Ռուս-թուրքական 1877-1878 թվականների պատերազմի Կովկասյան արշավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)
Կովկասյան արշավանք

Լեռնային անցում
Թվական
Վայր Կովկաս
Արդյունք Ռուսական կայսրության հաղթանակ
Հակառակորդներ
Ռուսաստան Ռուսական կայսրություն Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն

Կովկասյան իմամաթի դրոշ Չեչեն և դաղստանցի ապստամբներ
Աբխազական ապստամբներ
Լեհաստան Լեհական ջոկատ легион

Հրամանատարներ
Ռուսաստան Միխաիլ Նիկոլաևիչ

Ռուսաստան Միխաիլ Լոռ
Ռուսաստան Նիկոլայ Օբրուչև
Ռուսաստան Իվան Լազարև
Ռուսաստան Արշակ Տեր-Ղուկասով
Ռուսաստան Ֆյոդոր Դևել
Ռուսաստան Վասիլի Գեյման
Ռուսաստան [Իվան Օկլոբժիո
Ռուսաստան Հակոբ Ալխազով
Ռուսաստան Բեգբուտ Շելկովնիկով

Օսմանյան կայսրություն Ահմեդ Մուխտար]

Օսմանյան կայսրություն Դերվիշ փաշա
Օսմանյան կայսրությունԱհմեդ փաշա
Օսմանյան կայսրություն Իսմայիլ Փաշա
Օսմանյան կայսրություն Գազի Մուհամեդ
Օսմանյան կայսրություն Մուսա Կունդուխով
Կովկասյան իմամաթի դրոշԱլիբեկ Հաջի Ալդամով
Կովկասյան իմամաթի դրոշ Մուհամեդ հաջի

Կողմերի ուժեր
մոտ 150 հազար մարտ, 372 թնդանոթ մոտ 70 հազար մարդ, 200 թնդանոթ

Ռուս-թուրքական պատերազմի (1877-1878 թվականներ) Կովկասյան պատերազմաշրջան՝ ռուսական բանակի գործողությունները Անդրկովկասում ռուս-թուրքական պատերազմի ժամանակ[1]։

Տեղաբաշխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական գործող կորպուսի զորքերը, որոնք հավաքվել էին Ասիական Թուրքիայի սահմաններում, 1877 թվականի ապրիլի սկզբին տեղակայված էին հետևյալ կերպ՝ գլխավոր ուժերը՝ մինչև 30 հազար, կանգնած էին Ալեքսանդրապոլի մոտ, գեներալ-լեյտենանտ Դևելի Ախալցխայի ջոկատը (մինչև 7 հազար)՝ Ախալքալաքի մոտ, գեներալ-լեյտենանտ Տեր Ղուկասովի Էրիվանի ջոկատը (մինչև 11,5 հազար)՝ Իգդիրի մոտ ։ Գործող կորպուսի ղեկավարը գեներալ-համհարզ Լոռիս-Մելիքովն էր ։ Բացի դա, գեներալ-մայոր Օկլոբժիոյի հատուկ Քոբուլեթական ջոկատը գտնվում էր Օզուրգեթիի մոտ՝ Սևծովյան ափին ունենալով աննշան դիրքեր։ Փոքր Ասիայում թուրքական ուժերի գլխավոր հրամանատար Ահմեդ Մուխտար-փաշան պատերազմ հայտարարելու օրվա դրությամբ իր տրամադրության տակ ուներ ընդամենը 25-30 հազար զինվոր՝ ներառյալ նաև ամրոցների կայազորները։ Բայց դրանից բացի՝ Բաթումում գտնվում էին գրեթե նույն թվով զորքեր Դերվիշ փաշայի ղեկավարության ներքո[2]։

