Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Աբովյան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
| Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Թեմ | Կոտայքի թեմ |
| Օծման թվական | 2013 |
| Հիմնական ամսաթվերը | 2006 |
| Նվիրված | Հովհաննես Մկրտիչ |
| Անվանված | Հովհաննես Մկրտիչ |
| Ճարտարապետ | Արտակ Ղուլյան |
| Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
| Կառուցման սկիզբ | 2006 |
| Կառուցման ավարտ | 2013 |
| Հիմնադրված | 2006 |
| Շինանյութ | տուֆ |
![]() | |
![]() | |
| 40°16′33″N 44°37′54″E / 40.27589°N 44.63164°E | |
Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, Հայ Առաքելական Եկեղեցու տաճար Հայաստանի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու շինարարությունը սկսվել է 2006 թվականի օգոստոսին՝ գործարար և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ։ Շինարարությունը տևել է յոթ տարի, և եկեղեցին օծվել է 2013 թվականի մայիսին։ Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքների մասերը հատուկ այդ առիթով բերվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանից։ Արարողությանը մասնակցել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Հայաստանի երրորդ (այն ժամանակվա գործող) նախագահ Սերժ Սարգսյանն, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ճարտարապետական նախագծի հեղինակը Արտակ Ղուլյանն է, իսկ որմնանկարները ստեղծել են հայր և որդի Աբրահամ և Հայկ Ազարյանները։
Պատերը երեսպատված են բաց նարնջագույն տուֆով և զարդարված հարթաքանդակներով։ Եկեղեցու քանդակազարդման աշխատանքներին մասնակցել է շուրջ 40 քանդակագործ և զարդագործ-վարպետներ:
Տաճարի նախագծումն ու կառուցումը կատարվել են միջնադարյան հայկական ճարտարապետության ավանդույթներին համապատասխան։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եկեղեցին գիշերը
- Եկեղեցին` թռչնի բարձրությունից
- Եկեղեցու գմբեթը ներսից` Հիսուս Քրիստոսի որմնանկարով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Աբովյան) կատեգորիայում։ |

