Ծաղկանց լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ծաղկանց լեռներից)
Ծաղկանց լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Թուրքիա[1]
Վարչատարածքային միավորԱղրըի մարզ
Բարձրություն (ԲԾՄ)3261 մետր

Ծաղկանց լեռներ Ալադաղ, Ծաղկաց լեռներ, Ծաղկի լեժներ, Ծաղկոտան լեռներ, Շառիան Ալադաղ, Շարիան Ալադաղ[2], լեռնազանգված Հայկական լեռնաշխարհում՝ Արածանիի վերին հոսանքի շրջանում, Վանա լճից հյուսիս-արևելք, Մանազկերտի և Աբաղայի դաշտերի միջև։

Աղեղնաձև են (ուռուցիկ մասը դեպի հյուսիս)։ Կազմված են կավճի, պալեոգենի և պլիոցենի ապարներից։ Հյուսիսային լանջերը մեղմ են, ալիքավոր, հարավայինը՝ խզումնային, աստիճանաձև։ Արևելքում բարձրանում են Թոնդրակ (3542 մ), արևմուտքում՝ Մուրատբաշի (Ծաղկո լեռ, 3519 մ), մերձգագաթնային սարավանդի վրա՝ Նպատ (2332 մ), Ալա-դաղ (3351 մ), Կալտիկ (3200 մ), Կերդահոլ (3255 մ) գագաթները՝ սառցադաշտային տրոգներով և կարերով։ Ծաղկանց լեռները մասնատված են Արածանի, Արճեշ և Բերկրի գետերի հովիտներով։ Կլիման ցամաքային է, կարճատև՝ զով ամառներով և երկարատև ցուրտ ձմեռներով, գագաթնային գոտում և մերձգագաթնային սարավանդում՝ նիվալլեռնատունդրային, հզոր ձնածածկույթով։ Տարեկան տեղումները լեռնալանջերին 400-800 մմ են, գագաթնային գոտում՝ մինչև 900 մմ։ Տիրապետում են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկանց լեռները եղել են հայ Արշակունիների ամառանոցը։ Իսկ Շահապիվանը հիշատակվում է «Բանակատեղ Հայոց թագավորաց»։ Փավստոս Բուզանդը վկայում է, որ հայ ժողովուրդն այնտեղ է խմբվել՝ նշելու համար Նավասարդի տոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GEOnet Names Server — 2018.
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 834 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 111