Իվան Ամիլախորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Ամիլախորի
Դիմանկար
Ծնվել էհունվարի 6, 1829(1829-01-06)
ԾննդավայրՔվեմո Ճալա, Կասպիի մունիցիպալիտետ, Շիդա Քարթլիի մարզ, Վրացական ԽՍՀ
Մահացել էօգոստոսի 29, 1905(1905-08-29) (76 տարեկան)
Մահվան վայրԳորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Order of St. Alexander Nevsky with diamond signs Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 1-ին աստիճանի շքանշան թրերով Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի թրերով շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի թրերով շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Order of Saint Anna, 2nd class with crown Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան թրերով Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Order of St. Anne 3rd class with swords and bow Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Order of Saint Stanislaus, 3rd class with swords Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան 4-րդ աստիճանի Գեորգիևյան խաչ Թագի շքանշան Order of the Lion and the Sun First class և Ոսկե զենք «Քաջության համար»
ԵրեխաներDimitri Amilakhvari?
 Ivan Givich Amilakhori Վիքիպահեստում

Իվան Գիվիչ (Եգորովիչ) Ամիլախորի , (Ամիլախվարի, Ամիլախվարով) (վրաց.՝ ივანე გივის ძე ამილახვარი, հունվարի 6, 1829(1829-01-06), Քվեմո Ճալա, Կասպիի մունիցիպալիտետ, Շիդա Քարթլիի մարզ, Վրացական ԽՍՀ - օգոստոսի 29, 1905(1905-08-29), Գորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն,), գեներալ-ադյուտանտ, հեծելազորի գեներալ, Կովկասի ականավոր ռազմական գործիչներից մեկը։

Դմիտրի Ամիլախվարիի պապը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերում է վրացական հին իշխանական տոհմից, ծնվել է 1829 թվականին[2]։ Հայրը՝ ենթասպա իշխան Գիվի Բարդզիմովիչ Ամիլախվարի (1810-1861 թվականից հետո), մայրը՝ իշխանուհի Անաստասիա Լուարսաբի Էրիստովան։ Թիֆլիսի վարժարանն ավարտելուց հետո՝ 1850 թվականին, Ամիլախորին ընդունվել Է Նիժնի Նովգորոդի Վյուրտեմբերգի ազատ դրագունյան գունդ, որն այդ ժամանակ գտնվում էր Սուլակի մոտակայքում։ Հաջորդ տարում, այդ գնդի հետ մասնակցել է դեպի Չեչնիա մեծ արշավանքին։

Մասնակցելով լեռնականների դեմ բոլոր մարտական գործողություններին՝ Շալինյան կածանի, Շավդոն և Բասե գետերի վրա հաղթանակների արդյունքում, ենթասպա Ամիլախորին անժանացել է զինվորական Գեորգիևյան խաչ շքանշանին։ Հետագա ռազմական գործողություններում (1851-1852 թվականներին)՝ դեպի աուլ Ավգուր և նրա գրավումը, Հելդիգենի գրոհը, Հուլհուլավի կիրճում հարձակումը, Շամիլի զորքերի դեմ պայքարը, Անդյան խուտորների և աուլների ոչնչացումը, Սան Յուրտի մոտ Լեռնեցիների պարտությունը, Ջալքի շրջակայքում 4 չեչենական ռեդուտ վերցնելը և այլ մարտական հաջողությունները ամրապնդեցին Ամիլախորիի հեղինակությունը։ Իվանը իր առաջին սպայական կոչումը ստացել է 1852 թվականի սեպտեմբերի 20-ին։

Ամիլախորին ընտանիքի հետ

1853 թվականին, ենթասպա Ամիլախորին մասնակցել է Սուլակ գետի և Կումիկյան գարթավայրի՝ Լեռնեցիների հետ բազմաթիվ բախումներին, ընդ որում[3], առանձնապես ակնառու խիզախություն ցուցաբերեց օգոստոսի 31-ին Չապչակի աշտարակի մոտ տեղի ունեցած մարտում։  Տեսնելով, որ վիրավոր Յունկեր իշխան Ճավճավաձեն շրջապատված է լեռնականներով, Ամիլախորին նետվել է նրա մոտ օգնության, և, մտնելով Լեռնցիների բազմության մեջ, փրկել նրան անխուսափելի թվացող մահվանից, սակայն ինքն էլ ծանր վիրավորվել է․ փամփուշտը դիպել է ձախ ականջի մոտակայքում՝ պարանոցի մոտ և կանգ առել աջի մոտ՝ վնասելով քունքային ոսկորն ու պարանոցային մկանները)։

