Jump to content

Ալաշկերտի դաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալաշկերտ (այլ կիրառումներ)
Ալաշկերտի դաշտ
Տեսակհովիտ
Երկիր Թուրքիա
ՎարչատարածքԱղրըի մարզ
Քարտեզ
Քարտեզ

Ալաշկերտի դաշտը Հայկական Լեռնաշխարհի հիմնական հովիտներից մեկն է։

Աշխարհագրություն և երկրաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Հայկական Լեռնաշխարհում, Հայկական Պար, Շարիան և Ծաղկանց լեռնաշղթաների միջև[1]։ Երկարությունը (արևմուտքից-արևելք)՝ մոտ 85 կմ, լայնությունը (հյուսիսից-հարավ)՝ մոտ 50 կմ, բարձրությունը՝ մինչև 1900 մ, կենտրոնական մասում՝ 1650 մ։

Ալաշկերտի դաշտի հիմքում երրորդական ժամանակաշրջանի բազալտային լավաներ են՝ ծածկված գետալճային և կավաավազային նստվածքներով։ Օգտակար հանածոներն են ծծումբը և տորֆը։ Կան ջերմուկներ։

Ձմեռը խստաշունչ է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -10 °C-ից -12 °C, նվազագույնը՝ -25 °C-ից -30 °C, ամառը՝ զով, օգոստոսի միջին ջերմաստիճանը՝ +16 °C-ից +18 °C։ Տեղումները՝ մինչև 600 մմ։ Գետային ցանցը խիտ է, ձմռանը գետերից շատերը սառցակալում են։ Գլխավոր գետն Արածանին է։ Ալաշկերտի դաշտում բերրի սևահողեր են, գետահովիտներում՝ ալյուվիալ։ Լանդշաֆտը մարգագետնա-տափաստանային է, գետահովիտներում և նախալեռնային ձորակներում կան թփուտներ։

Արածանիի ավազանում հոսում է Աղադևեներու ջուր առվակ[2]։

Դիադին գյուղաքաղաքի շրջակայում փռված է Դիադինի դաշտ, կազմելով Ալաշկերտի դաշտի մի մասը։ Ոմանք ուղղակի նույնացնում են պատմական Շիրակի դաշտի հետ[3]։


Պատմամշակութային ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալաշկերտի դաշտում բնակվող հայերն զբաղվում էին հողագործությամբ (հացահատիկ, բանջարեղեն) և անասնապահությամբ։ Ալաշկերտի դաշտը հիմնականում համընկնում է պատմական Բագրևանդ գավառին։ Ալաշկերտի դաշտի հարավարևելյան հատվածը հնում կոչվում էր Ձիրավ, իսկ արևմտյան՝ հիմնական, հատվածը՝ Բագրևանդի դաշտ։ Ալաշկերտի դաշտում է Ալաշկերտ քաղաքը, որը հիմնել է հայոց Վաղարշ Ա թագավորը (II դ.)։ Ալաշկերտի դաշտումի հարավարևելյան հատվածը հնում կոչվել է Ձիրավի դաշտ (371-ին այնտեղ տեղի է ունեցել Ձիրավի ճակատամարտը՝ հայկական բանակը առաջնորդել է Պապ թագավորը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. [1]
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 152 — 992 էջ։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 98 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 137
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։