Կավալենկո Շահգալդյան
Արտաքին տեսք
Կավալենկո Շահգալդյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 14, 1946 (78 տարեկան) |
Ծննդավայր | Ալափարս, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Կավալենկո Սուրենի Շահգալդյան (նոյեմբերի 14, 1946, Ալափարս, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական գործիչ, Հայաստանի Կոտայքի մարզի նախկին մարզպետ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1953-1963 թթ. - սովորել և ավարտել է Ալափարսի միջնակարգ դպրոցը։
- 1963-1969 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի «Մետաղահատ հաստոցներ և գործիքներ» ֆակուլտետը՝ ինժեներ-մեխանիկի մասնագիտացմամբ։
- 1993-1996 թթ. - սովորել և ավարտել է Երևանի արտաքին տնտեսական կապերի և կառավարման ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը՝ միջազգային տնտեսագետի մասնագիտացմամբ։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1963-1973 թթ. – ԽՍՀՄ հաստոցաշինության և գործիքաշինության մինիստրության Չարենցավանի (Լուսավանի) հաստոցաշինական գործարանի կոնստրուկտոր, վարպետ, ապա արտադրամասի պետ։
- 1973-1974 թթ. – աշխատել է Ալափարսի համատեղ տնտեսությունում որպես ինժեներ։
- 1974-1984 թթ. - աշխատել է Չարենցավանի ավտոբեռնիչների գործարանում որպես վարպետ, ապա գործիքային, դարբնոցային և հավաքման արտադրամասի պետ։
- 1984-1992 թթ. - «Հայավտո» արտադրական միավորումում արտադրության պետ, գլխավոր տնօրենի տեղակալ արտադրության գծով, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։
- 1992-1995 թթ. - ՀՀ արդյունաբերության նախարարության Չարենցավանի ավտոբեռնիչների գործարանի գործադիր տնօրեն։
- 1995-1999 թթ. - «Արմավտո» բաց բաժնետիրական ընկերության նախագահ, գործադիր տնօրեն։
- 1999 թ. ընտրվել Չարենցավանի քաղաքապետ և պաշտոնավարել է որպես մինչև 2001 թ.։
- 2001 թ. հունվարի 18-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզպետ։
- 2014 թ. մայիսի 8-ին ՀՀ Կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[1]։
- 2014 թ. մայիսի 29-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անանիա Շիրակացու մեդալ
- ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ
- Հայ Առաքելական Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» հուշամեդալ
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Նախորդող Սամվել Ստեփանյան |
ՀՀ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյան 18 հունվարի 2001—8 մայիսի 2014 |
Հաջորդող Արամ Հարությունյան |
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԿԱՎԱԼԵՆԿՈ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «ԿԱՎԱԼԵՆԿՈ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.