Եկամտահարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Income-tax-491626 1920 (1).jpg

Եկամտահարկ, հարկային վճարման տեսակ, որի ժամանակ հարկվում է իրավաբանական կամ ֆիզիկական անձի եկամուտը՝ ստացած նրա գործունեության արդյունքից։ Եկամտահարկը կարող է լինել համամասնական, երբ սահմանվում է միասնական դրույքաչափ եկամտի ցանկացած մեծության դեպքում և վճարման մեծությունը համամասնական է եկամտի գումարին, և աստիճանական (պրոգրեսիվ), երբ եկամտի աճի հետ բարձրանում է հարկի դրույքաչափը։ Կիրառվում է նաև համամասնական-աստիճանական մոտեցում, որը նախատեսում է հարկի առաջին և երկրորդ տեսակների տարբեր զուգակցումներ։

Եկամտահարկ վճարողներն են՝

  1. Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկ վճարողներ են համարվում ՀՀ ռեզիդենտ և ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերը և նոտարները,
  2. ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որը հարկային տարումսկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է ՀՀ-ում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ որի կենսական շահերի կենտրոնը ՀՀ-ում է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող ժամանակավորապես ՀՀ տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձը։

Հարկվող օբյեկտներն են՝

  1. Ռեզիդենտի համար հարկվող օբյեկտ է համարվում ՀՀ տարածքում և նրա սահմաններից դուրս ստացման ենթակա՝ հաշվեգրված հարկվող եկամուտը,
  2. ոչ ռեզիդենտի համար հարկվող օբյեկտ է համարվում հայաստանյան աղբյուրներից ստացման ենթակա՝ հաշվեգրված հարկվող եկամուտը,
  3. հարկվող եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում հարկ վճարողի համախառն եկամտի և օրենքով սահմանված նվազեցվող եկամուտների ու ծախսերի դրական տարբերությունն է, եթե հարկվող օբյեկտի որոշման առումով այլ բան սահմանված չէ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ. Խ. Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992 թ



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 494 CC-BY-SA-icon-80x15.png