Jump to content

Ջեմալ Բիեդիչի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեմալ Բիեդիչի համալսարան
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1977
Անվանված էDžemal Bijedić?
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[1] և Sunrise Alliance?
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա
ՏեղագրությունՄոստար
Կայքunmo.ba
43°21′18″N 17°48′36″E / 43.355°N 17.81°E / 43.355; 17.81
Ջեմալ Բիեդիչի համալսարան (Բոսնիա և Հերցեգովինա)##
Ջեմալ Բիեդիչի համալսարան (Բոսնիա և Հերցեգովինա)
Ջեմալ Բիեդիչի համալսարան, Բոսնիա և Հերցեգովինա

Ջեմալ Բիեդիչի համալսարանը Մոստար քաղաքում (բոս․՝ Univerzitet "Džemal Bijedić" Mostar), Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքի համալսարան։ Հիմնադրվել է 1993 թվականին։ Անվանվել է քաղաքական գործիչ Ջեմալ Բիեդիչի անունով։ Համալսարանի կազմում ընդգրկված են 8 ֆակուլտետներ[2]. Համալսարանի ռեկտորը 2012 թվականից պրոֆեսոր Սեադ Փաշիչն է[3]։

1977 թվականի փետրվարի 11-ին Մոստար քաղաքում հիմնադրվել է համալսարանը։ Այն ստացել է Ջեմալ Բիեդիչի՝ բոսնիացի հարավսլավացի պետական գործչի անունը, որը զոհվել է 1977 թվականին ավիավթարում։ 1992 թվականին Բոսնիական պատերազմի ժամանակ համալսարանի ակտիվները յուրացվել են խորվաթ ակտիվիստների կողմից։ Այն վերանվանվել է Մոստարի համալսարանի, և ուսուցման համար որպես պաշտոնական լեզու ընտրվել է խորվաթերենը։ Մուսուլման պրոֆեսորները հեռացել են համալսարանից և 1993 թվականի մայիսին հիմնել նոր ուսումնական հաստատություն՝ Ջեմալ Բիեդիչի համալսարանը։ Համալսարանը գտնվում է նախկին հարավսլավական զինվորական զորանոցներում[4]։

Իր գոյության առաջին տարիներին համալսարանը բախվել է մի շարք խնդիրների, այդ թվում պակաս դասախոսական և վարչական անձնակազմի, ինչպես նաև փաստացի բացակայությունը գրքերի գրադարանում[2]։ Խնդիրների մի մասը հաջողվել է լուծել նվիրատվությունների հաշվին[5]։

2016 թվականի տվյալներով համալսարանում աշխատել է շուրջ 250 դասախոս և ուսանել շուրջ 3000 ուսանող։ Կային 8 ֆակուլտետներ՝ ագրարային, հումանիտար, ինֆորմատիկա, կառավարում, շինարարական, մեքենաշինության, մանկավարժական, իրավաբանական[6]։ Ուսումնական ծրագրերը համապատասխանում են Բոլոնիայի կանոններին։ Համալսարանական գրադարանը պարունակում է ավելի քան 24 000 գիրք։ Համալսարանը համագործակցում է տարբեր բոսնիական և արտասահմանյան գիտական և կրթական հաստատությունների հետ[7]։

Ուսումնական լսարանները, լաբորատորիաները և կաբինետները զբաղեցնում են մոտ 4500 մ² տարածք։ Նման փոքր տարածքը  համարվում է լուրջ սահմանափակող գործոն համալսարանի զարգացման համար[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ https://eua.eu/about/member-directory.html
  2. 1 2 «Mostar brosjyre 2016» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
  3. ↑ «UNMO.BA — Rectors». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
  4. ↑ Gwyneth Owen-Jackson. Political and Social Influences on the Education of Children. 2015
  5. ↑ UNMO 2 Արխիվացված 2010-06-12 Wayback Machine, unmo.ba; accessed 16 October 2016.
  6. ↑ UNMO 4 Արխիվացված 2010-06-12 Wayback Machine, unmo.ba; accessed 16 October 2016.
  7. ↑ «UNMO.BA». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
  8. ↑ UNMO 5 Արխիվացված 2010-06-12 Wayback Machine, unmo.ba; accessed 16 October 2016.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]