Ապրիլ-մայիս, 1877[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 12-ին (24) սկսվեց ռուսական զորքերի հարձակումը բոլոր ճակատներում. գլխավոր ուժերը փոքր անցումներով առաջ շարժվեցին դեպքի Կարս և ապրիլի 16-ին (28) կենտրոնացան Ենգիկեյի դիրքերի մոտ։ Մուխտարը դեռևս նախօրեին դուրս էր եկել ամրոցից՝ իր մոտ ունենալով 7 գումարտակ և հետ մղվելով հետախուզության ուղարկված ռուսական հեծյալ ջոկատների կողմից, հասցրել էր հեռանալ դեպի Սագանլուգյան լեռնաշղթա։ Մինչ այդ Դևելը մոտեցել էր Արդահանին, որն այնքան ուժեղ էր ամրացված եղել, որ դրանց տիրելու համար հատկացվել էր գործող կորպուսի գլխավոր ուժերի մի մասը՝ գեներալ-լեյտենանտ Գեյմանի հրամանատարությամբ։

Մայիսի 5-ին (17) Արդահանը վերցվեց, որտեղ մնաց գնդապետ Կոմարովի ջոկատը, և դրանով խափանվեց Բաթումի և Կարսի միջև անմիջական կապը։ Մինչդեռ Քոբուլեթիի ջոկատը, Օզուրգեթիից հասնելով Բաթում, ապրիլի 14-ին (26) գրավեց Մուխա-Էստատե, իսկ ապրիլի 29-ին (11-ին)՝ Խուցուբանի բարձունքները ։ Մուխտարի վիճակն այդ ժամանակ դժվարին էր. նրա անմիջական տրամադրության տակ էր ընդամենը 12,5 հազար մարդ, որոնք գտնվում էին Զիվինի մոտ և Ալաշկերտի հովտում և կարևորագույն դիրքի՝ Էրզրումի միակ պաշտպանությունն էին։ Բայց մայիսի կեսերից թուրքերի մոտ սկսեցին համալրումներ մոտենալ,և ամսվա վերջին նրանք Օլթի-Զիվին- Դելիբաբայի գծում արդեն մոտ 30 հազար էին։

Արդահանի գրավումից հետո ռուսական զորքերի գլխավոր ուժերը մայիսի 12-ին (24) կենտրոնացան Կարսի հյուսիս-արևելյան կողմում։ Ամրոցը շրջափակելու համար հրետանու ժամանմանը սպասելիս, ինչպես նաև Մուխտարի առաջիկա հարձակման մասին համառ ասեկոսեների պատճառով զորքը բաժանվեց 2 ջոկատի. մեկը՝ Դևելի ղեկավարության տակ, մնաց Կարսի մոտ, մյուսը՝ Գեյմանի ղեկավարությամբ պետք է գնար Սոգանլուղի հետևից, որպեսզի խոչընդոտեր Մուխտարի հարձակմանը Կարսի մոտ և, եթե հնարավոր է, ջարդեր նրան ու դրանով աջակցություն ցուցաբերեր Ալաշկերտի դաշտով շարժվող և այդ ժամանակ միանգամայն մեկուսացված վիճակում գտնվող Տեր Ղուկասովին։

Էրիվանի, ինչպես և մյուս ջոկատները, ապրիլի 12-ին (24) անցան սահմանը։ Շարժվող ջոկատի առջևից գնում էր հեծելազորային ավանգարդը (3500 հեծելազոր և 16 հեծելազորային հրետանի)՝ գեներալ-մայոր իշխան Ամիլախվարի հրամանատարությամբ։ Ապրիլի 17-ին (29), ռուսական զորքերի ավանգարդը մոտեցավ Բայազետին։ Այս մասին տեղեկանալով՝ թուրքական կայազորը հեռացավ Բայազետից և նահանջեց դեպի Վան։

Մայիսի 7-ին (19) Էրիվանի ջոկատի ավանգարդը Բայազետից շարժվեց դեպի Վան՝ Ֆայիկ փաշայի զորախմբին ընդառաջ։ Բայազետում մնացին 19-րդ հետևակային դիվիզիայի 74-րդ հետևակային Ստավրոպոլի գնդի 2-րդ գումարտակը, Ղրիմի գնդի 73-րդ հետևակային երկու վաշտերը, 1-ին Ումանսկի և 2-րդ Հոպերյան կազակական գնդերի մեկ հարյուրյակներ, Ելիզավետպոլի հեծելազորային գնդի երկու հարյուրյակը 19-րդ հրետանային բրիգադի 4-րդ դասակի 4-րդ մարտկոցը (2 թնդանոթով) և շարժական հոսպիտալը։

