Գարեգին Աղաբաբով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարեգին Աղաբաբով

Գարեգին Հարությունի Աղաբաբով (), հայ խորհրդային ինժեներ-հիդրոշինարար։ ԽՄԿԿ անդամ 1919 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի ժողովրդական տնտեսության ինստիտուտը (1930

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-1937 թվականներին աշխատել է Ձորահէկի և Քանաքեռհէկի շինվարչություններում որպես ինժեներ, այնուհետև շինարարության պետի տեղակալ։ 1942-1946 թվականներին գլխավորել է Զակամսկի ջերմաէլեկտրակայանի շինարարությունը, իսկ 1946-1955 թվականներին նրա ղեկավարությամբ կառուցվել է Գյումուշի հիդրոէլեկտրակայանը։ 1955-1960 թվականներին Աղաբաբովը աշխատել է որպես ԽՍՀՄ էլեկտրակայանների մինիստրության Վոլգայի կայանների վարչության պետ։ Եղել է ՀԽՍՀ 3-րդ գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ։

Մահացել է օգոստոսի 7-ին, Մոսկվայում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի երկու շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 238