ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Այս հոդվածում ներկայացված է Խորհրդային Հայաստանի Ժողկոմխորհի նախագահների ցանկը։

Ալեքսանդր Ֆեոդորի Մյասնիկյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Մյասնիկյան

ՀԽՍՀ ԺԿԽ նախագահ և ռագմական գործերի ժողկոմ՝ 1921 թվականի մարտից մինչև 1922 թվականի հունվարին։ Անդրֆեդերացիայի կազմավորումից (1922 թվականի մարտ) հետո ԱԽՖՍՀ գործկոմի նախագահներից, ապա՝ ՌԿ(բ) կ Անդրերկրոմի առաջին քարտուղար։ Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1904-1906 թթ.), ավարտել ՄՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը (1911 թ.)։ ՌՍԴԲԿ անդամ՝ 1906 թվականից։

1917 թվականի Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո հրամանատար, բարձր պաշտոններ է վարել Կարմիր բանակում։ Ընտրվել է Բելառուսիայի ԿԿ կենտկոմի կենտրոնական բյուրոյի, ապա՝ ԲԽՍՀ ԿԳԿ նախագահ, ՌԿ(բ) կ Մոսկվայի քաղաքային և մարզային կոմիտեների քարտուղար։ ՌԿ(բ) կ ԿԿ կովկասյան բյուրոյի 1921 թվականի հուլիսի 4-5-ի նիստում դեմ է քվեարկել ԼԴ-ն Ադրբեջանի ԽՍՀ կազմի մեջ մտցնելու մասին որոշմանը։ Հայ մտավորականներին նոր իշխանության շուրջ համախմբելու նպատակով շատերին հրավիրել է Հայաստան։ Մյասնիկյանը ՀԽՍՀ գործիչներից առաջինն է անդրադարձել Հայաստանի և Սփյուռքի հարաբերություններին, ուսումնասիրել Սփյուռքում հայկական կուսակցությունների խնդիրները («Կուսակցությունները գաղութահայության մեջ», 1924 թվական)։

Գրել է հեղափոխական շարժումների պատմության և հայ գրականության հարցերին նվիրված աշխատություններ։ 1913-1914 թվականներին «Մշակ» թերթում անդրադարձել է Հայկական հարցին։ Մյասնիկյանի անունով կոչվել են քաղաքներ ՀՀ-ում և ԼՂՀ-ում (2-ն էլ՝ Մարտունի), հրապարակներ, փողոցներ, դպրոցներ և այլն։ Երևանում՝ Մյասնիկյանի անունը կրող հրապարակում, տեղադրված է նրա արձանը (1980 թվական, քանդակագործ՝ Արա Շիրազ, ճարտասրապետ՝ Ջիմ Թորոսյան

Սարգիս Լուկաշի Սրապիոնյան (Լուկաշին)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Լուկաշին

ՀԽՍՀ ԺԿԽ նախագահ՝ 1922-1925 թվականներին, ԱԽՖՍՀ ԺԿԽ նախագահի տեղակալ՝ 1925-1928 թվականներին, միաժամանակ՝ ԱԽՖՍՀ պետպլանի նախագահ՝ 1925 թվականի հունիսից, առևտրի ժողկոմ 1926 թվականի մարտից, ԲԳՏ ժողկոմ 1927 թվականի մայիսից, նաև ՀամԿ(բ) կ Անդրերկրկոմի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ՝ 1927 թվականի սեպտեմբերից։ Ավարտել է Մոսկվայի Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլետետը (1910

ՌՍԴԲԿ անդամ 1906 թվականից։ Ռուսաստանում 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության օրերին ցարական բանակում ծառայելիս ընտրվել է զինվորական կոմիտեի նախագահ։ 1917-1918 թվականներին Դոնի մարզում մասնակցել է քաղաքացիական պատերազմին։ 1918 թվականին աշխատել է Համառոտական արտակարգ հանձնաժողովի ապարատում։

1921-1922 թվականներին՝ ՀԿԿ ԿԿ քարտուղար։ 1928 թվականին նշանակվել է ԽՍՀՄ ԺԿԽ աշխատանքի և պաշտպանության խորհրդին կից շինարարական հանձնաժողովի նախագահ և ընտրվել է ԽՍՀՄ ԺՏԽ նախագահության անդամ։ 1932-1934 թվականներին՝ ԽՍՀՄ ծանր արդարադատության ժողկոմատի «Ցնտրոսոյուզստրոյ» միավորման, 1934-1937 թվականներին՝ «Սոյուզցեմենտ» գլխավոր վարչության նախագահ։ ԽՍՀՄ, ԱԽՖՍՀ և ՀԽՍՀ ԿԳԿ-ների անդամ։

Սարգիս Իսահակի Համբարձումյան[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԽՍՀ ԺԿԽ նախագահ՝ 1925-1928 թվականներին։

Սահակ Միրզայի Տեր-Գաբրիելյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահակ Տեր-Գաբրիելյան