Այնուհետև Էրիվանի ջոկատի ավանգարդով զբաղված էր Սուրբ Հովհաննեսը, սակայն Արդահանի և Կարսի դեպքերի ընթացքը նրան ստիպեց սպասողական վիճակում մնալ մինչև մայիսի 22-ը (հունիսի 3), ինչը Վանի ջոկատի ղեկավար Ֆայ ք-փաշային հնարավորություն տվեց աշխարհազոր հավաքելու և ստեղծելու։ Մայիսի 22-ին (հունիսի 3) Տեր-Ղուկասովը, Լոռիս-Մելիքովից Մուխտարի ուշադրությունը իր վրա բևեռելու հրաման ստանալով, առաջ շարժվեց Ալաշկերտի դաշտով և մայիսի 29-ին (հունիսի 10) գրավեց Զեյդեկանը ։ Բայց իր ուժերի զգալի մասը թողնելով այստեղ՝ ձեռքի տակ մնաց ընդամենը 7 հազար զինվոր։ Մինչդեռ վտանգը սկսեց նրան սպառնալ թիկունքից, քանի որ Ֆայիք փաշան հարձակման էր անցել և մայիսի 2-ին (14-ին) արդեն Բայազետից մի անցուղի էր հեռու գտնվում։

Ամառ, 1877[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեր-Ղուկասովի հունիսի 4-ի (16) հաղթանակը Դրամդաղում Մուխտարի բանակի աջ թևի զորքերի նկատմամբ կարևոր նշանակություն չունեցավ, քանի որ Մուխտարը, ով այդ պահին դեռևս չէր սպառնում ճակատից, կարող էր կրկին ուժեղացնել իր աջ թևը։ Մինչդեռ արդեն հունիսի 6-ից (18) Բայազետի միջնաբերդը, որտեղ գտնվում էր փոքրաթիվ ռուսական կայազորը, շրջապատվեց Ֆայիքի զորքերով։ Բարեբախտաբար, վերջինս չօգտվեց ռուսական սահմանի անպաշտպանությունից և չներխուժեց Երևանի նահանգ, որտեղ այդ ժամանակ ընդամենը 2 վաշտ էին մնացել։

Հունիսի 4-ին (16) Տեր-Ղուկասովը, Դրամդաղի ճակատամարտից հետո, տեղակայվեց Դայար գյուղի մոտ, և այստեղ հունիսը 9-ին (21) հարձակման ենթարկվեց Մուխտարի գլխավոր ուժերի կողմից, սակայն հաջողությամբ ետ մղեց դրանք։ Կարսից Սագանլուի մոտով ռուսների հարձակման մասին լուրը խանգարեց Մուխտարին կրկնել հարձակումը, և նա, նահանջելով Դելիբաբ, սպասողական դիրք ընդունեց։ Իր հերթին Տեր-Ղուկասովը մեկնեց Դրամդաղ, և այստեղ նույնպես որոշվեց սպասել Գեյմանի շարասյան գործողությունների զարգացմանը, որի մոտենալու մասին նա ծանուցվել էր։

Շուտով իրավիճակը ռուսների համար անբարենպաստ շրջադարձ ունեցավ. հունիսի 19-ին (հուլիսի 1-ին) տեղի ունեցավ Զիվինի մարտը, որը բավական երկար ժամանակով այլ բնույթ տվեց պատերազմաշրջանի ողջ ընթացքին։ Մուխտարի զգալի ուժերի (35 գումարտակ, 2 հազար հեծյալ, 32 թնդանոթ)՝ Կարսին մոտենալը ստիպեց Լոռիս-Մելիքովին հանել ամրոցի շրջափակումը և կրկին նահանջել Ենգիկեյի մոտ։ Մինչդեռ Մուխտարը, շարժվելով դեպի Կարս, Էրիվանի ջոկատի դեմ գործողությունների համար առանձնացրեց 12 գումարտակ՝ Իսմայիլ փաշայի ղեկավարությամբ։ Սակայն Տեր-Ղուկասովը, որն այժմ հայտնվել էր ծայրահեղ ծանր վիճակում, հասցրեց բարեհաջող հեռանալ իր դեմ եկող թշնամուց։ Հունիսի 25-ին (հուլիսի 7-ին) նա արդեն ռուսական սահմաններում էր, իսկ երկու օր անց շարժվեց դեպի Բայազետ, ջարդեց թուրքերի՝ շրջակայքում եղած միջնաբերդը և, իրեն միացնելով օգնության հասած կայազորը, նահանջեց Իգդիր՝ իր առաջին դիրքերը։

