Սերգո Միկոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգո Միկոյան
Ծնվել էհունիսի 5, 1929(1929-06-05)
ԾննդավայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 6, 2010(2010-03-06) (80 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրInstitute of World Economy and International Relations
Ծնողներհայր՝ Անաստաս Միկոյան
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

Սերգո Անաստասի Միկոյան (հունիսի 5, 1929, Մոսկվա[1][2] - մարտի 6, 2010), խորհրդային միջազգայնագետ-պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1976), Ռուսաստանի ԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1953 թվականից)։ Անաստաս Միկոյանի որդին է[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկոյանի շիրմաքարը Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը

Սերգո Միկոյանը ծնվել է 1929 թվականի հունիսի 5-ին Մոսկվայում։ 1952 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը, ապա նաև նույն ֆակուլտետի ասպերանտուրան[3]։ 1960-1969 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ 1970 թվականից եղել է «Լատինական Ամերիկա» («Латинская Америка») ամսագրի գլխավոր խմբագիրը։ Զբաղվել է Ասիայի և Լատինական Ամերիկայի ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների և միջազգային հարաբերությունների խնդիրներով։ Մասնակցել է «Միջազգային հարաբերությունները երկրորդ համաշխարհային պատերազմից հետո» (հ․ 1-3, 1963-1965, ռուս․), «Տնտեսական զարգացման դիվանագիտություն» (1965, ռուս․) կոլեկտիվ աշխատություններին, շուրջ 90 անուն գիտական ուսումնասիրությունների հեղինակ է։ Մասնակցել է միջազգային կոնֆերանսների և կոնգրեսների։ Մեծ ներդրում ունի նաև ակադեմիական լրագրության բնագավառում, որը համատեղել է հետազոտական աշխատանքի հետ, կարդացել հրապարակային դասախոսություններ։ Եղել է Չիկագորյայի համալսարանի պրոֆեսոր, այնուհետև հետազոտող Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի անվան միջազգային հետազոտությունների կենտրոնում, Ջորթոնի համալսարանի պրոֆեսոր[3]:

1990 թվականից սկսած՝ աշխատել է ԱՄՆ-ում: Ընթերցողին ներկայացրել է Անաստաս Միկոյանի՝ իր հոր մասին գիրք գրելու առաջին փորձը: Լինելով Միկոյանի կրտսեր որդին՝ հնարավորություն ուներ հետևելու հոր գործունեությանը, վաղ տարիքից հանդիսանում էր նրա ընտանեկան և ընտանիքից դուրս կյանքի վկան: Հասուն տարիքում հաճախ է հորն ուղեկցել գործուղումների ընթացքում, նրա հետ եղել է ԽՍՀՄ-ի շատ վայրերում, Հայաստանում, արտասահմանում և, որպես Անաստաս Միկոյանի անձնական քարտուղար՝ մասնակցել է հոր կարևորագույն քաղաքական առաքելություններին՝ այդ թվում նաև արտաքին քաղաքական բնագավառում[3]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակնառու վաստակի համար պարգևատրվել է Պերուի Հանրապետության «Կոմանդոր»-ի աստիճանի շքանշանով[3]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Анатомия Карибского кризиса. Москва, Academia, 2006. ISBN 5-87444-242-1
  • СССР—Мексика: 60 лет сотрудничества. Москва, «Международные отношения», 1984
  • Куба строит социализм. Москва, 1976
  • США: государство, политика, выборы. Москва, 1969
  • Stalinism as I saw it. Kennan Institute for Advanced Russian Studies, 1992
  • Микоян С. А. Алексей Снегов в борьбе за «десталинизацию» Вопросы истории № 4 стр.69-84, 2006

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Умер историк Серго Микоян — lenta.ru
  2. «В Москве на 81-м году жизни умер Серго Микоян»։ Արխիվացված օրիգինալից-ից 2010-03-10-ին։ Վերցված է 2010-03-10 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Հայրս՝ Անաստաս Միկոյանը։Հուշեր/ Սերգո Միկոյան։ Եր․։ Նաիրի, 2007, 308 էջ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дабагян Э. С. Памяти Серго Микояна // Новая и новейшая история. 2010. № 5. С. 245—246.
  • Московская энциклопедия. Том 1: Лица Москвы. Книга 6: А-Я. Дополнения. — М.: ОАО «Московские учебники», 2014
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 542 CC-BY-SA-icon-80x15.png