Երևանյան ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանյան ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Ռուսական կայսրություն
ՃակատամարտերՌուս-թուրքական պատերազմ (1877-1878), Q4438388?, Q18400921?, Siege of Bayazet?, Q3655985? և Q21635939?

Երևանյան ջոկատ (1877-1878), ռուսական բանակի զորամիավորում գեներալ-լեյտենանտ Տեր Ղուկասովի հրամանատարությամբ։ Կազմավորվել է 1877 թվականի ապրիլի սկզբին և կազմել է Կովկասյան ռազմաճակատում գործող ձախ թևը գեներալ Լոռիս-Մելիքովի ընդհանուր հրամանատարության ներքո 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։

Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1877 թվականի ապրիլի 29-ի գլխավոր հրամանատարի հրամանով Կովկասում գործող կորպուսի զորամիավորումներին (գլխավոր ուժերին՝ Ախալցխայի և Երևանյան ջոկատներին) հանձնարարվել է կենտրոնանալ Թուրքիայի հետ սահմանի երկայնքով և պատրաստ լինել մի քանի կետից միաժամանակ հարձակողական գործողությունների անցնելու համար։ 1877 թվականի ապրիլի 6-ի (18) դրությամբ բոլոր զորամասերն ու ռազմական ուժերը տարակենտրոնացվել են եղել ողջ ռազմավարական ճակատով։  Երևանյան ջոկատը կազմել է գործող կորպուսի ձախ թևը[1]։

Մարտական գործողությունների սկսվելուն պես Երևանյան ջոկատի գլխավոր օպերացիոն ուղղությունը Էրզրումն էր, որի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալաշկերտի հովտով (Կարսի շրջակայքում)՝ Բայազետի և Դայարի միջով[2]։  Երևանյան ջոկատի հաղորդակցման ուղու վրա ծայր հարավարևելյան ռազմակետը համար Բայազետը, որտեղ թողնվել է կայազոր՝ Ֆյոդոր Շտոկվիչի գլխավորությամբ[3]։

Ջոկատի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանյան ջոկատի կազմը[4].

Հետևակ - 19-րդ հետևակային դիվիզիայի առաջին բրիգադ,
  • Ղրիմի 73-րդ հետևակային Մեծ Իշխան Ալեքսանդր Միխայլովիչի գունդ։
  • Ստավրոպոլի 74-րդ հետևակային գունդ
  • Կովկասի երրորդ հրաձգային գումարտակ
  • Կովկասի սակրավորական գումարտակի երկրորդ վաշտ
Հեծելազոր - Երրորդ համահավաք հեծյալ դիվիզիա
  • Պերեյասլավսկի 18-րդ դրագունյան գունդ
  • Կուբանի կազակական զորքերի Ումանյան առաջին հեծյալ գունդ
  • Կուբանի կազակական զորքերի երկրորդ հեծյալ գունդ
  • Կուբանի կազակական զորքերի Կովկասյան հեծյալ գունդ
  • Սունժենյան երկրորդ հեծյալ գունդ
  • Կուրտինյան հեծյալ անկանոն դիվիզա
Հրետանի
  • 19-րդ հրետանային բրիգադի առաջին, չորրորդ, հինգերորդ մարտկոցներ,
  • Կուբանի կազակական զորքերի հեծյալ-հրետանային բրիգադի առաջին մարտկոց։

Հրամանատարական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակ Տեր-Ղուկասով
Իվան Լազարև
Վլադիմիր Ֆիլիպով
Ալեքսանդր Բարսով

Երևանյան ջոկատի հրամանատարական կազմը[5].

  • Երևանյան ջոկատի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Արշակ Տեր-Ղուկասով[Ն 1], 1878 թվականի հունվարի 7-ից (19)՝ գեներալ-լեյտենանտ Իվան Լազարև։
  • Շտաբի պետ՝ գլխավոր շտաբի գնդապետ Վլադիմիր Նիկոլաևիչ Ֆիլիպով
Հետևակ - 19-րդ հետևակային դիվիզիայի առաջին բրիգադ
  • Բրիգադի հրամանատար՝ գեներալ-մայոր Իվան Նիկոլաևիչ Բրոնևսկի

Ղրիմի 73-րդ հետևակային գունդ

  • Գնդի հրամանատար՝ գնդապետ Ալեքսեյ Անդրեևիչ Սլյուսարենկո
  • Առաջին գումարտակի հրամանատար՝ փոխգնդապետ Գրիգորի Պացևիչ
  • Երկրորդ գումարտակի հրամանատար՝ մայոր Իվան Իվանովիչ Կրապիվնի
  • Երրորդ գումարտակի հրամանատար՝ մայոր Ստեփան Գուրով
  • Չորրորդ գումարտակի հրամանատար՝ մայոր Եվգենի Լուկին

Ստավրապոլի 74-րդ հետևակային գունդ

  • Գնդի հրամանատար՝ գնդապետ Ադոլֆ ֆոն Շակ
  • Առաջին գումարտակի հրամանատար՝ մայոր Իվան Իվանովիչ Լիպովեցկի
  • Երկրորդ գումարտակի հրամանատար՝ փոխգնդապետ Ալեքսանդր Կովալևսկի
  • Երրորդ գումարտակի հրամանատար՝ մայոր Նիկոլայ Դեմենտևիչ Ցեպրինսկի-Ցեկավի
  • Չորրորդ գումարտակի հրամանատար՝ մայոր Իվան Եֆիմովիչ Կարպինսկի