Այս ընթացքում Իսմայիլ փաշան, կանգ առնելով Դիադինի մոտ, որոշ ժամանակ անգործության մատնվեց, իսկ հետո, իրեն միացնելով Ֆայիքի ջարդված զորքը, գրավեց Բայազետը՝ առաջնամաս ուժերը առաջ շարժելով դեպի Գյուլ Թեփե ։ Մուխտարը, նրան հրամայեց ներխուժել Երևանի նահանգ, իր հերթին՝ հուլիսի 2-ին (14-ին) հարձակում սկսեց Ալեքսանդրապոլի ուղղությամբ, և նրա բանակը (53 գումարտակ, 42 էսկադրոն, 56 հրանոթ) գրավեց Ալաջինյան բարձունքների դիրքերը՝ Վիզինկև գյուղից մինչև Ինախ Տեպեսի լեռը։

Հուլիսի 3-ին (15) ռուսական հիմնական ուժերը նահանջեցին դեպի Քյուրյուկդարա և Պարգետ՝ առաջնամասը տեղավորելով Բաշկադըքլարի մոտ։ Դրանից հետո պատերազմի թատերաբեմի այս տարածքում երկարատև դադար սկսվեց, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ երկու կողմերն էլ սպասում էին օգնական ուժերի ժամանմանը։ Այդ ժամանակ Տեր-Ղուկասովը, ով գծի պաշտպանության համար ստիպված էր իր ուժերը նետել Իսմայիլի և Ֆայիքի ջոկատների դեմ 70 վերստ հեռավորության վրա, վերջապես, հակառակորդի հետ մի քանի չլուծված գործերից հետո, իր զորքերի մեծ մասը կենտրոնացրեց Իգդիրի մոտ։ Զորացման համար նրան ուղարկվել էր գլխավոր ուժերից՝ գեներալ-մայոր Ցիտովիչի ղեկավարած ջոկատը։ Դրա փոխարեն գլխավոր ուժերին էր միացել Արդահանից զորքերի մեծ մասը ։ Օգոստոսի սկզբին Ռուսաստանից սկսեցին մոտենալ 40-րդ հետևակային դիվիզիայի առաջին դիվիզիաները, և Տեր-Ղուկասովը ուղարկվեց ևս 5 գումարտակ, այնուհետեւ ևս մեկ նոր ջոկատ՝ Դևելի ղեկավարությամբ։

Վերջինը, սակայն, դեռ ճանապարհին հրաման ստացավ վերադառնալ գլխավոր ուժերի առաջնամաս՝ հանգամանքների անբարենպաստ փոփոխության հետևանքով։ Բանն այն է, որ ռուսական դիրքի առաջին կետը՝ Քըզիլ Թեփե լեռը, հուլիսի 13 (25)-ի լույս գիշերը անսպասելիորեն հարձակման ենթարկվեց թուրքերի կողմից և նրանց դուրս մղել այնտեղից չհաջողվեց։ Մուխտարը սահմանափակվեց կենտրոնի և աջ թևի առաջ մղմամբ՝ կենտրոնացնելով իր ուժերի հիմնական զանգվածը Հաջի Վալու գյուղի և Ինակ լեռան միջև։ Դրանից հետո նա կրկին բավական երկար ժամանակ անգործության մատնվեց։ Իսմայիլը միաժամանակ մի քանի անգամ հարձակումներ ձեռնարկեց Տեր-Ղուկասովի դիրքերի վրա, բայց հաջողություն չունեցավ ։

Գարուն, 1877-1878[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիժնի Նովգորոդի դրագունները, որոնք թուրքերին հետապնդում են Կարսի ճանապարհին 1877 թվականի հոկտեմբերի 3-ի Հալաջինյան ճակատամարտի ժամանակ