Այդ վերքը Ամիլախորիին շարքից հանել է շատ կարճ ժամանակով. երկու ամիս անց նա մասնակցել է Բայանդուրի՝ նոյեմբերի 2-ի և Բաշկադիկլարի՝ նոյեմբերի 19 թուրքերի դեմ մարտական գործողություններին։ Բաշկադիկլարի ճակատամարտի ժամանակ Ամիլախորիի ձին սպանվել է, և նա ստիպված է եղել անցել այդ երկար տարածությունը քայլելով։ Այդ մարտերում քաջություն և անվեհեր սխրանքներ ցուցաբերելու համար ենթասպա Ամիլախորին ստացավ նոր՝ պորուչիկի զինվորական կոչում։

1854 թվականին Ամիլախորին եղել է Իշխան Անդրոնիկովի Գուրիայի ջոկատի կազմում, որի հետ մասնակցել է Օզուրգեթների վրա հարձակման մարտական գործողություններում, մասնակցել է բազմաթիվ գործերի և բախումների, բայց հատկապես աչքի է ընկել 1854 թվականի հունիսի 4-ին Չոլոկում տեղի ունեցած ճակատամարտում, որտեղ ռուսական զորքերի կողմից ոչնչացվել է Սելիմ փաշայի թուրքական կորպուսը։ Այդ մարտում վրացական հեծյալ զորագունդը, որը ձևավորվել և ուսանել է Ամիլախորիի մոտ, նրա ղեկավարությամբ նետվել է ռազմի դաշտ՝ կուրցիներին օգնության։ Հարձակման ընթացքում բախվել է թուրքական գումարտակի հետ և բառացիորեն կոտորել այն՝ գրավելով կարևորագույն դրոշը, 3 վաշտային գվարդիական կրծքանշան և մեկ գործիք։ Դրուժինան անմիջապես արժանացել է Գեորգիևսկյան դրոշին, Իսկ Ամիլախորին ստացել է շտաբի կապիտանի կոչում և Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան։

1855 թվականին, Ամիլախորին, չնայած այն բանի, որ դեռ 4 տարուց քիչ է ծառայության մեջ, ստացել է հեծելավաշտ, որը լինելու է իր ենթակայության տակ։ Նա իր Էսկանդրոնի հետ Ալեքսանդրապոլի ջոկատի կազմում մասնակցել է Կարսի պաշարման մարտական գործողություններին։ Այդ զինված պայքարում քաջույան համար ստացել է Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան։

1856 թվականին Ամիլախորիի ռազմական գործունեությունը տեղափոխվեց Մեծ Չեչնիա, որտեղ գրեթե անընդմեջ մասնակցել է բազմաթիվ արշավանքների մինչև 1860 թվականը։ Ընդ որում՝ 1857 թվականի իր սխրանքների համար նա ստացել է կապիտակի զինվորական կոչում։ 1858 և 1859 թվականներին Ամիլխորին երկու անգամ արժանացել է Գևորգյան խաչին։ 1858 թվականին նա իր երկու էսկադրոններով և հարյուրավոր կազակներով ոչ միայն կանգնեցրեցին թշնամու 10-հազարանոց բանակի գրոհը դեպի Շամիլյա, այլև կոտորեց թշնամու հետևակային ջոկատը։ 1859 թվականին Դոլցեի ագարակի մոտակայքում տեղի ունեցած ռազմականգործողություններում Իվանի հեծյալ ջոկատը ջախջախում է թշնամական գնդին։ Փառահեղ հաղթանակի համար Ամիլախորին այս անգամ ստացավ ոսկե սուր՝ «քաջության համար» գրությամբ։ Գեորգիևյան խաչի արժանացել են ջոկատի պետը՝ գնդապետ Նոստիցը և փոխգնդապետը՝ Արցու Չերմոևը։ Ամիլախորին արժանացել է մայորի զինվորական կոչման։

1860-1864 թվականներին Արևելյան Կովկասը հնազադեցված էր, և այդ ժամանակ Ամիլախորին գործուն մասնակցություն ունեցավ Արևմտյան նվաճումներին։ Այստեղ՝ Կովկասում իրականացրած փայլուն մարտական գործողությունների համար վրացի առաջնորդը ստացել է նոր կոչում։ Նախկին մայոր Ամիլախորին ստացել է փոխգնդապետի զինվորական կոչում և պարգևատվել է Սուրբ Աննայի 2-րդ և Սուրբ Ստանսիլավի 3-րդ աստիճանի շքանշաններ։

Մարտական ծառայությունն այնքան է առաջ քաշել Ամիլախորիին հասակակիցների շարքերից, որ 1864 թվականին նա արաժանացել է գնդապետի կոչմանը իր ծառայության 12-րդ տարում։ Նա նաև նշանակվել է Նիժնի Նովգորոդի գնդի հրամանատար։

