Պետար Կոչիչ
Պետար Կոչիչ սերբ.՝ Петар Кочић | |
---|---|
Ծնվել է | հունիսի 29, 1877[1][2] |
Ծննդավայր | Stričići, Bosnia Vilayet, Օսմանյան կայսրություն[3] |
Վախճանվել է | օգոստոսի 27, 1916[1][2] (39 տարեկան) |
Վախճանի վայր | Բելգրադ, Austro-Hungarian occupation of Serbia, Ավստրո-Հունգարիա[3] |
Գերեզման | Բելգրադի նոր գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող, վիպասան և քաղաքական գործիչ |
Լեզու | սերբերեն |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա և Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Petar Kočić Վիքիպահեստում |
Պետար Կոչիչ (սերբ.՝ Петар Кочић, հունիսի 29, 1877[1][2], Stričići, Bosnia Vilayet, Օսմանյան կայսրություն[3] - օգոստոսի 27, 1916[1][2], Բելգրադ, Austro-Hungarian occupation of Serbia, Ավստրո-Հունգարիա[3]), սերբ և բոսնիացի գրող, դրամատուրգ, նովելագիր, երգիծաբան, հասարակական գործիչ։ 20-րդ դարասկզբի սերբական գրականության ականավոր ներկայացուցիչներից է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սլավոնագիտություն է ուսումնասիրել Վիեննայի համալսարանում։ Դասավանդել է Սկոպյեի դպրոցում։ Ապրել է Սարաևոյում, իսկ կյանքի վերջին տարիներին` Բելգրադում։
Արմատական ակտիվ քաղաքական գործիչ է եղել։ Իր բողոքն է արտահայտել իր հայրենիքի բռնազավթման դեմ ավստրո-հունգարական իշխանությունների կողմից, ինչպես նաև Բոսնիայի ու Հերցեգովինայի անեքսիայի դեմ։ Արմատական հայացքների պատճառով երկու անգամ` 1907 և 1909 թվականներին, հետապնդվել է ավստրո-հունգարական իշխանությունների կողմից, ենթարկվել ձերբակալությունների։ 1910 թվականին ընտրվել է բոսնիական խորհրդարանի պատգամավոր։
Թաղված է Բելգրադի Նոր գերեզմանոցում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերբական գրականության մեջ մտել է որպես ականավոր նովելագիր ու երգիծաբան։ Պատմվածքների ժողովածուներն են «Լեռներից ու նախալեռներից» (1902-1905), «Հառաչանքներ Զմիյայնայից» (1910)։ Կոչիչի գրչին են պատկանում «Փորսուղը դատարանի առաջ» (1904) երգիծական պիեսը, «Ճակատագիր» (1912) երգիծական պատմվածքը։
Կոչիչի ստեղծագործությունը նվիրված է բոսնական գյուղացիների ողբերգական ճակատագրին, ովքեր տանջվում են թուրքական լծի տակ, տեղի ֆեոդալների ու ավստրո-հունգարական իշխանությունների ճնշումից։
Իր չափածո ու դրամատիկ ստեղծագործություններում նա ներկայացրել է տարբեր կերպարների կյանքն ու ճակատագիրը, ժողովրդական խոսքի գեղեցկությունը։ Գրողը ծաղրով ու ռեալիստորեն է ներկայացրել Ավստրո-Հունգարիայի կառավարման սոցիալական ծանր հետևանքները։
Կոչիչի գլուխգործոցը «Փորսուղը դատարանի առաջ» (1904) («Jazavac pred sudom») երգիծական պիեսն է, որը երկար ժամանակ եղել է բեմում` մեծ հաջողություն վայելելով հանդիսատեսի շրջանում։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետար Կոչիչի կյանքն ու գործունեությունը մեծ հարգանք է վայելում իր հայրենիքում։
- Սերբիայի, Բոսնիայի ու Հերցեգովինայի մի քանի քաղաքներում կան հուշարձաններ նրա պատվին։
- Գրողի պատկերն առկա է Սերբիայի Հանրապետության դրամական միավորի` դինարի 1993 թվականի թղթադրամներին և Բոսնիայի ու Հերցեգովինայի փոխարկելի մարկերին (1998)։
- Հարավսլավիայի փոստը 1997 թվականին թողարկել է նամականիշ` նվիրված գրողի ծննդյան 100-ամյակին։
- Սահմանված են «Կոչիչի գրիչ» (Кочићево перо) և «Կոչիչի գիրք» (Кочићева књига) մրցանակները։
- 1980-1999 թվականներինՍերբիայի Հանրապետության Ժողովրդական ու համալսարանական գրադարանը կրել է Պետեր Կոչիչի անունը։
Ստեղծագործությունների հատընտիր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сабрана дjeла, в 3 томах, 1967.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Кочич Петар // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Петар Кочић Արխիվացված 2014-10-11 Wayback Machine(սերբ.)
- Հունիսի 29 ծնունդներ
- 1877 ծնունդներ
- Օգոստոսի 27 մահեր
- 1916 մահեր
- Բելգրադ քաղաքում մահացածներ
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Սերբ գրողներ
- Սերբ դրամատուրգներ
- Անձինք նամականիշերի վրա
- Սերբիայի քաղաքական գործիչներ
- Երգիծաբաններ
- Սերբ հասարակական գործիչներ
- Սերբ լրագրողներ