Մինչև սեպտեմբերի 20-ը (հոկտեմբերի 2) 1-ին գրենադերյան դիվիզիայի ժամանումից հետո, Ռուսաստանից ակնկալվող բոլոր ամրացումները ժամանել էին, և Լոռիս-Մելիքովն այժմ ձեռքի տակ ուներ 60 գումարտակ, 96 էսկադրոն և հարյուրյակ ու 240 հրանոթ։ Այդ ուժերը բավարար էին ճանաչվել Մուխտարի ամրացըված դիրքեր վճռականորեն գրոհելու համար։ Սեպտեմբերի 20-ին (հոկտեմբերի 2-ին), սեպտեմբերի 21-ին (հոկտեմբերի 3-ին) և սեպտեմբերի 22-ին (հոկտեմբերի 4-ին) իրականացվեցին մի շարք հարձակումներ Ալաջինյան բարձունքների վրա։ Աջ թևը առաջ նետվեց, իսկ սեպտեմբերի 27-ի գիշերը (հոկտեմբերի 9-ին) թուրքերը նահանջեցին իրենց առաջավոր դիրքերից և տեղաբաշխվեցին այն դիրքերում, որոնք ունեցել էին մինչև օգոստոսի 13-ը (25)։ Ռուսական զորքերը անմիջապես գրավեցին թշնամու թողած դիրքերը, իսկ որպեսզի Մուխտարին թույլ չտան անպատիժ նահանջել Կարս, մշակվեց հարձակման նոր պլան։ Գեներալ Լազարևի շրջանցիկ շարասյունը պետք է Դիգորի միջոցով թուրքերի հետ կապի դուրս գար, իսկ մնացած զորքերը միաժամանակ հարձակվեին նրանց վրա ճակատից։

Հոկտեմբերի 2-ին (14) Լազարևը նվաճեց հակառակորդի թիկունքում գտնվող բարձունքները, իսկ Ավլիյար-Ալաջինյան ճակատամարտը հոկտեմբերի 3-ին (15) ավարտեց Մուխտարի բանակի լիակատար ջախջախմամբ, որի հուսահատ մնացորդները հասցրեցին փախչել Կարս։ Մուխտարը որոշ գումարտակներով հաջորդ առավոտյան դուրս եկավ Կարսից դեպի Զիվին, բայց բերդի կայազորը պատրաստվեց եռանդուն պաշտպանության։

Դրանից հետո ռուսական գլխավոր ուժերը բաժանվեցին 2 ջոկատի՝ մեկը՝ Լազարևի գլխավորությամբ, պատասխանատու էր Կարսի շրջափակման համար, մյուսը՝ Գեյմանի գլխավորությամբ՝ Կարսի և Սագանլուգի միջև երկրի պահպանության համար։ Տեր-Ղուկասովը հրամայեց անընդհատ հետապնդել Իսմայիլին (որին Մուխտարը հրամայել էր միանալ իրեն Էրզրումի ճանապարհները փակելու համար) և նրան աջակցելու համար ուղարկվել էր Գեյմանի ջոկատի մի մասը։

Իսմայիլի նահանջը շարունակվում էր, սակայն այնքան հապճեպ, որ նա հեռվացավ Էրիվանի ջոկատից և հոկտեմբերի 15-ին (27) հասցրեց կապ հաստատել Մուխտարի հետ Քյոպրիկեյի մոտ։ Նույն օրը Գեյմանը գրավեց Խորասանը, իսկ հոկտեմբերի 21-ին (նոյեմբերի 3) Հասանկալան միացավ Տեր-Ղուկասովին։ Հոկտեմբերի 23-ին (նոյեմբերի 5-ին) Մուխտարը հարձակվեց նրանց վրա և ոչնչացրեց Դևե-Բոյնու դիրքերը։