1869 թվականին Ամիլախորիին կանչեցին Սանկտ Պետերբուրգ ՝ մասնակցելու գվարդիայի ճամբարային հավաքին։ 1871 թվականին Ամիլախորին, ըստ ժողովրդի ցանկության, գործուղվել է Շտուտգարտ՝ իր՝ Նիժնի Նովգորոդի գնդի փայլուն հրամանատարության 25-ամյակի կապակցությամբ շնորհավորանք ստանալու համար։ Հետո այցելել է Փարիզը գրաված գերմանական բանակ։ Այստեղ Գերմանիայի կայսրը Ամիլախորիին բացառիկ ուշադրության է դարձրել։

1877-1878 թվականներին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գնդապետ Ամիլախորին նշանակվել է Կովկաս-թուրքական սահմանին գործող առանձին կորպուսի հրամանատար։ Ամիլախորին գլխավորել է 3-րդ, իսկ հետո 4-րդ հավաքագրված-հեծելազորային դիվիզիաները ։ Գեներալ Տեր-Ղուկասովի ջոկատի կազմում անցնելով սահմանը՝ Ամիլախորին գնդի հետ հետևողականորեն գրավել է Բայազետը, Դիադինը։ Լինելով Երևանյան ջոկատի թռչող շարասյան պետ, իսկ հետո նաև նրա Ավանգարդի պետ՝ Ամիլախորին գրավել է Կարա Կիլիսուն, Ալաշկերտն ու Զեյդեկյանը։

Գեներալ մայոր, Ամիլախորի, 1878 թվական

Ամիլախորիի՝ նույն ջոկատի հեծելազորի պետի պաշտոնում նշանակվելը ընդլայնեց նրա մարտական գործունեություննը։ Նա իր նր ջոկատի հետ մասնակցել է Դրամդաղի, Դայարի ճակատամարտերին։ Օգնել է Բայազետի կայզորի պետին դուրս գալ շրջափակմումից, կարևոր դեր է ունեցել պատմության մեջ ամենակարևոր իրադարձություններից մեկի՝ Հասան Կալայի գիշերային գրավման մեջ։ Հասան Կալայի գրավումից հետո մասնակցել է Էրզրումի գրավմանը, որը հանճարեղ հաղթանակ է ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցաող Էրզրումը գրավելու համար։ Հասան Կալան, ռուս դրամատուրգ Պուշկինի կողմից անվանվել է նաև Էրզրումի բանալի։ Մի շարք սխրանքների համար Ամիլախորին պարգևատրվել է Սուրբ Վլադիմիր անվան 3-րդ, Ս. Ստանիսլավ անվան 1-ին և Սուրբ Աննայի 1-ին աստիճանի շքանշաններով։ 1878 թվականի դեկտեմբերի 23-ին արժանացել է Սուրբ Գևորգի անվան-րդ աստիճանի շքանշանին։

1877 թվականի հունիսի 6-ին, Դարիալի բարձունքներում, Մուխթար փաշայի բանակի դեմ մարտական գործողությունների ընթացքում նա ղեկավարում էր Երևանյան ջոկատի հեծելազորը։ Վրացի ռազմական գործիչը մի քանի անգամ իր զորամասերին հարձակման հրաման է տվել ընդդեմ թուրքական ուժեղագույն զորագնդերի դեմ, և շուրջ 10 ժամ տևած մարտերի ընթացքում իր կարգադրությամբ ու խիզախությամբ ոգևորել է ենթականերին և պարտության մատնել թշնամում[3]։


1879 թվականին Ամիլախորին նշանակվել է Կովկասյան 3-րդ հեծելազորային դիվիզիայի պետ։ 1881-1893 թվականներին Ամիլախորին ղեկավարել է Կովկասյան կազակական և Կովկասյան հեծելազորային 2-րդ դիվիզիաները, Ընդ որում՝ 1882 թվականին արժանացել է Սուրբ Վլադիմիր 2-րդ աստիճանի շքանշանի, 1883 թվականի մայիսի 15-ին ստացել է գեներալ-լեյտենանտի նոր կոչում, իսկ 1884 թվականին ընդունվել Է Նիժնի Նովգորոդի դրագունյան գնդի ցուցակներում։

Ամիլախորիի ողջ ծառայության միակ խաղաղ շրջանը կարելի է նշել 1886 թվականը՝ Չեչնիայի անարյուն հնազանդեցումը։ Կովկասյան բնակիչների վրա զինապարտության տարածման մասին կեղծ լուրերի ազդեցության տակ տեղի բնակչությունը ապստամբել էր։ Արյունոտ պայթյուն էր սպասվում ամեն րոպե։  Իշխան Ամիլախորին հանձնարարել է բարեկամորեն զսպել բնակչությանը։ Նա եկել է Չեչնիա և իր բարոյական ազդեցությամբ վերականգնել է անդորրը։ Նույն տարում Ամիլախորին ստացել է Սպիտակ արծվի շքանշան։

