Կարսի բերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Կարսի բերդ
թուրք.՝ Kars Kalesi
The castle of Kars.jpg
Տեսակբերդ
Վարչական միավորԿարս
ԵրկիրԹուրքիա
Կառուցված1153, 1579, 1616, 1636
Շինանյութբազալտ
Ավերվել է1386, 1606, 1878
Ընթացիկ վիճակգործող թանգարան
Վերահսկվում էԹուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարություն
Բաց է հանրության համարայո
ԻրադարձություններԿարսի ճակատամարտ
Kars Citadel Վիքիպահեստում

Կարսի բերդ (թուրք.՝ Kars Kalesi), պաշտպանական նախկին կառույց, բերդ, որը գտնվում է Թուրքիայի Կարս քաղաքում։ Բերդը հայտնի է նաև Իչ քալե («Կենտրոնական/ներքին ամրոց», «Ցիտադել») անվամբ։

Կառուցվել է 1153 թվականին վեզիր Ֆիրուզ Աքայի կողմից` սալթուքյան Մալիք Իզեդին Սալթուք II-ի հանձնարարությամբ։ Արտաքին դարպասները, որոնք շրջապատում են քաղաքը, կառուցվել են 12-րդ դարում։ Բերդը, որը ավերվել է 1386 թվականին թվականին Լենկթեմուրի կողմից, նորից վերակառուցվել է 1579 թվականին՝ Լալա Մուսթաֆա փաշայի կողմից, որը Կարս էր ժամանել օսմանյան Մուրադ III արքայի հրամանով։

Օսմանյան աղբյուրներում նշվում է, որ բերդը վերակառուցվել է 100 000 զինվորների և բանվորների մասնակցությամբ։ 1606 թվականին բերդը ավերվել է պարսից Աբբաս I Սեֆիի կողմից։ 1616 և 1636 թվականներին բերդը վերակառուցվել է և ավելացվել են նոր տարրեր։ Բերդը մեծապես տուժել է ռուսական զորքերի նվաճումից հետո, որը տեղի է ունեցել 1877-1878 թվականներին տեղի ունեցած Ռուս-թուրքական պատերազմից ժամանակ։ Այն 40 տարի եղել է ռուսական հսկողության ներքո և մասնակիորեն փոփոխությունների ենթարկվել։ Կարսի բերդի պատերը կառուցված են բազալտից։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերդը բաղկացած է երկու մասերից՝ արտաքին և ներքին ամրոցներից։ Արտաքին պատերը բաղկացած են հինգ շերտերից։ Ի հավելումն, արտաքին պատերի դիմացի հատվածում առկա են խորը խրամատներ (առվափոսեր)։ Բերդի հիմնական մասը գտնվում է արևելյան հատվածում։ Արտաքին ամրոցի պատերը քառանկյուն տեսք չունեն։ Բերդի ընդհանուր պարագիծը կազմում է 3 500 մետր (11 500 ֆուտ)։ Բերդն ունեցել է ժամապահների համար նախատեսված 22 աշտարակներ, որոնցից միայն 7-ն են պահպանվել մինչ մեր օրերը։

Ներքին ամրոցի երկարությունը արևելքից արևմուտք ուղղությամբ կազմում է 250 մետր (820 ֆուտ), իսկ հյուսիսից հարավ՝ 90 մետր (300 ֆուտ)։ Բերդն ունի չորս դարպասներ։ «Ջրի դարպասը» (թուրք.՝ Su Kapısı) կամ «Չերիբաշը դարպասը» գտնվում է արևմուտքում, «Կաղզվանի դարպասը» կամ «Կենտրոնական դարպասը»` հարավում, իսկ «Բեհրամի դարպասը»՝ արևելքում։ Գլխավոր դարպասը գտնվում է հյուսիսում, որտեղից սկսվում է ճանապարհը դեպի քաղաք։

Բերդի ժամապահների աշտարակներին կարելի է հասնել՝ մագլցելով աստիճանները կամ բարձրանալով հարթ ճանապարհով։

Գլխավոր մուտքի հենց մոտ առկա է սրբատեղի, որտեղ գտնվում է Ջելալ Բաբայի գերեզմանը։ Վերջինս մահացել է 1239 թվականին՝ մոնղոլական արշավանքների ժամանակ։ Ամրոցի տարածքում առկա են նաև ռազմական կացարաններ, զինամթերքի պահեստ և փոքրիկ մզկիթ, որը վերակառուցվել է 1990-ական թվականներին։

Այսօր ամրոցը գրանցված է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հաշվեկշռում[1]։

Մշակութային իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին բերդի տարածքում տեղի է ունեցել թուրք հայտնի փոփ երգչուհի Սեզեն Աքսուի մենահամերգը, որին մասնակցում էր շուրջ 25 000 մարդ[2]

2011 թվականին պահքի իսլամական սուրբ Ռամադան ամսվա ժամանակ, ամրոցում առաջին անգամ անց է կացվել Մևլևիների ծիսական արարողություն[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kars City Guide Archived 2012-01-06 at the Wayback Machine.
  2. «Sezen Aksu Kars Kalesi'nde 25 bin kişiyi coşturdu»։ Sabah (Turkish)։ 2005-10-03։ Վերցված է 2011-12-31 
  3. «Kars Kalesi'nde ilk sema»։ Sabah (Turkish)։ 2011-08-17։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-09-ին։ Վերցված է 2011-12-31 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]