Սաում
Սաում, ծոմ (արաբ․՝ صوم), պահք իսլամում, իսլամի հիմնասյուներից մեկը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաստատվել է Մուհամմադ մարգարեի կողմից 624 թվականին։ Սկիզբ է առնում նախաիսլամական պրակտիկայում գոյություն ունեցող բարեպաշտական մեկուսացումից (արաբ․՝ الاكتتاف` ալ-իթիքաֆ)։ Աս-սաումն իրենից ամբողջական ժուժկալություն է ներկայացնում օրվա լուսավոր ժամերին ուտելիքի, խմիչքի, ծխախոտի, թմրանյութի, ամուսնական պարտականությունների կատարման և այլնի հանդեպ, այսինքն այն ամենից, ինչը շեղում է բարեպաշտ ուղուց։ Մութն ընկնելուն պես արգելքները հանվում են, սակայն խորհուրդ է տրվում տուրք չտալ ավելորդություններին, այլ ժամանակը անցկացնել մտորումների, զրույցների, ընթերցումների մեջ, իրականացնել աստվածահաճո գործեր, հարթել վեճերը, ողորմություն տալ և այլն։
Կանոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաումը պարտադիր է բոլոր մեծահասակ մուսուլմանների համար ռամադանի ընթացքում։ Սաումից ազատվում են միայն նրանք, ովքեր չեն կարող ճշտությամբ կատարել այն որոշակի հանգամանքների պատճառով (հեռավոր ուղևորություն, կացություն ուրիշ երկրնե-րում, պատերազմ, գերության մեջ գտնվել, հիվանդություն և այլն), ով չի կարող պատասխանատվություն կրել իր արարքների համար (անմեղսունակներ և ընկնավորներ), ինչպես նաև ծեր մարդիկ, հղի և կերակրող կանայք և բոլոր նրանք, ում սաումը կարող է վնասել։
Սաումը չի թույլատրվում այն մարդկանց, ովքեր գտնվում են ծիսական անմաքրության վիճակում (ան-նաջաս), կանանց` դաշտանի ժամանակ, հանցագործներին, ովքեր պատիժ չեն կրել, պղծվածներին, ովքեր չեն անցել մաքրման ուղին (արաբ․՝ التخار՝ ալ-թախար) պրոցեսը։ Սաումից ժամանակավորապես ազատվածները պետք է պահեն այն հետո՝ իրենց հարմար ժամանակ։ Այն պատահաբար խախտածները պետք է փոխհատուցեն կորցրած օրերը ռամադանի ավարտից հետո։
Սաումը միտումնավոր կերպով խախտածները բացի այդ օրերի փոխհատուցումից պետք է նաև մեղա գան (արաբ․՝ الطوبة՝ ալ-տաուբա) և քավիչ գործողություններ անեն (արաբ․՝ الكفارة՝ ալ-քաֆֆարա)։ Ընդհանուր սաումից բացի կա նաև անհատական սաում, որը պահվում է որևէ մի ուխտի համար, քավության համար կամ էլ բարեպաշտությունից ելնելով։ Հաճախ այդպիսի թչ պարտադիր պահքերի համար ընտրվում են կիսալուսնի օրերը, երկուշաբթին, հինգշաբթին։ Խորհուրդ է տրվում պահք պահել արևային և լուսնային խավարումների օրերին, ինչպես նաև համաճարակների, տարե-րային աղետների և ռազմական վտանգի ժամանակ։
Անհրաժեշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաումը ճշտությամբ կատարմանը հետևելու պարտականությունը դրված էր կադիների, կառավարիչների, ոստիկանության և բոլոր մուսուլմանների վրա։ Սակայն այդպիսի վերա-հըսկողությունը չէր կարող արդյունավետ լինել, այդ պատճառով սաումի ճիշտ կատարումը անձնական բարեպաշտության հարց է։ Սաումի հանդեպ բացահայտ քամահրանքը և ցուցադրական խախտումը գնահատվում է որպես սրբապիղծ հանցագործություն և կանխամտածված իրավախախտում և պատժվում է յուրաքանչյուրը առանձին մուսուլմանական երկրի օրենքներին համապատասխան։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ислам, энциклопедический словарь; Москва, 1991
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաում» հոդվածին։ |
|