Բանյա Լուկայի համալսարան
Բանյա Լուկայի համալսարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | հասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | նոյեմբերի 7, 1975[1] |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[2] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[3] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բանյա Լուկա |
Կայք | unibl.org |
![]() ![]() Բանյա Լուկայի համալսարան, Բոսնիա և Հերցեգովինա | |
![]() |
Բանյա Լուկայի համալսարան (սերբ.՝ Универзитет у Бањој Луци), Բանյա Լուկայում գործող պետական հանրային համալսարանը։ Հիմնադրվել է 1975 թվականին։ Համարվում է Սերբիայի ամենահին ու մեծ բարձրագույն ուսումնական հաստատությունը և մեծությամբ երկրորդ ԲՈՒՀ-ն է Բոսնիա և Հերցեգովինայում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի սկզբանե համալսարանն ունեցել է 5 ֆակուլտետ, այժմ ունի 15 ֆակուլտետ և Գեղարվեստի ակադեմիան։ Ի լրումն կրթական մասնաշենքերի՝ ունի ևս երկու մասնաշենք քաղաքի կենտրոնական հատվածում՝ Վրբաս գետի ափին։ Համալսարանն ունի շուրջ 18 հազար ուսանող, դասավանդում են ավելի քան 1000 դասախոսներ և 450 այլ վարչական անձնակազմ։ Մասնաշենքերից մեկում է տեղակայված Սերբիայի ազգային և համալսարանական գրադարանը։ 2016 թվականի տվյալների համաձայն համալսարանի ռեկտորն է Ստանկո Ստանիչը[5]։
2006-2007 ուսումնական տարվա ընթացքում համալսարանը մասնակցել է Բոլոնիայի գործընթացին։ 2011 թվականից Բանյա Լուկայի համալսարանը Եվրոպական համալսարանների ասոցիացիայի լիիրավ անդամ է։
Համալսարանն անդամակցում է նաև եվրոպական անտառային ինստիտուտին, TEMPUS, CEEPUS տրանս-եվրոպական համալսարանական կրթական ծրագրերի մասնակից է։ Ուսանողական փոխանակման ծրագրերի շրջանակներում համագործակցում է Հռոմի համալսարանի, Լա Սապիենցա, Պլովդիվի համալսարանի, Ստրասբուրգի համալսարանի, Գրացի համալսարանի, Կոլումբիայի շրջանի համալսարանի, Պրիշտինայի և Ֆրայբուրգի համալսարանների հետ[6]։ 2007 թվականին համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Մոսկվայի պետական համալսարանի բժշկության և ատամնաբուժության համալսարանի հետ։
Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]


- Գեղարվեստի ակադեմիա
- ճարտարապետության և ինժեներա-շինարարական ֆակուլտետ
- Տնտեսագիտության ֆակուլտետ
- Էլեկտրատեխնիկայի ֆակուլտետ
- Մեքենաշինության ֆակուլտետ
- Բժշկական ֆակուլտետ
- Գյուղատնտեսության ֆակուլտետ
- Իրավունքի ֆակուլտետ
- Մաթեմատիկայի և բնական գիտությունների ֆակուլտետ
- Հանքարդյունաբերության ֆակուլտետ
- Տեխնոլոգիայի ֆակուլտետ
- Քաղաքագիտության ֆակուլտետ
- Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ֆակուլտետ
- Բանասիրության ֆակուլտետ
- Փիլիսոփայության ֆակուլտետ
- Անտառտնտեսության ֆակուլտետ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ University of Banja Luka – About the University — Banja Luka: University of Banja Luka.
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://www.auf.org/les_membres/nos-membres/
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ «University of Banja Luka – About the University»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-10-ին։ Վերցված է 2016-04-02
- ↑ EACEA: Public Higher Education Entitites in BiH Archived 2011-07-26 at the Wayback Machine.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բանյա Լուկայի համալսարանի պաշտոնական կայքը (սերբ.) (անգլ.)
|