Ֆյոդոր Շտոկվիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆյոդոր Շտոկվիչ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 10, 1828(1828-09-10)
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 15, 1896(1896-03-15) (67 տարեկան)
Մահվան վայրՊուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան և Ոսկե զենք «Քաջության համար»

Ֆյոդոր Էդուարդովիչ Շտոկվիչ (սեպտեմբերի 10, 1828(1828-09-10), Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 15, 1896(1896-03-15), Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս գնդապետ, Կովկասյան, Ղրիմի և ռուս-թուրքական (1877-1878) պատերազմների մասնակից։ Բայազետի պաշտպանության հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆյոդոր Շտոկվիչը ծնվել է 1828 թվականի սեպտեմբերի 10-ին։ Դավանել է ուղղափառ եկեղեցուն։ Սերում է Թիֆլիսի նահանգի ազնվականների տոհմից, Կարսի ռազմական գործողություններում զոհված կովկասյան սպայի ընտանիքում։ Կրթությունը ստացել է Թիֆլիսի գիմնազիայում։

1847 թվականի հունվարի 10-ից սկսեց իր ռազմական գործունեությունը որպես Երևանյան ջոկատի ենթասպա։ Նույն թվականի մարտի 2-ին վերակոչվել է Յունկերի, իսկ 1850 թվականի մարտի 27-ին՝ ենթասպայի[2]։ Շտոկվիչի ռազմական հետագա ծառայությունը անցել է Կովկասում։

Արևելյան պատերազմի ժամանակ, 1853 թվականի նոյեմբերի 2-ի Բայանդուրի ռազմական գործողություններում հաղթելու համար, ստացավ փոխտեղակալի պաշտոն։ 1853 թվականի նոյեմբերի 19-ի Բաշ-Քադիքլարի հաղթական հակամարտության արդյունքում պարգևատրվեց Սուրբ Աննայի շքանշանով՝ «Հանուն խիզախության» գրությամբ։ 1854 թվականին, Կուրյուկ Դարայի՝ թուրքերի դեմ մարտական գործողության ժամանակ, վիրավորվել է նռնակի պայթյունից։ Այդ հակամարտության արդյունքում ստացել է պորուչիկի պաշտոն։

Թուրքերի դեմ մարտական գործողությունների ավարտից հետո Շտոկվիչը կռվել է Չեչնիայում և Դաղստանում։ 1857 թվականին նշանակվել է 4-րդ վաշտի հրամանատար[3]։

1859 թվականի մարտի 10-ին Լեռնականների դեմ պատերազմի արդյունքում ստացել է շտաբի կապիտանի կոչում։ Նա նաև մասնակցել է բազմաթիվ արշավանքների, որոնք ավարտվել են Գունիբի գրավմամբ և Շամիլի գերությամբ։

1870 թվականից Շտոկվիչը ծառայել է Կովկասյան ռազմական օկրուգի ինտենդանտային գերատեսչությունում։ 1875 թվականին տեղափոխվել է Թիֆլիսի տեղական գունդ[4]։

1877-78 թվականի ռուս-թուրքական պատերազմում, Ամիլահվարի առաջարկությամբ, քաղաք Բայազետի միջնաբերդի պաշտպանության պատասխանատվությունը տրվեց Ֆյոդոր Շտոկվիչիn։ Նրան այդ պաշտոնին առաջարկել է Երևանյան ջոկատի գեներեալ-լեյտենանտ Տեր-Ղուկասովը[4], իսկ Լոռիս-Մելիքովը նշանակել է։

Բայազետի գրոհը, որը ետ է մղվում հակառակորդի կողմից։ նկարիչ՝ Լագորիո (1891).

Կայազորը բաղկացած էր 1․5 հազար մարդուց։ Հունիսի 6-ին թուրքերը գրավեցին քաղաքը։ Իրենց հրետանին տեղակայելով միջնաբերդի արևելյան դարպասների մոտ՝ նրանք սկսել են ինտենսիվ հրետակոծություն իրականացնել։ Հունիսի 8-ին տեղի է ունենում հարձակում, որը ետ է մղվում հակառակորդ ուժերի կողմից։ Այն ժամանակ թուրքերը ճիշտ շրջափակեցին միջնաբերդը։

Կայազորը անցավ մեծ դժվարությունների, ծարավի և սովի միջով։ Ջրի պաշարներն արագ սպառվեցին։ Զինվորներն այնքան էին թուլացել, ուժասպառ եղել, որ հրացանի կրակոցից առաջացած հետահարումը դիպչում էր նրանց ոտքերին։ «Երկու-երեք օրվա չորահացը, նեխած ուտելիքները՝ դիակային հոտով, ջուրը՝ 40-45 աստիճանում եռացող, արեց իր գործը․ նրանք չեն սպանել կայազորին, բայց այն դարձրել են կմախքների և Կենդանի մեռյալների բազմություն, որոնց վրա առանց հոգեկան ցնցման և սարսափի չէր կարելի նայել», — հիշում էր Շտոկվիչը։

Ֆյոդոր Էդուարդովիչ Շտոկվիչը մայորի աստիճանում նկարիչ Պյոտր Բորել

Իմանալով կայազորի աղետալի վիճակի մասին ՝ հակառակորդը միջնաբերդ ուղարկեց բանագնացների՝ հանձնման առաջարկներով։ Սակայն կապիտուլյացիայի բոլոր պահանջները Շտոկվիչը մերժվեց։ Հունիսի 28-ին Բայազետին օգնության է հասել Էրիվանի ջոկատը՝ գեներալ-լեյտենանտ Թերգուկասովի հրամանատարությամբ և գրոհել թուրքական շրջափակված կորպուսի վրա։ Շտոկվիչը, նույնպես, կայազորի մի մասի հետ հարձակում է գործել։ Թուրքերը կոտրվեցին։ Այսպիսով ավարտվեց Բայազետի միջնաբերդի 23-օրյա պաշտպանությունը։ Այնուհետև Շտոկվիչը գրել է. «ևս 5-6 օր, և ամբողջ կայազորը սովից ու ծարավից մեռած կլիներ, կամ միջնաբերդը կթռչեր օդ ՝ ամրոց ներխուժած թուրքերի հետ միասին»։

