Համաշխարհային տնտեսական ֆորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Համաշխարհային տնտեսական ֆորում
World Economic Forum headquarters (cropped).jpg
World Economic Forum logo.svg
Տեսակ ոչ առևտրային կազմակերպություն
Երկիր Flag of Switzerland.svg Շվեյցարիա
Հապավում ՀՏՖ (WEF)
Կարգախոս Committed to improving the state of the world
Հիմնադրված հունվար 1971
Գլխադասային գրասենյակ Cologny
Պաշտ. լեզու(ներ) անգլերեն
Կլաուս Շվաբ Klaus Schwab
Հիմնադիր Klaus Schwab
Կայք weforum.org
Կոորդինատներ: 46°13′30.970000098409″ հս․ լ. 6°11′30.080000100041″ ավ. ե. / 46.22526944447177755° հս․. լ. 6.19168888891667812° ավ. ե. / 46.22526944447177755; 6.19168888891667812

Համաշխարհային տնտեսական ֆորում, Շվեյցարիայի Կոլոնի քաղաքում հիմնադրված ոչ պետական հիմնադրամ։ Առավել հայտնի է Դավոսի ամենամյա ֆորումով։ Ֆորումին հրավիրվում են բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ, քաղաքական առաջնորդներ, նշանավոր մտավորականներ և լրագրողներ։ Քննարկման հիմնական թեմանները համաշխարհային ամենահրատապ խնդիրներն են, այդ թվում առողջապահական և շրջակա միջավայրի

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսոր Կլաուս Շվաբը Դավոսում բացում է առաջին Եվրոպական կառավարական ֆորումը, 1971

Ֆորումը հիմնադրել է ազգությամբ գերմանացի գործարար Կլաուս Շվաբը 1971 թվականին՝ Ժնևի համալսարանում[1]։ Սկզբնական անվանումը եղել է «Եվրոպական կառավարական ֆորում», որը 1987 թվականին փոխվեց «Համաշխարհային տնտեսական ֆորումով»։

1971 թվականի ամռանը Շվաբը հրավիրեց Արևմտյան Եվրոպայի ընկերություններից 444 գործարարի՝ մասնակցելու առաջին Եվրոպական կառավարական համաժողովին (անգլ.՝ European Management Symposium), որը կայացավ Դավոսում[2][3]։

Քաղաքական առաջնորդները ամենամյա ֆորումներն օգտագործում են նաև որպես անհատական հետաքրքրությունների հարթակ։ 1988 թվականին Հունաստանի և Թուրքիայի միջև ստորագրված «Դավոսի հռչակագրով» դադարեցվեց վերջիններիս միջև եղած պատերազմը։ 1992 թվականին ֆորումում միմյանց հանդիպեցին Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ֆրեդերիկ Վիլհելմ դե Քլերկը, Նելսոն Մանդելան և Մանգոսուտու Բուտելեզին։

1994 թվականին ֆորումում հանդիպեցին Իսրայելի արտաքին գործերի նախարար Շիմոն Պերեսը և Պաղեստինի նախագահ Յասեր Արաֆաթը[4]։

Կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպության շտաբ-գրասենյակը գտնվում է Կոլոնիում, գրասենյակներ ունի նաև Նյու Յորքում, Պեկինում և Տոկիոյում[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pigman. pp. 6–22.
  2. Kellerman. p. 229.
  3. "Interview: Klaus Schwab" Archived 4 June 2009 at the Wayback Machine..Financial Times. 22 January 2008. Retrieved 29 August 2008.
  4. Lowe, Felix (14 January 2008). "WEF and Davos: A Brief History" Archived 3 April 2008 at the Wayback Machine.. The Telegraph. Retrieved 25 January 2011
  5. «New Forum Center to Advance Global Cooperation on Fourth Industrial Revolution»։ World Economic Forum։ Վերցված է 2016-11-20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]