ՀԽՍՀ ԺԿԽ-ի նախագահ, ԱԽՖՍՀ ԺԿԽ փոխնախագահ՝ 1928-1935 թվականներին։ Սովորել է Շուշիի ռեալիստական դպրոցում։ ՌՍԴԲԿ անդամ 1902 թվականից։ Ռուսաստանում 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է Բաքվի խորհրդի նախագահության անդամ, Բաքվի կոմունայի ժամանակ՝ Նավթի բաշխման ու վաճառքի կոմիսար և արտակարգ հանձնաժողովի նախագահ։ Միաժամանակ, 1919 թվականին՝ Կասպիական-Կովկասյան ռազմաճակատի 12-րդ բանակի ռազմահեղափոխական խորհրդի անդամ, բանակի քաղբաժնի պետ։

1920 թվականի հուլիսին մասնակցել է ՀՀ և խորհրդային Ռուսաստանի միջև բանակցություններին։ 1920 թվականի օգոստոսից ղեկավարել է Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունը մինչև ՀԿ(բ) կԿԿ-ի ձևավորումը։ 1920 թվականի սեպտեմբերին՝ ՀԿ(բ) կԿԿ, նոյեմբերին՝ Հայաստանի հեղկոմի անդամ։

1921 թվականից եղել է ՀԽՍՀ լիազոր ներկայացուցիչը ՌԽՖՍՀ-ում (Մոսկվա), 1923-1928 թվականներին՝ ԱԽՖՍՀ-ում։ 1935 թվականից աշխատել է ԽՍՀՄ թեթև արդյունաբերության ժողկոմատում։ 1937 թվականին ձերբակալվել է, զոհվել հետաքննության ընթացքում՝ դուրս նետվելով 3-րդ հարկի պատուհանից։

Աբրահամ Աբրահամի Գուլոյան[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԽՍՀ ԺԿԽ նախագահ՝ 1935-1937 թվականներին։ ՌՍԴԲԿ անդամ՝ 1914 թվականից։ Ավարտել է Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը (1925)։ Եղել է Կարմիր բանակի շտաբի կոմիսար, ապա Մոսկվայում նշանակվել է (1918 թվականի օգոստոսին) «Գլավսախար» միավորման քաղաքական կոմիսար, 1925 թվականին՝ Անդրկովկասյան կոմհամալսարանի ռեկտոր։ 1928-1930 թվականներին՝ Անդրժողտնտխորհի նախագահի տեղակալ, 1930 թվականին՝ ՀԽՍՀ Պետպլանի նախագահ, 1931 թվականին՝ հողժողկոմ։ Անդրերկրկոմի, ՀԿ(բ) կԿԿ, ԽՍՀՄ, ԱԽՖՍՀ, ՀԽՍՀ ԿԳԿ-ների անդամ։

Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել (1958 թ.)։

Արամ Սերգեյի Փիրուզյան[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԽՍՀ ԺԿԽ նախագահ՝ 1937-1943 թվականներին։ Ավարտել է Սվերդլովսկի (այժմ՝ Եկատերինբուրգ՝ ՌԴ-ում) գունավոր մետաղների արդյունաբերության ակադեմիան (1935 թ.)։ Փիրուզյանի հիմնական գործերից մեկը եղել է գործարաններում ռազմական արտադրանքի թողարկման կազմակերպումը։

1945-1948 թվականներին՝ ՀԽՍՀ տեղական արդյունաբերության նախարար, միաժամանակ՝ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, 1948 թվականից՝ առաջին տեղակալ, 1952-1953 թվականներին՝ սննդի, 1953-1955 թվականներին՝ պարենային ապրանքների, 1955-1957 թվականներին՝ թեթև սննդի, մսի-կաթի և ձկան արդյունաբերության, 1957-1961 թվականներին՝ առևտրի նախարար։

1961-1967 թվականներին՝ ԽՍՀՄ Կառավարության առևտրային ներկայացուցիչը Հունաստանում։ ԽՍՀՄ (1937-1954 թվականներ) և ՀԽՍՀ (1938-1963 թվականներ) ԳԽ-ների պատգամավոր։

Աղասի Սողոմոնի Սարգսյան[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԽՍՀ ԺԿԽ նախագահ՝ 1943-1947 թվականներին։ Ավարտել է Նովոչերկասկի (ՌԴ) գյուղատնտեսական և հողբարելավման ինստիտուտը (1930 թվական)։

1938-1943 թվականներին՝ ՀԿ(բ) կԿԿ քարտուղար, 1947-1952 թվականներին՝ ՌԽՖՍՀ գյուղատնտեսական փոխնախարար, 1952-1965 թվականներին՝ ՌԽՖՍՀ Նախարարների խորհրդին կից ջրատնտեսության գլխավոր վարչության պետի տեղակալ։ ԽՍՀՄ (1946-1950 թվականներ) և ՀԽՍՀ (1938-1955 թվականներ) ԳԽ-ների պատգամավոր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png