Բաշկադըքլարի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բաշկադըքլարի ճակատամարտ՝ 1853 թվական, տեղի է ունեցել նոյեմբերի 19 (դեկտեմբերի 1 )-ին, Ղրիմի պատերազմի (տես Ղրիմի պատերազմ /853–56) ժամանակ, ռուսական և թուրքական զորքերի միջև, Ալեքսանդրապոլ–Կարս ճանապարհին ընկած Բաշկադըքչար գյուղի մոտ։ Դեպի Կարս նահանջող թուրք, բանակը սերասքյար Ահմեդ փաշայի հրամանատարությամբ փորձում էր կասեցնել ռուս, զորքերի (հրամանատար գեներալ Բ․ Բեհբութով) առաջխաղացումը։ Սակայն ռուսները (10 հազար զինվոր, 32 հրանոթ), չնայած թուրքերի թվական գերակըշռությանը (36 հազար զինվոր, 46 հրանոթ) և համառ դիմադրությանը, սրընթաց գրոհով ջախջախեցին նրանց աջ թևը։ Չդիմանալով ռուս, զորամասերի գրոհին՝ թուրքերը փախուստի դիմեցին։ Ճակատամարտին մասնակցել է նաև հայերից և կովկասյան այլ ժողովուրդներից կազմված 11 հարյուրյակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png