Հակոբ Ալխազով
| Հակոբ Ալխազով | |
|---|---|
| հունվարի 1, 1826[1][2] - նոյեմբերի 3, 1896[1][2] (70 տարեկան) | |
| Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
| Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
| Քաղաքացիություն | |
| Զորատեսակ | հետևազոր |
| Կոչում | Հետևազորի գեներալ |
| Հրամանատարն էր | Կապորսկի 4-րդ հետևակային գնդի, 2-րդ բրիգադի 19-րդ հետևակային դիվիզիա, 41-րդ հետևակային դիվիզիա |
| Մարտեր/ պատերազմներ | Հունգարական ապստամբության ճնշում, Lեհական ապստամբություն (1863)[1] և Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)[1] |
| Կրթություն | Երկրորդ կադետական կորպուս (1844)[1] |
| Պարգևներ | |
Հակոբ Քայխոսրովի Ալխազով (Ալխազյան) (հունվարի 1, 1826[1][2], Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 3, 1896[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուսական բանակի հայազգի գեներալ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1826 թվականի հունվարի 1-ին, Թիֆլիսում։ Ավարտել է 2-րդ կադետական կորպուսը (1844)։ Ղրիմի պատերազմի ժամանակ ծառայել է Պետերբուրգի և Վիբորգի նահանգների ծովեզրը պաշտպանող զորքերում։ 1863-1864 թվականներին մասնակցել է լեհական ապստամբության ճնշմանը։
1874 թվականին ստացել է գեներալ-մայորի աստիճան։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմում եղել է Քութայիսի, ապա նաև Սուխումի, Ինգուր|Ինգուրական և Գուրիական միացյալ ջոկատի հրամանատար, մասնակցել է Կարսի գրավմանը և քաջության համար 1878 թվականին ստացել գեներալ-լեյտենանտի աստիճան։
1883 թվականին նշանակվել է Կովկասյան գրենադերական դիվիզիայի, 1885 թվականին՝ բանակային 3-րդ կորպուսի հրամանատար։ 1891 թվականին ստացել է հետևազորի գեներալի աստիճան։ 1894 թվականից եղել է Զինվորական խորհրդի անդամ։ Մահացել է նոյեմբերի 3-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Ալխազով» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Ալխազով» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 177)։ |
- Հունվարի 1 ծնունդներ
- 1826 ծնունդներ
- Նոյեմբերի 3 մահեր
- 1896 մահեր
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Ռուսահայ գեներալներ