1893 թվականին Ամիլախորին նշանակվեց Կովկասյան բանակային կորպուսի հրամանատար, 1896-ին՝ հեծելազորի հրամանատար, իսկ հաջորդ տարի հանձնեց կորպուսը՝ նշանակվելով Կովկասյան ռազմական օկրուգի զորքերի գլխավոր հրամանատար։  1899 թվականին Ամիլախորին պարգևատրվել է Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշանով, իսկ երկու տարի անց ստացել է մի շարք բացառիկ պարգևներ։ Նիժնի Նովգորոդի դրագունյան գնդի 200-րդ տարելիցի առիթով Իվան Գիվիչը նշանակվեց նիժնինովգորոդյան գնդի գեներալ ադյուտանտ։

Այնուհետև, սպայական պաշտոններում իր ծառայության 50-ամյա հոբելյանի օրը, Ամիլախորին արժանացել է Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշանի։ 1904-ին վետերանը կրկին ստիպված եղավ հանդես գալ որպես խռովություն խաղաղարար․ նա ժամանակավոր նշանակվեց Բաքվի գեներալ-նահանգապետ և իր ազդեցությամբ նպաստեց ամբոխի հանգստացմանը։ Վատ առողջությունը ստիպեց Ամիլախորիին մեկնել հայրենիք՝ Գորի։ Բայց այստեղ էլ Ամիլախորին ստիպված էր խաղաղացնել տեղի բնակչությունը և նրան հանգստության կոչ անել։  1905 թվականի օգոստոսի 29-ին նա մահացավ։

Ամիլախորին համարվել էր Կովկասյան բանակի պատրիարք և նրա ուսուցիչը, որը հատուկ ուշադրություն էր դարձնում զորքերի ոգու բարոյական դաստիարակությանը։ 25 տարեկանում Իշխան Ամիլախորին իր ձևավորած վրացական ձիաքարշ դրուժինայում իսկական կարգապահություն է ստեղծել և կոտորել թշնամիներին։ Նա ոգևորում էր իր զինվորներին հետևյալ ձևով․ «Որպեսզի արժանի լինեք ռազմիկի բարձր կոչմանը և չնմանվեք վայրի լեզգիներին, դուք նախևառաջ պետք է հրաժարվեք ամեն տեսակի որսից։  Ձեր որսը՝ թնդանոթներն ու թշնամական դրոշներն են, նրանց հետ, դուք ձեռք չեք բերի նյութական հարստություն, բայց ձեռք կբերեք այն, ինչ դուք չեք կարող գնել որևէ գումարով․ ռազմիկի պատիվը և անմահ անունը ժողովրդի մեջ»[3]։

Երիտասարդ սերնդին իշխան Ամիլախորին մշտապես ասել է․ «Զորքը պետք է իր մարտական ուժը վերցնի միայն իր հոգևոր, բարոյական արժեքների մեջ, այլ ոչ թե փնտրի այն հակառակորդի նկատմամբ նյութական կամ թվային գերազանցության մեջ։  Իհարկե, նման պայմաններում էլ, եթե հրահանգները պատշաճ բարձրության վրա չկանգնեն, զորքերը կարող է ձախողվել, բայց դրանք չեն կարող ցրվել, կարող են մեռնել, բայց գերի չեն տրվի տասնյակ հազարներով։ Կովկասյան հին դաստիարակության այս համակարգը պետք է հիշել ու ամուր հիշել»[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական
  • «Լավագույն մարտիկ» շքանշան (1851)։
  • Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան՝ «քաջության համար»գրությամբ (1854)։
  • Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան (1856)։
  • Ոսկե սուր «քաջության համար» գրությամբ (1859)
  • Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի սրերով և ժապավենակապով շքանշան (1861)
  • Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի սրերով շքանշան (1864)
  • Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի կայսերական թագով շքանշան (1870)
  • Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան (1873)
  • Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի սրերով շքանշան (1878)
  • Սուրբ Ստանիսլավի առաջին աստիճանի սրերով շքանշան (1878)
  • Սուրբ ԱՆնայի 1-ին աստիճանի սրերով շքանշան (1878)
  • Սուրբ Գևորգի 4-րդ աստիճանի շքանշան (23.12.1878)
  • Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան (1882)
  • «Սպիտակ արծիվ» շքանշան (1886)
  • Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան (1893)
  • Սուրբ Ալեքսանդր Նևսկու բրելեանտե շքանշան (6.12.1899)
  • Շքանշան 15 տարվա լավ ծառայության համար (1901)
  • Սուրբ Վադիմիրի 1-ին աստիճանի շքանշան (20.09.1902)
միջազգային
  • Վյուրտեմբերգի շնորհավորական շքանշան (Վյուրեմբերգ ; 1871)
  • Առյուծի և արևի առաջին աստիճանի շքանշան (Պարսկաստան; 1879)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]