Կրոնը Բոսնիա և Հերցեգովինայում
Կրոնը Բոսնիա և Հերցեգովինայում (2013)[1] Իսլամ (50.7%) Ուղղափառություն (30.75%) Կաթոլիկ եկեղեցի (15.19%) Աթեիզմ (0.79%) Ագնոստիցիզմ (0.31%) այլն (1.15%) Չհայտարարված (0.92%) Անհայտ (0.19%)
Կրոնը Բոսնիա և Հերցեգովինայում ներկայացված է հետևյալ դավանություններից՝ իսլամ (40 %), ուղղափառություն (31 %), կաթոլիկություն (15 %) և այլն (աթեիզմ) - հուդայականություն, բողոքականություն Եհովայի վկաներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 10-րդ Բոսնիայի բնակչության մեծ մասը հեթանոս է եղել, սակայն Հերցեգովինայում քրիստոնեության ընդունումը բավականին վաղ է տեղի ունեցել։ Համարվում է, որ առաջին հոգևորականները այստեղ է ուղարկվել Հռոմի կողմից։ Սակայն 930-ական թվականներին, Բոսնիայի և Սերբիայի միանալուց հետո, Բոսնիայի քրիստոնեական գալուստները վերաենթարկվում են Կոստանդնուպոլսին։ 968 թվականին Բոսնիան միանում է Խորվաթիային, 1019 թվականին՝ Բյուզանդիային, իսկ 1026 թվականին անկախանում է։ 1080-ական թվականներին Բոսնիայում հաստատվում է կաթոլիկական թեմը։ 1135 թվականին Բոսնիան միացել է կաթոլիկ Հունգարիային, իսկ 1166-1180 թվականներին նորից հայտնվում է ուղղափառ Բյուզանդիայի կազմում, որից հետո ներից անկախնում է։
13-14 դարերին Բոսնիա և Հերցեգովինայի տարածքում գոյություն ուներ երկու կրոն։ Առավելապես կոթոլիկ էին Բոսնիայի հյուսիսային և կենտրոնական հատվածները, իսկ հարավային Խում (Հերցեգովինա) իշխանությունը, որը 1168-1326 մտնում է Սերբիայի կազմում, գտնվում էր Սերբիայի ուղղափառ եկեղեցու տարածքում և 1219 թվականից ենթարկվում էր անմիջականորեն սերբական արքեպիսկոպոսին։
Առաջին թուրական արշավանքը դեպի բոսնիական հողեր իրականցվել է 1388 թվականին և 1448 թվականին թուրքերը արդեն նվաճել էին Բոսնիական կենտրոնական հատվածի մի մասը։ Բոսնիական թագավոր Ստեպան Տոմաշը օգնություն էր խնդրում Կաթոլիկական եկեղեցուց, բայց Հռոմի Պապը նախ և առաջ ցանկանում էր համոզվել Բոսնիայում "երեսների" բացակայությանը։ Տոշամը 1459 թվականին հավաքել է ամբողջ Բոսնիական եկեղեցու հոգևորականությունը, որից հետո հրմայել էր նրանց կա՛մ ընդունել կաթոլիկությունը և սկսել ենթարկվել նրան, կա՛մ լքել թագավորությունը։
Ստեպան Տոմաշը այդպես էր չսպասեց խաչակրաց արշավանքին՝ մահանալով 1461 թվականին։ Հաջորդ տարի նրա որդի Ստեպան Տոմաշևիչը հրաժարվել է հարկ վճարել թուրքական սուլթան Մեհմեդ II-ին։ 1463 թվականի գարնանը սուլթանը Բոսնիա եկավ մեծ բանակով։ Ստեպան Տոմաշևիչի բանակը ջախջախվեց, իսկ նա սուլթանի հրամանով 1463 թվականին հուլիսին գլխատվեց։
1995 թվականի վերջին երկրում տեղավորվել են ՆԱՏՕ-ի խաղաղարարները, ստեղծվել է մուսուլմանա-խորվաթական Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունը (տարածքի 51%-ը) և Սերբական Հանրապետությունը (տարածքի 49%-ը)
Կաթոլիկների թիվը պատերազմի ընթացքում կրճատվել է ավելի շատ, քան մուսուլմանների և ուղղափառների թիվը։
Այժմ դավանականությունը որոշվում է հիմնականում ազգությամբ՝ սերբերը՝ դավանում են ուղղափառություն (31 %), խորվաթները՝ կաթոլիկություն (15 %)։ Սերբերը և խորվաթները, որոնք դավանում են իսլամ, իրենց անվանում են բոսնիակներ և մուսուլմաններ (40 %)։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ուղղափառությունը Բոսնիա և Հերցեգովինայում
- Իսլամը Բոսնիա և Հերցեգովինայում
- Կաթոլիկությունը Բոսնիա և Հերցեգովինայում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-15-ին։ Վերցված է 2016-06-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Բոսնիա և Հերցեգովինայի կրոն» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-31-ին։ Վերցված է 2009-05-12
- «Բոսնիա և Հերցեգովինայի սովորություններ և ավանդություններ» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-31-ին։ Վերցված է 2009-05-12