Կովկասի փոխարքա Մեծն իշխան Միխայիլ Նիկոլաևւիչը հուլիսի 7-ին հեռագրեց կապիտան Շտոկվիչին. «Կայսրը հրամայել է ինձ շնորհավորել Ձեզ Գևորգի 4-րդ աստիճանի շքանշանի կապակցությամբ։ Անկեղծ ուրախանում եմ։ Եվս մեկ անգամ ի սրտե շնորհակալ եմ» ։

1877 թվականի դեկտեմբերի 31-ին Շտոկվիչը դարձավ մայոր և պարգևատրվեց սուրբ Գևորգի 4-րդ աստիճանի շքանշանով[5]։

Ի հատուցում քաջության և կարգապահության, ճիշտ ժամանակին ցուցաբերած պաշտպանության համար, 1877 թվական, հունիս[6]։


1878 թվականի ապրիլի 18-ին նա պարգևատրվել է «Արիության համար» գրությամբ ոսկե դրագունյան սուսերով[7], իսկ նույն թվականի հունիսի 28-ին ստացել է փոխգնդապետի պաշտոն։ Բացի այդ, Շտոկվիչի բոլոր երեխաները կրթություն են ստացել պետական գանձարանի հաշվին[8]։

1878 թվականին Շտոկվիչը ստանձնեց պետերգոֆյան 2-րդ պարետի պաշտոնը (պաշտոնը մինչ այդ գոյություն չուներ և հիմնադրվեց կայսր Ալեքսանդր II-ի կողմից հատուկ Շտոկվիչի համար՝ «Ի նշան հատուկ միապետական բարեհաճության»)[9][10]։ 1883 թվականին այդ պաշտոնը վերացվել է Ալեքսանդր III-ի կողմից, իսկ ինքը ՝ Շտոկվիչը նույն թվականի մայիսի 26-ին տեղափոխվել է բանակի պահեստային հետևակային զորամաս։ 1891 թվականի մայիսի 4-ին Շտոկվիչը ստացավ գնդապետի պաշտոն[11]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտոկվիչը մահացել է 1896 թվականի մարտի 15-ին գնդապետի կոչումով[1]։ Թաղված է ցարական գյուղի Կազանի գերեզմանատանը[12]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած էր։ 1895 թվականին, կնոջ՝ Աննա Իվանովնայի հետ ապրել է ցարական գյուղում, փողոց՝ Կադետսկայա, տուն Բենզեման[13]։ Շտոկվիչը ունեցել է 4 զավակ[11]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական
Միջազգային
  • «Քաջության համար» մեդալ (Մոնտենեգրո; 1878)
  • Առյուծի և Արևի շքանշան (Պարսկաստան; 1878)
  • Կարմիր արծվի 2-րդ աստիճանի շքանշան (Պրուսիա; 1879)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Антонов В. М. Картинки из боевой жизни (Из посмертных записок Ф. Э. Штоквича) // Русская старина. — СПб.: Կաղապար:Тип. т-ва «Общественная польза», 1897. — В. 4. — Т. 90. — С. 55.
  2. Կաղապար:Книга:Бобровский П. О.: История 13-го Лейб-гренадерского Эриванского Е. В. полка
  3. Бобровский П. О. История 13-го Лейб-гренадерского Эриванского Его Величества полка …. — 1898. — Т. 5 — Прилож. — С. 290.
  4. 4,0 4,1 Бобровский П. О. История 13-го Лейб-гренадерского Эриванского Его Величества полка …. — 1898. — Т. 5 — Прилож. — С. 453.
  5. Ежегодник русской армии за 1878 г.. — СПб.: Воен. тип., 1878. — Т. (Ч.) 2. — С. 69. — 523 с.
  6. Կաղապար:Книга:Гизетти А. Л.: Сборник сведений о Георгиевских кавалерах и боевых знаков отличий Кавказских войск
  7. Ежегодник русской армии за 1879 г.. — СПб.: Воен. тип., 1879. — Т. 2. — С. 109. — 338 с.
  8. Герои и деятели русско-турецкой войны 1877—1878 гг. — СПб.: Изд. В. П. Турбы, 1878. — С. 13. — 184 с. — ISBN 978-5-517-91025-7
  9. Список генералам, штаб-офицерам и классным чиновникам первых шести классов, состоящим в запасе армии. — Составлен по 1 мая 1886 года. — СПб.: Воен. тип., 1886. — С. 74.
  10. Кольцов Ю. В. Оборона Баязета 1877 года в документах и воспоминаниях современников. — СПб.: СПбИИ РАН «Нестор-История», 2006. — С. 17. — 118 с. — ISBN 5-98187-118-0
  11. 11,0 11,1 Список полковникам по старшинству. — Составлен по 1 мая 1892 года. — СПб.: Воен. тип., 1892. — С. 696.
  12. «Жители Царского Села (Ш—Щ)»։ Everett Collection 
  13. Адресная и справочная книга на 1895 год. Отдел III. Алфавитный указатель жителей города С.-Петербурга, Царского Села и Павловска // Весь Петербург. — СПб., 1895. — С. 257.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]