Ստեփան Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Մուրադյան
Ծնվել է1929

Ստեփան Մուրադյան (ծն. 1929 թ), ճարտարապետ և ալպինիզմի I կարգի հրահանգիչ, լեռնափրկարար, միջազգային դասի սպորտի վարպետ։

Մոտ 200 սպորտային վերելքներ է կատարել Կովկասյան լեռներում և Պամիրի լեռներում, որից 6-ը 7000-ից բարձր լեռնագագաթների վրա[1]։

1960-1990 թթ. աշխատել է Կովկասում և Պամիրում ալպինիստական ճամբարներում, մասնավորապես 1984-1985 թթ. Պամիրի միջազգային ճամբարում։ Հայաստանում կազմակերպել և ղեկավարել է հայ ալպինիստների առաջին վերելքը 7000 մետրից բարձր լեռնագագաթի վրա։ 1958 թ. մասնակցել է ԱԿԱՈՒԹ լեռնային զանգվածի անցմանը (Траверс), որի համար արժանացել է Буревестник միութենական կամավոր սպորտ ընկերության առաջին կարգի դիպլոմին։

1959 թ. մասնակցել է ДСО Буревестник-ի միջոցով կազմակերպված միութենական լեռնաբարձրագնացների (висотны) արշավախմբին։ Եղել է այդ միջոցառման հետախուզական խմբի անդամ, որը ղեկավարում էր սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ առաջին «Ձյան Հովազ» կոչմանը արժանացած Ե. Ի. Իվանովը։ Առաջին վերելքը դեպի Կոմունիզմ լեռնագագաթը եղավ ողբերգական Մուրադյանի համար, Գառմո սառցադաշտի սառցաթափի անցման ժամանակ ստացավ վնասվածք աջ ոտքի՝ սրունքի երկու ոսկորների կոտրվածք։ Երկարատև բուժումից հետո կարողացավ հաջորդ 1960 թ. մասնակցել Կաբարդիո-Բալկարիայի և Հյուսիսային Օսեթիայի կողմից կազմակերպված հոբելյանական վերելքներին՝ Էլբրուս և Կազբեկ լեռնագագաթներին։

Ս. Մուրադյանը մասնակցել է ԽՍՀՄ-ում կազմակերպված երեք խոշորագույն միջազգային վերելքներին։ 1967 թ. միջազգային վերելք դեպի Լենին (7134 մ) լեռնագագաթ, որը նվիրված էր Հոկտեմբերյան Հեղափոխության 50- ամյանակին՝ անդամներն էին Ս. Մուրադյան (ղեկավար), Ա. Գոլեցյան, Է. Պողոսյան, Լ. Օհանյան։

Վերելքը կատարվեց Լիպկինի ժայռեր կոչված ուղիով։ 1969 թ. միջազգային վերելք, որը նվիրված էր Վ. Լենինի ծննդյան 100 ամյակին, այդ միջոցառմանը անդրկովկասյան հանրապետություններից հրավիրված էր միայն Ս. Մուրադյանը։ Վերելքը կատարվեց пик Раздельная (6148մ) լեռնագագաթի վրայով։

1972 թ. միջազգային վերելք Կոմունիզմ (7495մ) լեռնագագաթ, որը նվիրված էր ԽՍՀՄ կազմավորման 50 ամյակին։ Մասնակիցները՝ Ռ. Հարությունյան (ղեկ.որը հիվանդության պատճառով վերելքին չկարողացավ մասնակցել), Վ. Կարճիկյան, Ս. Մուրադյան, Է. Պողոսյան։ Վերելքը կատարվեց Պամիրյան սարահարթով։

1995 թ. 4-րդ միջազգային վերելքը Էբրուս (5642մ) Լեռնագաթ, որը կատարվեց ԽՍՀՄ փլուզումից հետո՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած մեծ հաղթանակի 50 ամյակին (կազմակերպիչ Ռուսաստանի Դաշնություն, Հայաստանի խմբի ղեկավար Ս. Մուրադյան)։

Հետագա տարիներին Հայաստանի լեռնագնացների ակումբի տնօրեն Ա. Նեսիսյանը կազմակերպեց մի քանի արշավախումբ դեպի Թուրքիա Արարատ լեռը բարձրանալու համար։

1995 և 1999 թթ. թուրքական իշխանությունները թույլ չտվեցին վերելք կատարել։ 2007 թ. կարողացան վերելք կատարել Արարատ լեռը։ 78 ամյա Ս. Մուրադյանը վերջապես կարողացավ կանգնել Արարատի գագաթին։

180 տարի առաջ 1829 թ. Պարրոտի արշավախումբը, որին մասնակցում էր մեր մեծ գրող, լուսավորիչ Խաչատուր Աբովյանը առաջին անգամ բարեհաջող նվաճեցին Արարատ լեռան գագաթը։ 2009 թ. 80 ամյան Ս. Մուրադյանը ցանկացավ նորից բարձրանալ Արարատ լեռը։ Սեպտեմբերի վերջերին եղանակները Արարատ լեռան վրա լինում է անբարենպաստ։ Վերելքի մասնակիցները չնայած եղանակային շատ վատ պայմաններին 5000 մետրի սահմանագծը արդեն անցել էին և թվում էր, որ գագաթը կնվաճվի։ Բայց արտակարգ ուժեղ քամիները, ծյունը, խիստ մառախուղը տեսանելիությունը դարձրել էր մի քանի մետր, վերելքի մասնակիցները ստիպված էին դադարեցնել վերելքը և վերադառնալ հետ այդպես էլ չիմանալով մինչև գագաթը քանի մետր էր մնացել։

Այժմ Ստեփան Մուրադյանը ցանկություն ունի 5-րդ անգամ գնալ Թուրքիա նորից տեսնի հայկական ճարտարապետական հուշարձանները և բնակավայրերը և իր վերջին ցանկությունն է միաժամանակ Արարատի երկու գագաթները նվաճել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ վետերան լեռնագնացները». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.