Վերամշակող արդյունաբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բեռնարկղերի արտադրություն

Վերամշակող արդյունաբերություն, արտադրության ճյուղ, որն զբաղվում է արդյունաբերական և գյուղատնտեսական հումքի մշակմամբ կամ վերամշակմամբ։ Ի տարբերություն հայթայթող արդյունաբերության որն իր աշխատանքի առարկաները ստանում է բնությունից, վերամշակող արդյունաբերությունը գործ է ունենում աշխատանքի այնպիսի առարկաների հետ, որոնք արդեն աշխատանքի արդյունք են։ Վերամշակող արդյունաբերությունը ընդգրկում է սև և գունավոր մետաղներ, քիիական և նավթաքիմիական մթերքներ, մեքենաներ և սարքավորումներ, փայտամշակման ու թաղանթանյութի՝թղթի արդյունաբերության իրեր, ցեմենտ ու շինարարական այլ նյութեր, թեթև ու սննդի արդյունաբերության արտադրանք թողարկող, արդյունաբերական իրեր նորոգող և այլ ձեռնարկություններ։ Վերամշակող արդյունաբերությունն ընդլայնված վերարտադրության և հասարակական աշխատանքի արտադրողականության բարձրացման հիմքն է։ Արդյունաբերական ամբողջ արտադրանքի մեջ Վերամշակող արդյունաբերության բաժինն արտացոլում է երկրի ինդուստրիալ զարգացման աստիճանն ու նրա արդյունաբերության ճյուղային կառուցվածքի առաջադիմությունը։ Վերամշակող արդյունաբերությունը բարձր մակարդակ ունի նաև սոցիալիստական մյուս երկրներում։ Կապիտալիստական երկրներից այն առավել զարգացած է ՕԼՄՆ-ում, Ճապոնիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Կանադայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 395 CC-BY-SA-icon-80x15.png