Հենրիկ Առաքելյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Հենրիկ Առաքելյան | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | հունիսի 3, 1927 |
| Ծննդավայր | Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | մարտի 31, 1998 (70 տարեկան) |
| Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
| Կրթություն | ՀԱՊՀ |
Հենրիկ Սուրենի Առաքելյան (հունիսի 3, 1927, Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 31, 1998, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1952 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1973-1980 թվականներին եղել է Հայարդնախագիծ ինստիտուտի ճարտարապետաշինարարական բաժնի պետի տեղակալ, 1980-1990 թվականներին՝ գլխավոր մասնագետ։
Ստեղծագործական աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրիկ Առաքելյանի նախագծերով Երևանում կառուցվել են
- Բնակելի տներ
- «Նարինե» մանկական կլինիկական առողջարանը (1964)
- ՀԿԿ Երևանի քաղկոմը (1974, այժմ՝ Սահմանադրական դատարան)
- Քաղլուստունը (1979, այժմ՝ Ամերիկյան համալսարան)
- Էներգետիկայի հայկական ԳՀԿ (1965)
- Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան(1963)
- Արա Սարգսյանի տուն-թանգարան(1973)
- «Էրեբունի» հյուրանոցը (1980)
- «Ավտոմատիկա» գործարանի նախագծային կոնստրուկտորական Բյուրոն՝ Վանաձորում (1971)
- Մանկական առողջարան և լոգանքների շենք՝ Ջերմուկում (1979)
- Երկաթուղային կայարանը
- «Վերածնունդ» հուշահամալիրը (1970-1980)՝ Չարենցավանում
- Կենտրոնական հիվանդանոցը և ավտոկայարանը՝ Հրազդանում (1978)
- Հայրենական պատերազմում զոհված մարտիկների հուշարձանը՝ Պտղնիում (բետոն, 1982)[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Գանգրահեր տղա», Հուշահամալիր «Վերածնունդ», Չարենցավան քաղաքի մուտքի մոտ, ճարտարապետ՝ Հենրիկ Առաքելյան, քանդակագործ` Խաչիկ Միրիջանյան
-
ՀԿԿ Երևանի քաղկոմը (այժմ՝ Սահմանադրական դատարան)
-
Քաղլուստունը (այժմ՝ Ամերիկյան համալսարան)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
