Վերնաշապիկ
Վերնաշապիկ (նաև վերին շապիկը[1] կամ դասական շապիկ), հագուստի տեսակ, որը պատկանում է վերին ներքնազգեստին։ Հնուց վերնաշապիկը վերաբերել է հենց ներքնազգեստին, սակայն 1960-ական թվականներից հնարավոր է դարձել այն կրել առանձին՝ առանց այլ հագուստով ծածկվելու։
Վերնաշապիկի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միայն Վերածննդի դարաշրջանում է վերնաշապիկը դարձել և՛ տղամարդկանց, և՛ կանանց հագուստի կարևորագույն բաղադրիչը։ Այդ ժամանակ կանացի զգեստների կրծկալներին, տղամարդկանց դուբլետների և թևերի վրա բազմաթիվ կտրվածքներ էին անում, որոնց տակից երևում էին վերնաշապիկները։ Վերնաշապիկի օձիքը նույնպես դուրս էր գալիս վերին հագուստի տակից, ուստի այն զարդարված էր ասեղնագործությամբ, ձևավոր ժանյակներով։ 16-րդ դարում հայտնվում և արևմտաեվրոպական տղամարդու և կանացի կոստյումի մասն է դառնում ծալավոր օձիքը, որը հարյուրամյակի վերջում հասնում է մեծ չափսերի։ 17-րդ դարում թևքածալն ու օձիքը դառնում են հարթ, բայց կրկին ասեղնագործվում են ժանյակներով կամ ամբողջությամբ պատրաստվում են ժանյակից։
19-րդ դարի սկզբին ժողովրդականություն էր վայելում ֆաթերմորդերի օձիքը։ Նորաձևությունը կրկին նրան է վերադարձել է 1910-1913 թվականներին[2]։ Ներկայումս նման օձիք հանդիպում է նաև կանացի հագուստների վրա[3]։
20-րդ դարում վերնաշապիկը, որպես քաղաքային զգեստի մաս, պահպանվել է միայն տղամարդկանց հագուստի մեջ, կանացի հագուստում դրան փոխարինել է գիշերազգեստը։

Կտրվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերնաշապիկը, որպես կանոն, բաղկացած է օձիքից, մեջքից, կոկետկայից, թևքերից, ձագից։ Կան կարճ և երկար (մինչև դաստակ) թևքերով վերնաշապիկներ։
Երկարաթև վերնաշապիկների մեջ առանձնանում են թևքածալով և ճարմանդների տակ թևքածալով վերնաշապիկները։
Վերնաշապիկների մեծ մասի ձախ կողմում կա մեկ գրպան է, իսկ ամենօրյա կրելու համար նախատեսվածները կարող են ունենալ նաև լրացուցիչ գրպան աջ կողմում, ինչն էլ վերնաշապիկին տալիս է ավելի քիչ պաշտոնական տեսք[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ГОСТ 17037—85 Изделия швейные и трикотажные. Термины и определения.
- ↑ Я. Нерсесов Путешествие в мир. Мода. — М.: ОЛМА Медиа Групп, 2002. — С. 216. — 240 с.
- ↑ F. Volker Feyerabend, Frauke Ghosh Fashion - Formen und Stile der Mode: Vorlagen für Modedesign & zweisprachiges Nachschlagewerk. — Stiebner Verlag GmbH, 2008. — С. 113. — 338 с.
- ↑ Gasparyan, Seda, author.։ Raphael Lemkin's draft convention on genocide and the 1948 UN convention : a comparative discourse study = Ցեղասպանության կոնվենցիայի Ռաֆայել Լեմկինի նախագիծը եվ 1948 թ. մակ-ի կոնվենցիան ։ դիսկուրսի համեմատական քննություն։ էջեր Любор Нидерле. Славянские древности = Slovanske Starozitnosti / Переводчик: Т. Ковалева, М. Хазанов. — Новый Акрополь, 2013. — 752 с. — (Традиция, религия, культура). — ISBN 978–5–91896–047–9.։ ISBN 978-5-8084-2056-4։ OCLC 982483316
- ↑ «Men's Dress Shirts - A Deeper Understanding of Custom Shirts»։ ATailoredSuit.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-26-ին։ Վերցված է 2009-10-08
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Куфтин Б. А. Материальная культура Русской Мещёры. Часть 1. Женская одежда: рубаха, понёва, сарафан. — М.: 1926.
- На путях из Земли Пермской в Сибирь: очерки этнографии североуральского крестьянства XVII—XX вв. — М.: Наука, 1989. — С. 153—156. — ISBN 5-02-009955-4
- Мужская сорочка
|