Ալեքսեյ Միկոյան
Jump to navigation
Jump to search
Ալեքսեյ Անաստանի Միկոյան (դեկտեմբերի 20, 1925, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 19, 1986, Մոսկվա, ԽՍՀՄ), ավիացիայի գեներալ-լեյտենանտ (1972 թ.)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Անաստաս Միկոյանի որդին, Սերգո, Ստեփան, Վանո և Վլադիմիր Միկոյանների եղբայրը, Ստաս Նամինի հայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Մոսկվայի Ն. Ժուկովսկու անվան ռազմաօդային ճարտարագիտական (1949 թ.), ռազմաքաղաքական (1953 թ.), ռազմական (1958 թ.) ակադեմիաները։ Հայրենական պատերազմի ժամանակ (1941-1945 թթ.) թվականներին եղել է օդաչու, ավագ օդաչու, օղակի հրամանատար։ Հետպատերազմյան տարիներին՝ ավիացիոն գնդի, դիվիզիայի, ապա՝ Թուրքեստանի և Մերձկարպատյան ռազմական օկրուգների հրամանատար։ Ծառայել է նաև ՌՕՈՒ-ի գլխավոր հրամանատարությունում[1]։
Ալեքսեյ Միկոյանի գերեզմանը Նովոդևիչյան գերեզմանատանը
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարմիր դրոշի երկու շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
- Կարմիր աստղի 3 շքանշան
- «ԽՍՀՄ զինված ուժերում ծառայության» 3-րդ աստիճանի շքանշան
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրը՝ Անաստաս Միկոյան, Խորհրդային պետական ու քաղաքական գործիչ։
- Մայրը՝ Աշխեն Ղազարի Թումանյան (1896-1962 թթ.)։
Եղբայրները՝
- Ստեփան Միկոյան (1922 թ.), փորձարկող օդաչու։
- Վլադիմիր Միկոյան (1924-1942 թթ.), ռազմական օդաչու, զոհվել է Ստալինգրադի համար մարտերում։
- Վանո Միկոյան (1927-2016 թթ.), ավիակոնստրուկտոր։
- Սերգո Միկոյան (1929-2010 թթ.), միջազգայնագետ-պատմաբան։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Коллектив авторов. История командного факультета Военно-Воздушной академии имени Ю. А. Гагарина / В.Е. Зенков. - Москва: ЗАО СП «Контакт РЛ», 2007 год. - С. 244. - 368 с. - ISBN 5-902908-02-7.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
Կատեգորիաներ:
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- Դեկտեմբերի 20 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Դոնի Ռոստով քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 19 մահեր
- 1986 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Ռազմական օդաչուներ
- Գեներալ-լեյտենանտներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