Փոխարկելի մարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոխարկելի մարկ
Konvertibilna marka (բոսն., խորվ.)
Конвертибилна марка (սերբ.)
ISO 4217 կոդ BAM
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Պաշտոնական
օգտագործում
Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Կազմված է 100 Ֆենինգ
Սիմվոլ KM
Մետաղադրամներ 5, 10, 20, 50 ֆենինգ
1, 2, 5 փոխ. մարկ
Թղթադրամներ 10, 20, 50, 100, 200 փոխ. մարկ
Կենտրոնական բանկ Բոսնիայի և Հերցոգովինայի կենտրոնական բանկ
Վեբ-կայք www.cbbh.ba
Փողերի տպում Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարան
Վեբ-կայք www.royalmint.com

Փոխարկելի մարկ (բոս․՝  և խորվ.՝ konvertibilna marka, սերբ.՝ конвертибилна марка) (ISO 4217 կոդը՝ «BAM»), Բոսնիա և Հերցեգովինայի ազգային արժույթն է։ 1 փոխարկելի մարկը հավասար է 100 ֆենինգի (բոս․՝  և խորվ.՝ feninga, սերբ.՝ фенинга):

Բոլոր անունները ծագում են գերմանական մարկից և պֆենիգից համապատասխանաբար, որոնց հետ սկզբնապես այս արժույթը փոխկապակցված է եղել 1։1 հարաբերակցությամբ։ Գերմանական մարկը եվրոյով փոխարինելուց հետո փոխարկելի մարկը փոխկապակցվել է եվրոյին՝ 1,95583 մարկ = 1 եվրո հարաբերակցությամբ։

Ներդրվել է 1998 թվականին՝ 1995 թվականի Դեյտոնյան համաձայնագրի հիման վրա, որը վերջ դրեց Բոսնիայի քաղաքացիական պատերազմին։

Երկրի երկու մասերում (Բոսնիայի և Հերցոգովինայի Դաշնություն, և Սերբական Հանրապետություն) գործածվում են տարբեր թղթադրամներ (բացառություն է կազմում 200 մարկ թղթադրամը), որոնք նույն ոճի մեջ են մշակված, բայց տարբեր դիզայն ունեն։

Մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանառության մեջ են գտնվում 5, 10, 20, 50 ֆենինգ, ինչպես նաև 1, 2 և 5 մարկ անվանական արժեքով մետաղադրամներ։ Ֆենինգով մետաղադրամները շրջանառության մեջ են ներդրվել 1998 թվականի դեկտեմբերի 9-ից, բացառությամբ 5 ֆենինգի, որը թողարկվել է 2006 թվականի հունվարի 5-ին։

Անվանական արժեք Թողարկման տարի Մետաղ Տրամագիծ, մմ Դիմերես Դարձերես Քաշ, գր. Եզրագիծ
5 ֆենինգ
2005 2008 2011
պողպատ, երեսապատված
նիկելով
18
2,66
կտրատված
10 ֆենինգ
1998 2000 2004
2007 2008
պողպատ, երեսապատված
պղնձով
20
3,9
հարթ
20 ֆենինգ
1998 2000 2004
2007 2009
22
4,5
50 ֆենինգ
1998 2000 2007
24,5
5,15
1 փոխ. մարկ
2000 2002 2003
2006 2007 2008
2009
պողպատ, երեսապատված
նիկելով
24
4,9
ընդհատումներով-
կտրատված
2 փոխ. մարկ
2000 2002 2003
2008
երկմետաղ
25,75
6,9
ընդհատումներով-
կտրատված
5 փոխ. մարկ
2005
երկմետաղ
30
10,35
կտրատված
Հաստ ընդգծված են այն տարիները, երբ տվյալ մետաղադրամները թողարկվել են հավաքածուների կազմում

Թղթադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանառության մեջ են գտնվում 10, 20, 50, 100 и 200 մարկ անվանական արժեքով թղթադրամներ։ Շրջանառությունից հանվել են հետևյալ թղթադրամները. 50 ֆենինգ - 2003 թվականի մարտի 31-ից, 1 մարկ - 2009 թվականի մարտի 31-ից, 5 մարկ - 2010 թվականի մարտի 31-ից։ Թղթադրամները (բացի 200 մարկից) տպագրվում են Francois-Charles Oberhtur ընկերության կողմից (Փարիզ), 200 մարկը՝ Österreichische Banknoten und Sicherheitsdruck GmBH (OeBS) (Վիենա).

