Խորհրդապատկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խորհրդապատկեր, էմբլեմ, էմբլեմա (հին հունարեն՝ ἔμβλημα — ուռուցիկ զարդարանք), որևէ հասկացության կամ գաղափարի պայմանական կամ սիմվոլիկ պատկեր։ Խորհրդապատկերն այլաբանությունից տարբերվում է նրանով, որ կիրառվում է միայն կերպարվեստում, խորհրդանիշից՝ որ դրա այլաբանական իմաստը հաստատված է և մեկնության կարիք չունի։ Օրինակ, կոմունիստական մուրճը և մանգաղը՝ «բանվորների և գյուղացիների միասնության», խարիսխը՝ հույսի, քնարը՝ երաժշտության խորհրդապատկերներ են։

Խորհրդապատկերը ներկայիս իմաստը ստացել է XVI—XVII դդ., երբ այլաբանությունները ժողովրդականացած էին, և իրենց խորհրդապատկեր էին ստանում իմացության բոլոր մարզերը՝ աստվածաբանականից մինչև ֆիզիկայի, քաղաքականության, քերականության և այլ հասկացությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 90