Սրեբրենիցայի ջարդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրեբրենիցայի ջարդեր
Srebrenica2007.jpg
թաղված են 465 ճանաչված դիակներ
Սպանության ձևգնդակահարություն
ԵրկիրFlag of Bosnia and Herzegovina.svg Բոսնիա և Հերցեգովինա
Մասն էԲոսնիական պատերազմ և Բոսնիական ցեղասպանություն
Կոորդինատներ
Ամսաթիվ1995 թվականի հուլիսի 11-ից մինչև հուլիսի 22
Սկիզբհուլիսի 11, 1995
Վերջհուլիսի 22, 1995
Ժամանակ11 օր
ՀարձակվողներՍերբական Հանրապետության ԶՈՒ
ՍպանվածներՄոտ 8000 մուսուլման բոսնիացիներ

Սրեբրենիցայի ջարդեր (սերբ.՝ Масакр у Сребреници, հաճախ անվանում են նաև Սրեբրենիցայի ցեղասպանություն)[1][2][3][4], 1991- 1995 թվականներին Հարավսլավիայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի ամենազարհուրելի իրադարձություններց մեկը։ Այն ամենաարյունալի իրադարձությունն է Բոսնիական պատերազմի ժամանակ։

Սրեբրենիցան, որը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից 1993 թվականի ապրիլին հայտարարվել էր «անվտանգության գոտի», գրավվել է բոսնիացի սերբերի կողմից 1995 թվականի հուլիսի 11-ին։

Հարավսլավիայի հարցերով միջազգային տրիբունալը պարզել է, որ սպանվել է 7000- 8000 մուսուլման բոսնիացի չափահաս տղամարդ[5]։ Սպանությունները իրականացրել էին Սերբական Հանրապետության բանակի զինվորները` գեներալ Ռատկո Մլադիչի գլխավորությամբ[6]։ Հարավսլավիայի հարցերով միջազգային տրիբունալի առաջին դատապարտվածն Սրեբրենիցայի ջարդերի հարցով եղավ և 10-րդ դիվերսիոն- հետախուզական ջոկատի պայմանագրային զինծառայող Դրաժեն Էրդեմովիչ, ով 1996 թվականին դատապարտվեց 5 տարի ազատազրկման։ Սակայն Էրդեմովիչը երեք ու կես տարի բանտում անցկացնելուց հետո ազատ արձակվեց։ Նրա ցուցմունքի հիման վրա 2001 թվականին դատապարտվեց գեներալ Ռադիսլավ Կրստիչը, ով բոսնիացի սերբերի ռազմական բարձրաստիճան ղեկավարներից էր։

2003 թվականին խաղաղ բոսնիացիների կոտորածի ողջ պատասխանատվությունը իր վրա վերցրեց Բոսնիայի և Հերցեգովինայի սերբական հանրապետությունը[7]։ 2010 թվականին Սերբիայի խորհրդարանը դատապարտել է ջարդերը։

2007 թվականի հունվարին միջազգային տրիբունալը սերբերի գործողությունները որակավորեց որպես «ցեղասպանություն» (Սրեբրենիցայի ցեղասպանութուն, բոս․՝ Genocid u Srebrenici): Իր հերթին 2009 թվականին ԵԽհուլիսի 11-ը հռչակեց «Սրեբրենիցայի ցեղասպանության հիշատակի օր»։

Այս իրադարձություններցի հետո ՆԱՏՕ-ն ընդունեց սերբական հենակետերը ռմբակոծելու որոշում։ Սերբերը մտադիր էին հարձակում գործելու մեկ այլ «անվտանգության գոտու»` Գորաժդեի վրա։ Հետագայում, Ալիա Իզետբեգովիչի կառավարության «7- 10 հազար Սրեբրենիցայի մուսուլմանների անհայտացման» և «Սարաևոյի Մարկալե շուկայում տեղի ունեցած պայթյունները» հիմք հանդիսացան ՆԱՏՕ-ի համար սկսելու Սերբական Հանրապետության հենակետերի ռմբակոծումը։ ՆԱՏՕ-ի օգնությամխ խորվաթները և բոսնիակները հարձակումներ գործեցին սերբական ուժերի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]