Բոսնիա և Հերցեգովինայի բասկետբոլի տղամարդկանց հավաքական
|
| |||||
| ՖԻԲԱ վարկանիշ | 40-րդ[1] | ||||
|---|---|---|---|---|---|
| ՖԻԲԱ-ի անդամ | 1992 | ||||
| ՖԻԲԱ-ի տարածաշրջան | ՖԻԲԱ Եվրոպա | ||||
| Ազգային ֆեդերացիա | Բոսնիա և Հերցեգովինայի բասկետբոլի միություն | ||||
| Մարզիչ | |||||
| Օլիմպիական խաղեր | |||||
| Մասնակցություն | Անհայտ | ||||
| Մեդալներ | չկա | ||||
| Աշխարհի առաջնություն | |||||
| Մասնակցություն | Անհայտ | ||||
| Մեդալներ | Չկա | ||||
| Եվրոպայի առաջնություն | |||||
| Մասնակցություն | Անհայտ | ||||
| Մեդալներ | չկա | ||||
| Տարածաշրջանի առաջնություն | |||||
| Մասնակցություն | Անհայտ | ||||
| Մեդալներ | Չկա | ||||
| Համազգեստ | |||||
| |||||
Բոսնիա և Հերցեգովինայի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը ներկայացնում է Բոսնիա և Հերցեգովինան բասկետբոլի միջազգային մրցույթներում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1992 թվականին Հարավսլավիայի կազմալուծումը, Բոսնիա և Հերցեգովինայում ծնված բասկետբոլիստները հանդես էին գալիս Հարավսլավիայի հավաքականի կազմում։ Հարավսլավիայի հավաքականի հայտնի բոսնիական բասկետբոլիստներից են Միրզա Դելիբաշիչը, Դրաժեն Դալիպագիչը, Պրեդրագ Դանիլովիչը, Զորան Սավիչը, Ալեքսանդր Նիկոլիչը և Բորիսլավ Ստանկովիչը։ Այդ ժամանակ Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոն հինգ քաղաքներից մեկն էր, որտեղ անցկացվել են 1970 թվականի աշխարհի առաջնության խաղերը, որտեղ Հարավսլավիայի հավաքականը առաջին անգամ դարձել է երկրագնդի ուժեղագույն խումբը։
Բոսնիա և Հերցեգովինան անկախություն ձեռք բերելուց հետո կանոնավոր ընտրվում է Եվրոբասկետին։ Հավաքականի լավագույն ցուցանիշը համարվում է 1993 թվականի 8-րդ հորիզոնականը, երբ հավաքականը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ Բոսնիա և Հերցեգովինան բաց է թողել մայրցամաքի ընդամենը երեք առաջնություն` 1995, 2007 և 2009 թվականներին։
