Վիտեզ (համայնք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիտեզ (այլ կիրառումներ)
Երկիր | ![]() |
---|---|
Կարգավիճակ | Բոսնիա և Հերցեգովինայի մունիցիպալիտետ |
Մտնում է | Կենտրոնական Բոսնիա կանտոն |
Վարչկենտրոն | Վիտեզ |
Համայնքապետ | Ավդան Ակելիչ |
Բնակչություն (1991) | 27 859 մարդ |
Տարածք | 174 |
![]() | |
Հիմնադրված է | 1991 թ. |
Սահմանակցում է | Տրավնիկ (համայնք, Բոսնիա և Հերցեգովինա) |
Հեռախոսային կոդ | +387 030 |
Պաշտոնական կայքէջ |
Վիտեզ համայնք (բոս․՝ և խորվ.՝ Vitez, սերբ.՝ Витез), բոսնիական համայնք, որը մտնում է Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիայի կազմում։ Տեղակայված է Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական մասում։ Վարչական կենտրոնը համարվում է Վիտեզ քաղաքը[1]։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիտեզ համայնքը տեղակայված է Լաշվա գետի հովտի կենտրոնական մասում, որը սկիզբ է առնում Վլաշիչ լեռնից (երկրի հարավ-արևելք) և հոսում է մինչև Բուսովաչա համայնքի համանուն քաղաքը։ Հովտի բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է 390-ից մինչև 480 մ։ Ամենացածր, 415 մ բարձրության վրա գտնվում է համայնքի կենտրոնը, Վիտեզ քաղաքը, իսկ ամենաբարձր, 700 մ բարձրության վրա գտնվում է Զասելե գյուղը։ Կլիման խիստ ցամաքային է, ձմռանը ջերմաստիճանը հասնում է մինչև -28 °C, իսկ ամռանը մինչև +36 °C։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1991 թվականի մարդահամարի տվյալների համաձայն` համայնքի 34 բնակավայրերում ապրել է 24 859 մարդ։ Ըստ 2001 թվականի տվյալների, համայնքի բնակչությունը կազմել է 25 214 մարդ։
Վիտեզ համայնքի բնակչությունը ըստ թվականների | 1991 | 1981 | 1971 |
Խորվաթներ | 12675 (45,49 %) | 11131 (46,06 %) | 10196 (49,42 %) |
Սլավոն մուսուլմաններ | 11514 (41,32 %) | 9911 (41,01 %) | 8527 (41,33 %) |
Սերբեր | 1501 (5,38 %) | 1439 (5,95 %) | 1502 (7,28 %) |
Հարավսլավներ | 1377 (4,94 %) | 1229 (5,08 %) | 178 (0,86 %) |
Այլազգիներ | 792 (2,84 %) | 456 (1,88 %) | 225 (1,09 %) |
Ընդամենը | 27859 | 24166 | 20628 |
Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ախմիչի, Բիլա, Բրդո, Բուկվե, Վիլիկ Մոշուն, Վիտեզ, Վրանիսկա, Վրխովինե, Գաչիցե, Գորնյա Վեչերիսկա, Դիվյակ, Դոնյա Վեչերիսկա, Դուբրավիցա, Զաբիլե, Զասելե, Կրատինե, Կրչևիցե, Կրտինե, Կրուշչիցա, Լուպաց, Լյուբիћ, Մաիլ Մոշուն, Նադիոցի, Պիչիչի, Պոչուլցա, Պրեոչիցա, Պրյավոր, Կուտովիչի, Ռիեկա, Սադովաչե, Սիվրինո Սելո, Տոլովիչի, Շանտիչի և Յարդոլ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Савезни завод за статистику и евиденцију ФНРЈ и СФРЈ, попис становништва 1948, 1953, 1961, 1971, 1981. и 1991. године.
- Књига: „Национални састав становништва - Резултати за Републику по општинама и насељеним мјестима 1991.“, статистички билтен бр. 234, Издање Државног завода за статистику Републике Босне и Херцеговине, Сарајево.