Երբ անկանոն նահանջող թուրքական զորքերը հայտնվեցին Էրզրումում, նրա բնակիչները, սպասելով ռուսների անհապաղ ժամանմանը, արդեն սկսեցին պատրաստվել նրանց հնազանդությամբ դիմավորելու։ Սակայն Գեյմանը հնարավոր չհամարեց գիշերը թշնամուն հետապնդել բոլորովին անծանոթ տեղանքում։ Միայն հոկտեմբերի 24-ից հետո (նոյեմբերի 6-ին), երբ թուրքերն արդեն մի փոքր ուշքի էին եկել, նա մոտեցավ Էրզրումին և պարետին առաջարկեց հանձնվել։ Առաջարկը մերժվեց, և ամրոցում հավաքված թուրք զինվորները, որոնք արդեն որոշակիորեն կարգի էին բերված և բերդերով տեղաբաշխված, պատրաստվեցին հակահարված տալու։ Հոկտեմբերի 27-ին (նոյեմբերի 9-ին) Գեյմանը հանձնվելու նոր առաջարկ արեց, և երբ այն նույնպես մերժվեց, հաջորդ գիշեր փորձեց գրոհել, բայց հետ մղվեց։ Այս անհաջողությունը ռուսական զորքերին ստիպեց կա՛մ ձմռանը մնալ ամրոցի առջև, ամենաանբարենպաստ պայմաններում, կա՛մ էլ նահանջել, այսինքն՝ կորցնել արդեն ձեռք բերվածը։ Կանգ առան առաջին տարբերակի վրա։ Դեպի Ալաշկերտ նահանջեց միայն Էրիվանի ջոկատը, իսկ մյուս զորքերը, բացի մեկ հետևակային բրիգադից՝ Դևե-Բոյնու վրա թողած 3 հրետամարտկոցով, դասավորվեցին Պասսինի բաց հարթավայրում։

Այս ընթացքում Լազարևի ջոկատը, որը մոտեցել է Կարսին, հոկտեմբերի 13-ին (25) սկսեց պաշարման աշխատանքները, իսկ նոյեմբերի 6-ին (18) ռուսական զորքերի գրավեցին բերդը։ Այդ կարևոր իրադարձությունից հետո գործողությունների գլխավոր նպատակը մնաց Էրզրումը, որտեղ թաքնվում էին թշնամու բանակի մնացորդներ, ինչպես նաև՝ այստեղ հավաքվել էին միջոցներ՝ նոր զորքեր ձևավորելու համար։ Բայց այստեղ թուրքերի դաշնակիցներին սպասվում էին ցրտերն ու լեռնային ճանապարհներով ամեն տեսակի պաշարներ տեղափոխելու ծայրահեղ դժվարությունները։ Ամրոցի առջև կանգնած զորքերում հիվանդություններն ու մահացության դեպքերը սարսափելի չափերի հասան։ 1878 թվականի հունվարի 21-ին (փետրվարի 2-ին) կնքվեց զինադադար, ըստ որի Էրզրումը փետրվարի 11-ին (23-ին) հանձնվեց ռուսական զորքերին ։

Արդահանի և Քոբուլեթիի ջոկատների գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական գործողությունների ժամանակ Ալաջինի և Կարսի մերձակայքում Արդահանի ջոկատը հանձնարարություն ուներ պահպանելու անդորրը Արդահանի շրջակայքում։ Կարսի անկումից հետո այդ ջոկատը ուժեղացվել է նաև նրա հրամանատար գնդապետ Կոմարովի կողմից, ով հրամայեց շարժվել դեպի Արդանուչ և Արդվին՝ Ճորոխ գետի հովտում ռուսական ազդեցությունը հաստատելու և Բաթումի դեմ նախատեսվող ռազմագործողությունը թեթևացնելու համար։ 1877 թվականի դեկտեմբերի 2-ին արշավանքը սկսելով՝ թուրքական զորքերը գրավեցին Արդանուչը, իսկ դեկտեմբերի 9-ին թուրքական ջոկատը ջախջախեցին Դոլիս-խանի մոտ։ Զինադադարի լուրը նրանց կանգնեցրեց Արդվինի մոտ։

