լևոն Քոչարյանը».
- ↑ «Լևոն Քոչարյանը մեկ ամսով կկալանավորվի».
- ↑ «Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց». Hetq.am. 2023 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Լևոն Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգվել է». armenpress.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Լևոն Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից».