Ասիմ Ֆերհատովիչ Հասե (մարզադաշտ)
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Ամբողջական անվանում | Օլիմպիական մարզադաշտ «Ասիմ Ֆերհատովիչ Հասե» |
Նախկին անվանումներ | Կոշևոյի մարզադաշտ, Օլիմպիական մարզադաշտ |
Տեղագրություն | Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա |
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա |
Հիմնադրված | 1947 |
Անվանված է | Asim Ferhatović? |
Կառուցված | 1947 |
Բացված | 1950 |
Սեփականատեր | Սարաևո |
Գործաղեկավար | Սարաևո |
Տարողություն | 37 500 |
Տնային թիմ | «Սարաևո» ՖԱ և Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի հավաքական |
Դաշտի չափսեր | 105 x 68 |
Ծածկույթի տեսակը | խոտ |
Asim Ferhatović Hase Stadium Վիքիպահեստում |
Օլիմպիական մարզադաշտ «Ասիմ Ֆերհատովիչ Հասե» (բոս․՝ և խորվ.՝ Olimpijski stadion Asim Ferhatović - Hase, սերբ.՝ Олимпиjски стадион Асим Ферхатовић Хасе), ավելի շուտ հայտնի է եղել որպես Օլիմպիական մարզադաշտ (բոս․՝ և խորվ.՝ Olimpijski stadion, սերբ.՝ Олимпиjски стадион) և Կոշևոյի մարզադաշտ (բոս․՝ և խորվ.՝ Koševo, սերբ.՝ Кошево), Բոսնիա և Հերցեգովինայի ամենամեծ մարզադաշտը, որտեղ տեղի է ունեցել 1984 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզադաշտը կառուցվել է, Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո, 1947 թվականին։ Երեք տարի անց տեղի ունեցավ մարզադաշտի պաշտոնական բացման արարողությունը։ 1954 թվականին մարզադաշտում տեղի ունեցավ Հարավսլավիայի և Թուրքիայի հավաքականների խաղը։
1966 թվականին մարզադաշտում Բալկանյան թերակղզու երկրների միջև անցկացվել են թեթև ատլետիկայի առաջնություններ։ Որոշ առաջնություններ, ինչպես նաև 1984 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը ընդունելու համար, 1984 թվականին մարզադաշտը ամբողջովին վերակառուցվել է։
Չնայած Բոսնիական պատերազմին, 1996 թվականին մարզադաշտը սկսեցին վերականգնել։ 2004 թվականի հուլիսին մարզադաշտը անվանափոխվել է «Սարաևո» ՖԱ հարձակվող Ասիմ Ֆերհատովիչի պատվին։ Մարզադաշտի ներկայիս տարողությունը կազմում է 37500 մարդ, իսկ համերգների ժամանակ մարզադաշտը կարող է ընդունել մինչև 80 հազար մարդ[1]։
Մարզադաշտում խաղում է «Սարաևո» ՖԱ, նաև այն հաճախ օգտագործվում է ֆուտբոլի ազգային հավաքականի կողմից։ Հաճախելիության ռեկորդը սահմանվել է 1981-82 երկրի ֆուտբոլի առաջնության ժամանակ, երբ «Սարաևո» և «Ժելեզնիչար» ակումբների խաղին եկել էին ավելի քան 60 հազար մարդ։
Համերգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զդրավկո Չոլիչ - սեպտեմբերի 7 1978 (Putujući zemljotres Tour)
- U2 - սեպտեմբերի 23 1997 (PopMart Tour)
- Դինո Մերլին - հուլիսի 31 2000 (հյուրեր՝ Ադի Լուկովաց & Ornamenti, Իվանա Բանֆիչ, Ամիր Բելանովիչ Տուլա, Միրո Ասոտիչ)
- Դինո Մերլին - հուլիսի 31 2004 (հյուրեր՝ Ժելյկո Յոքսիմովիչ, Իվանա Բանֆիչ, Նինա Բադրիչ, Էդո Զանկի, Ալմիր Հուկելիչ, Գանի Տամիր)
- Bijelo Dugme - մայիսի 15 2005
- Հարիս Ջինովիչ - հունիսի 23 2007 (հյուրեր՝ Ժելյկո Յոքսիմովիչ)
- Դինո Մերլին - հուլիսի 19 2008 (Baby Dooks)
- Hari Mata Hari - օգոստոսի 10 2009
- Ժելյկո Յոքսիմովիչ - հունիսի 12 2010
- Զդրավկո Չոլիչ - հուլիսի 31 2010
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ասիմ Ֆերհատովիչի մարզադաշտը «Սարաևո» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում Արխիվացված 2012-03-15 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասիմ Ֆերհատովիչ Հասե (մարզադաշտ)» հոդվածին։ |
|