Արդահանի գրավում
![]() | |
Թվական | 1877 թվական, մայիսի 5 |
Մասն է | Արևելյան պատերազմ |
Վայր | ![]() |
Արդյունք | ռուսների հաղթանակ |
Հակառակորդներ | |
![]() | ![]() |
Հրամանատարներ | |
![]() Վասիլի Գեյման | ![]() |
Կողմերի ուժեր | |
15000 մարդ | 8100 մարդ, 95 թնդանոթ։ |
Ռազմական կորուստներ | |
մայիսի 4՝ 24 զոհ, 112 վիրավոր (այդ թվում 4 սպա), 3 կոնտուզիահար։ Մայիսի 5՝ 49 զոհ (այդ թվում 1 սպա), 237 վիրավոր (այդ թվում 6 սպա), 14 կոնտուզիահար (այդ թվում 4 սպա)։ Ընդհանուր 439 մարդ (այդ թվում 15 սպա)։ | 1930 զոհ, 401 գերի (այդ թվում 1 բրիգադի գեներալ, 15 սպա, 300 հիվանդ և վիրավոր), 670 դասալիք։ Ընդհանուր 3001 մարդ (այդ թվում 1 գեներալ)։ |
Ընդհանուր կորուստներ |
Արդահանի գրավում, 1877-1878 թվականներին տեղի ունեցած չորրորդ ռուս-թուրքական պատերազմում ռուսական բանակի առաջին խոշոր հաղթանակը[1]։
Արդահանը քաղաք է Թուրքիայի հյուսիսարևելյան մասում։ Հանդիսանում է համանուն մարզի կենտրոնը։ Գտնվում է Արդահանի սարահարթում՝ Կուր գետի վերին հոսանքներում, որը բաժանվում է երկու մասի։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդահանը ռազմավարական կարևոր դիրք և նշանակություն ուներ, քանզի փակում էր դեպի Էրզրում, Կարս և Բաթում տանող ճանապարհները։ Թուրքական հրամանատարությունը ֆորտերով ու լյունեթներով ամրացնելով՝ Արդահանը դարձրել էր ուժեղ և դիմացկուն ամրոց։ Պաշտպանության գլխավոր դիրքերն էին Արևելքից Գելյավերդինյան (Գյուլյավերդինյան) բարձունքները և հյուսիսից Մանգլաս լեռը։ Ամրոցի կայազորը 95 հրանոթ ունենալու դեպքում բաղկացած էր 8100 մարդուց։ 1877 թվականի ապրիլի վերջին Կովկասյան բանակի գործող զորամիավորման Ախալցխայի ջոկատը գեներալ-լեյտենանտ Դևելի հրամանատարությամբ (8,5 հազար հետևակային զինվոր, 28 հեծելազորային ջոկատ) մոտեցավ Արդահանին և շրջապատեց այն։ Դևելը չի համարձակվում սեփական ուժերով գրոհել, այդ իսկ պատճառով օգնության խնդրանքով դիմում է կովկասյան ռազմաճակատի հրամանատար հայազգի Լոռիս-Մելիքովին։ Վերջինս հրամայեց գեներալ-լեյտենանտ Գեյմանին իր ջոկատի հետ մասնակցել Արդահանում իրականացվելիք մարտական գործողություններին։ Լոռիս-Մելիքովը Գեյմանի հետ ուղևորվեց դեպի Արդահանի ամրոցը՝ գրոհի ընդհանուր ղեկավարումն իրականացնելու համար։ Օգնության եկած Ախալցխայի ջոկատի հետ միասին, ռուսական բանակը կազմել է 15 հազար զինվոր, 56 դաշտային և 20 պաշարող զինվորական։
Գրոհում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայիսի 4-ին և 5-ին անցկացվել է հետախուզություն և կազմվել է ամրոցի գրոհման պլանը, նախատեսված երկու օրվա համար՝ մայիսի 5-ին և 6-ին։ Մայիսի 4-ի գիշերը 10 հրետանային ջոկատ ամրացրել են իրենց դիրքերը ամրոցի մատույցներում՝ գնդակոծելու համար։ Լուսաբացին սկսվել է Հելիավերդինյան բարձունքի հարձակումը, որն աջակցում էր մոտ 20 հրանոթներից բաղկացած փոքր ջոկատ։ Ցերեկը դիրքերը գրավվեցին։ Այսպես սկսվեց Արդահանի գրոհի նախապատրաստությունը։ Դևելի հրամանատարությամբ զորքերի առաջին շարասյունը պետք է ցուցադրական հարձակում իրականացներ Ռամազան Ֆորտի վրա, երկրորդը՝ Գեյմանի գլխավորությամբ, գլխավոր հարվածը հասցներ հարավից, իսկ զորքերի մի մասը՝ արևելքից ռմբակոծեր Գելավերդան (Գյուլավերդա)։ Գրոհից առաջ զանգվածային հրետակոծություն է իրականացվել, իսկ մայիսի 5-ին հետևակային ջոկատները հարձակման են անցել։ Այն սկսվել է ավելի վաղ, քան նախատեսված էր, քանի որ հետախուզությունը հայտնաբերել էր հակառակորդի հապճեպ նահանջը դեպի լեռներ։ Արդահանը գիշերը գրավվեց։ Ռուսական զորքերի կորուստը կազմել է 296 մարդ՝ սպանված և վիրավոր, իսկ հակառակորդինը՝ մոտ 3000 մարդ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Военный энциклопедический словарь. — М., 1986.
- Шебеко В. Военные операции в Малой Азии в русско-турецкую воину 1877—1878 гг., «Военный сборник», 1898, № 1. стp. 16.
- Материалы для описания русско-турецкой войны 1877—1878 гг. на Кавказско-Малоазиатском театре. — Тифлис, т. I, 1908, стр. 203—204, приложения. Norman « Armenia and the Campaign of 1877».