Մարտական գործողություններ Աբխազիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև ծովի արևելյան ափը նույնպես եղել է ռազմական գործողությունների շրջան, և այստեղ թուրքերն իրենց նավատորմի շնորհիվ կարողանում էին գրեթե անարգել տիրապետել տեղանքը, քանի որ ափամերձ ամրություններ գոյություն չունեին։ Հակառակորդ դեսանտին հակազդելու և հանգստություն պահպանելու համար երկրում գտնվում էին միայն աննշան ջոկատներ Տուապսեում, Սուխումում, Փոթիում և Սուրբ Նիկոլայի դիրքում (ներկայում Շեկվեթիլ, Օզուրգեթ համայնք, Վրաստան)։ 1877 թվականի ապրիլի 30-ին (մայիսի 12-ին) մինչև հազար լեռնականներ (60-ական թվականների գաղթականների թվից) տեղակայվեցին Աբխազիայի Գուդաութա գյուղի մոտ և հուզումներ հրահրեցին տեղի բնակչության շրջանում, որին թուրք գործակալները շռայլորեն զենք էին բաժանել։

Մայիսի 1-ին (13) թուրքական 6 նավից բաղկացած նավատորմը հայտնվեց Սուխումի առաջ, և այնտեղի ջոկատի պետ գեներալ-մայոր Կրավչենկոն, ընդունելով դիմադրելու անհնարինությունը, նահանջեց դեպի Օլգինսկոյ գյուղը։ Քաղաքի երկօրյա ռմբակոծությունից հետո լեռնականների նոր ուժերը վայրէջք կատարեցին Սուխումի և Օչամչիր գյուղի մոտ, որից հետո Կրավչենկոն ավելի հեռացավ՝ Կոդոր գետի այն կողմ։ Այսպիսով, ամբողջ ափամերձ գոտին՝ Ադլեր հրվանդանից մինչև Կոդոր, հայտնվեց Սուխումը գրաված թուրքական զորքերի կողմից աջակցվող վրդովված բնակչության իշխանության տակ։

Ռուսական իշխանության վերականգնման համար Կոդոր ուղարկվեց գեներալ-մայոր Ալխազովի ջոկատը, որը, իրեն միացնելով Կրավչենկոյի զորքերը, հունիսի 15-ին (27) գրոհեց Օչամչիրի մոտ գտնվող լեռնականների վրա, սակայն թշնամին, թուրքական նավատորմի աջակցությամբ, հետ մղեց այդ գրոհը ։ Այնուհետև ևս երկու՝ գնդապետ Շելկովնիկովի և գեներալ-մայոր Բաբիչի (Կուբանի մարզից) ջոկատները ուղարկվեցին Սուխումի։ Այնտեղ շարժվեց նաև գեներալ Ալխազովը, ով, մի շարք պարտություն հասցնելով ապստամբներին, օգոստոսի 16-ին (28) Բաբիչի և Շելկովնիկովի հետ գրեթե միաժամանակ մոտեցավ Սուխումին։ Երեք օր անց թուրքերն առանց կռվի մաքրեցին քաղաքը և հեռացան իրենց նավերով, իսկ հուզումներն Աբխազիայում շուտով դադարեցին։

Սևծովյան ափերի ժամանակավոր տիրապետումը հակառակորդի կողմից իր ազդեցությունն ունեցավ Չեչնիայում և Դաղստանում, որտեղ նույնպես ապստամբություններ սկսվեցին, ինչի հետևանքով Կովկասում ձերբակալվեցին երկու հետևակային դիվիզիաներ։

Ծովում, միջոցների չնչին լինելու պատճառով, իհարկե, թուրքական նավատորմի դեմ բացահայտ պայքարելն անմտություն էր։ Գործողությունները սահմանափակվում էին ռուսական ականապատ նավակների խիզախ հարձակումներով Սուխումի և Բաթումի խարսխակայաններում (1877 թվականի օգոստոսի 12-ին (24), դեկտեմբերի 16-ին (28) և 1878 թվականի հունվարի 13-ին (25)), որի դեպքում հարձակված նավերը կա՛մ ոչնչացվում էին, կա՛մ խիստ վնասվում։ Բացի այդ, «Ռոսիա» շոգենավին հաջողվեց 1878 թվականի հունվարի 13- ին գրավել զինվորների գումարտակով և պարենի պաշարներով թուրքական շոգենավը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կովկասյան արշավանք
  2. «Ռուս-թուրքական չորրորդ պատերազմ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]