Վլադիմիր Միկոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վլադիմիր Անաստասի Միկոյան (1924, Կիսլովոդսկ - սեպտեմբերի 18, 1942, Ստալինգրադ), օդաչու, ավիացիայի ավագ լեյտենանտ։ Անաստաս Միկոյանի որդին։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։

Ա․ Ֆ․ Մյասնիկյանի անվան կարմրադրոշ ռազմական ավիացիոն դպրոցն ավարտելուց (1942) հետո կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Մասնակցել է Ստալինգրադի մարտերին և զոհվել հերոսաբար՝ օդային անհավասար մարտում խփելով թշնամու 2 ինքնաթիռ։ Հետմահու պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 543 CC-BY-SA-icon-80x15.png