Երկիր (թերթ, Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Երկիր (օրաթերթ)ից)
Երկիր
Yerkir
Տեսակօրաթերթ / շաբաթաթերթ
Ժանրտեղեկատվություն
Լեզուհայերեն
Հիմնադրվել էօգոստոսի 27, 1991
ՀիմնադիրՀայ Յեղափոխական Դաշնակցություն
ՀրատարակիչԵրկիր Մեդիա
Սեփականատեր«Հուսաբեր» ՓԲԸ
Երկիր{{{2}}} Հայաստան
Հրատարակման վայրք. Երևան Հանրապետության փ. 30
Կայքyerkir.am
էլեկտրոնային փոստyerkir.am@gmail.com
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երկիր (այլ կիրառումներ)

Երկիր Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի պաշտոնաթերթն է[1]։

Երկրի առաջին համարը լույս է տեսել 1991 թվականի օգոստոսի 27-ին, Երևանում[2][3]։

Թերթը տպագրվել է 8 էջանոց օրաթերթի տեսքով մինչև 2001 թվական։ Թերթը իր ամենաբարձր տպաքանակին հասավ 1993–1994 թվականներին (56000 օրինակ), որը հայ մամուլի ամենամեծ տպաքանակը դարձավ վերջին տասը տարվա ընթացքում։

1994 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի նախագահ՝ Լևոն Տեր-Պետրոսյաննի հրամանագրով արգելեց ՀՅԴ կուսակցությունը արգելելով նաև Երկիր օրաթերթը, «Ազատամարտ» շաբաթաթերթը (ՀՅԴ հայկական ներկայացուցչության պաշտոնաթերթ) և այլ թերթեր ու ամսագրեր։ Երկիր օրաթերթին վերագործարկելու թույլտվությունը տրվել է միայն 1998 թվականի մարտին, երբ երկրի քաղաքական իրավիճակը փոխվեց։ 2002 թվականի հունվարից (2500 օրինակ տպաքանակով) Երկիրը դարձավ 20 էջանոց շաբաթաթերթ։

Երկիրը հրապարակվում է ԱՊՀ երկրներում, ինչպես նաև սփյուռքում։ 2002 թվականի ապրիլից այն հրատարակվում է նաև արևմտահայերեն Լիբանանի մայրաքաղաքում՝ Բեյրութում։ Երկրի հիմնական նպատակն է լուսաբանել քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային և սպորտային իրադարձությունները, անհրաժեշտության դեպքում նաև մեկնաբանություն թողնել այդ իրադարձությունների մասին։

Գլխավոր խմբագիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Waksmundzki, Leszek Wojciech (2013). Armenia: Przewodnik (լեհերեն). Oficyna Wydawnicza "Rewasz". ISBN 978-83-62460-35-9.
  2. Maher, Joanne (2008 թ․ հունիսի 24). The Europa World Year Book 2008 (անգլերեն). Routledge. ISBN 978-1-85743-452-1.
  3. «Օրակարգ». www.arfd.am. Վերցված է 2022 թ․ հունիսի 17-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]