Պատկեր Անվանական արժեք Չափսեր
(մմ)
Հիմնական
գույներ
Նկարագրություն Տպագրման տարիներ
Սերբական Հանրապետություն Բոսնիայի և Հերցոգովինայի Դաշնություն
ՍՀ ԲևՀԴ
50 ֆենինգ
145×73
կապույտ
Դիմերես։ Բրանկո Չոպիչի դիմանկարը
Դարձերես։ բացված գիրք և տնակ
Դիմերես։ Սկենդեր Կուլենովիչի դիմանկարը
Դարձերես։ Զգոշչիի ստեչակի (գերեզմանաքարի) հատված
1998
ՍՀ ԲևՀԴ
1 փոխ. մարկ
120×59
կանաչ
Դիմերես։ Իվո Անդրիչի դիմանկար
Դարձերես։ կամուրջ Դրինայի վրայով
Դիմերես։ Յովան Յուկիչի դիմանկար
Դարձերես։ Ստոլացի ստեչակի հատված
1998
ՍՀ ԲևՀԴ
5 փոխ. մարկ
123×62
մանուշակագույն
Դիմերես։ Մեշա Սելիմովիչի դիմանկար
Դարձերես։ անտառ
1998
ՍՀԲևՀԴ
10 փոխ. մարկ
130×65
նարնջագույն
Դիմերես։ Ալեքսա Շտանիչի դիմանկար
Դարձերես։ հացի բոքոն
Դիմերես։ Մակ Դիզդարի դիմանկար
Դարձերես։ Ռադիմլի ստեչակի հատված
1998 2008 2012
ՍՀ ԲևՀԴ
20 փոխ. մարկ
138×68
մուգ-
դարչնագույն
Դիմերես։ Ֆիլիպ Վիշնիչի դիմանկար
Դարձերես։ гусле
Դիմերես։ Անտուն Շիմիչի դիմանկար
Դարձերես։ Ռադիմլի ստեչակի հատված
1998 2008 2012
ՍՀ ԲևՀԴ
50 փոխ. մարկ
146×71
վարդագույն
Դիմերես։ Յովան Դուչիչի դիմանկար
Դարձերես։ գրիչ, ակնոցներ և գիրք
Դիմերես։ Մուսա Չատիչի դիմանկար
Դարձերես։ ստեչակի հատված
1998 2002 2007
2008 2009 2012
ՍՀ ԲևՀԴ
100 փոխ. մարկ
154×74
դարչնագույն
Դիմերես։ Պետար Կոչիչի դիմանկար
Դարձերես։ գրիչ, ակնոցներ և գիրք
Դիմերես։ Նիկոլա Շոպի դիմանկար
Դարձերես։ Զգոշչիի ստեչակի հատված
1998 2002 2007
2008 2012
ՍՀ և ԲևՀԴ
200 փոխ. մարկ
156×76
փիրուզագույն
Դիմերես։ Իվո Անդրիչի դիմանկար
Դարձերես։ կամուրջ Դրինայի վրայով
2002
Նշում։ թեքագրված տարիները թղթադրամների վրա նշված չեն

Արժույթային փոխարժեքի ռեժիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկի փոխարժեքի պահպանման համար Բոսնիան և Հերցոգովինան օգտագործում է Արժույթային խորհրդի ռեժիմը, որի ժամանակ մարկի փոխարժեքը կապվում է եվրոյի հետ (կոդ ISO 4217 — EUR)՝ 1,95583։1 հարաբերակցությամբ [1]։


BAM ներկա փոխարժեքները
Google Finance կայքից՝: AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
Currate.com կայքից՝ AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
XE.com կայքից՝ AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
OANDA.com կայքից՝ AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]