Կովկասյան Երրորդ հրաձգային գունդ

  • Գնդի հրամանատար՝ փոխգնդապետ Եվգենի Բորդել ֆոն Բորդելիուս

Կովկասյան սակրավորական գնդի երկրորդ վաշտ

  • Վաշտի հրամանատար՝ կապիտան Վլադիսլավ Տարնեցկի
Հեծելազոր – Երրորդ համահավաք հեծելազորային գունդ
  • Գնդի հրամանատար՝ գեներալ-մայոր Իվան Ամիլախորի
  • Դիվիզիայի շտաբի պետի պաշտոնակատար՝ գլխավոր շտաբի կապիտան Ալեքսեյ Իվանովիչ Դոմոնտովիչ

Պերեյասլավյան 18-րդ գունդ

  • Գնդի հրամանատար՝ Գնդապետ Միտրոֆան Զերնով

Առաջին Ումանյան գունդ

  • Գնդի հրամանատար՝ գնդապետ Տեմիրխան Շիպշյով

Երկրորդ գունդ

  • Գնդի հրամանատար՝ փոխգնդապետ Անտոն Պեդին

Կովկասյան կազակական գունդ

  • Գնդի հրամանատար՝ գնդապետ Միխայիլ Կիրյակով

Երկրորդ Սունժենյան գունդ

  • Գնդի հրամանատար՝ Սավենկո
Հրետանի

19-րդ հրետանային բրիգադ

  • Առաջին գնդի հրամանատար՝ փոխգնդապետ Իվան Վարշամով
  • Չորրորդ գնդի հրամանատար՝ փոխգնդապետ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Պարչևսկի
  • Հինգերորդ գնդի հրամանատար՝ փոխգնդապետ Միտրոֆան Ժուկևիչ-Ստոշ

Առաջին հեծյալ հրետանային բրիգադ

  • 5-րդ գնդի հրամանատար՝ փոխգնդապետ Ստեպան Շարապ

Թվային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 1877 թվականի ապրիլի 12 (24)-ի տվյալների՝ Երևանյան ջոկատն ունեցել է 10616 զինվոր (6602 հետևակ և 4014 հրետանի), 32 թնդանոթ[1]։ Սակայն սա դեռ ջոկատի վերջնական կազմը չի։ Մինչև ապրիլի 15-ը զինվորների թիվը հասել է 11697 (ավելացրած ևս 771 երաժիշտներ և ապաշարային զինվորներ)[4]։

Երևանյան ջոկատի թվային կազմ (1877 թվական, ապրիլի 15)[4]
Ստորաբաժանում Ռազմական միավոր Սպաներ Ցածրաստիճան սպաներ Ապաշարային զինվոր և երաժիշտ Ընդհանուր
Գլխավոր շտաբ 6 14 20
Հետևակային – 19-րդ հետևակային դիվիզիայի առաջին բրիգադ
Ղեկավարում 2 4 6
Ղրիմի 73-րդ հետևակային ջոկատ 4 գումարտակ 52 2726 157 2935
Ստավրոպոլի 74-րդ հետևակային ջոկատ 4 գումարտակ 51 2766 133 2950
Կովկասի երրորդ հրետանային գումարտակ 1 գումարտակ 16 939 47 1002
Կովկասի երկրորդ սակրավորական գնդի երկրորդ վաշտ 1 վաշտ (¼ գումարտակ) 3 203 9 215
Հեծելազոր - հեծելազորային երրորդ համահավաք ջոկատ
Շտաբ 3 4 7
Պերեյասլավսկի 18-րդ դրագունյան գունդ 4 էսկադրոն 25 689 74 788
Ումանի առաջին կազակական գունդ 6 հարյուրյակ 17 794 27 838
Խոյորի երկրորդ կազակական գունդ 6 հարյուրյակ 17 807 19 843
Կովկասյան կազակական գունդ 6 հարյուրյակ 18 771 117 906
Սունժենյան երկրորդ կազակական գունդ 4 հարյուրյակ 13 564 18 595
Կուրտինյան հեծյալ անկանոն դիվիզա 2 հարյուրյակ 6 216 5 227
Հրետանի
Ղեկավարում 5 13 18
19-րդ հրետանային բրիգադ 8 թնդանոթ 5 241 22 268
19-րդ հրետանային բրիգադի 4-րդ մարտկոց 8 թնդանոթ 4 178 22 204
19-րդ հրետանային բրիգադի 5-րդ մարտկոց 8 թնդանոթ 4 185 34 223
Հեծելազորային բրիգադի առաջին մարտկոց 8 թնդանոթ 6 245 41 292
Կովկասյան հեծելազոր 2 128 1 131
Վերջնական
9 գումարտակ+ 1 վաշտ, 28 հեծելավաշտ և հարյուրյակ, 4 միավոր (32 թնդանոթ) 255 11452 771 12468

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1878 թվականի հունվարի 7(19)-ին գեներալ-լեյտենանտ Տեր-Ղուկասովը նշանակվել է Ախալցխայի ջոկատի պետ[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Томкеев, 1904—1911, էջ 88—89 / Т. 1
  2. Колюбакин, 1906, էջ 22—26
  3. Томкеев, 1904—1911, էջ 199—202 / Т. 4
  4. 4,0 4,1 4,2 Томкеев, 1904—1911, էջ 6—7, 13—14; Прилож. 7 / Т. 4
  5. Томкеев, 1904—1911, էջ 1—3; Прилож. 1 / Т. 4
  6. Томкеев, 1904—1911, էջ 326

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]