Միրկո Կովաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրկո Կովաչ
Mirko Kovač
Ծնվել էդեկտեմբերի 26, 1938(1938-12-26)[1][2][3][…]
ԾննդավայրՆիկշիչ, Հարավսլավիայի Թագավորություն
Վախճանվել էօգոստոսի 19, 2013(2013-08-19)[2][3] (74 տարեկան)
Վախճանի վայրՌովին, Իստրիա, Խորվաթիա
Մասնագիտությունգրող և սցենարիստ
ՔաղաքացիությունFlag of Croatia.svg Խորվաթիա և Flag of Yugoslavia (1946-1992).svg ՀՍՖՀ
ԿրթությունԲելգրադի արվեստի համալսարան
Ուշագրավ աշխատանքներ«Vrata od utrobe»,
«Gubilište»,
«Moja sestra Elida»,
«Malvina»
ԱնդամակցությունDoclean Academy of Sciences and Arts?
Պարգևներ

Միրկո Կովաչ (խորվ.՝ Mirko Kovač, 26 դեկտեմբերի, 1938, Պետրովիցի, Հարավսլավիայի թագավորություն - 19 օգոստոսի, 2013, Ռովին, Խորվաթիա), հարավսլավացի, խորվաթ, չեռնոգորցի և սերբ գրող, ակնարկագիր, սցենարիստ, «Ninova nagrada» ամսագրի մրցանակի (1978), Հերդերի մրցանակի (1995), Վիլենցի մրցանակի (2003) դափնեկիր։ 20-րդ դարի երկրորդ կեսի սլավոնացի հայտնի գրողներից է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիքում տեղափոխվել է Բելգրադ։ Ավարտել է մայրաքաղաքի համալսարանի դրամատուրգիայի ֆակուլտետը։

Առաջինը տպագրվել է նրա «Gubilište» վեպը՝ 1962 թվականին։ Վեպը քննադատության է արժանացել Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության գրական պաշտոնական իշխանությունների կողմից և մեղադրվել սոցիալիստական աշխարհը խեղաթյուրված ներկայացնելու համար։ Մյուս կողմից, Կովաչին ընդդիմադիր քննադատները կոչեցին Հարավսլավիայի գրականության «флагманом волны нуар»։

1978 թվականին հրատարակել է իր ամենահայտնի «Vrata od utrobe» վեպը, որտեղ նկարագրել է հայրենի Հերցեգովինայի կյանքը։ Վեպն արժանացել է Սերբիայի «Ninova nagrada» ամսագրի գրական մրցանակին։

1990-ական թվականների սկզբներին Ֆիլիպ Դավիդի և Վիդոսավ Ստևանովիչի հետ հիմնել է Անկախ գրողների միությունը՝ որպես Սլոբոդան Միլոշևիչի կառավարության դեմ ուղղված շարժում։

Լինելով անձնական ազատության և հանդուրժողականության կողմնակիցը՝ 1991 թվականին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադից, որտեղ բնակվել էր երկար տարիներ, տեղափոխվել է Ռովին (Խորվաթիա)։ Դա գրողի անձնական բողոքն էր Սերբիայի այդ ժամանակվա իշխանությունների դեմ։

Խորվաթիայում նա միացել է «Feral Tribune» երգիծական ամսագրի շուրջը ձևավորված ընդդիմությանը, որը շարունակում էր պայքարել ինչպես սերբ, այնպես էլ խորվաթ ազգայնականների դեմ։ Երկար տարիներ հայտնի հոդվածաշարի հեղինակն է եղել։ «Ազգայնականությունը մարդկանց հիմար է դարձնում»,— մի անգամ ասել է նա։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրկո Կովաչը հեղինակ է վեպերի, պատմվածքների ժողովածուների, ակնարկների, պիեսների և հարավսլավական կինոմատոգրաֆիայի ամենահայտնի ֆիլմերի սցենարների, որոնցից են՝ «Lisice» («Աղվեսներ»), «Okupacija U 26 Slika» («Շրջափակումը 26 նկարներում»), «Pad Italije» («Իտալիայի անկումը») и «Tetoviranje».

Գրական քննադատները Կովաչին անվանել են 20-րդ դարի հարավսլավական գրի լավագույն ոճաբաններից մեկը։ Գնահատելով Կովաչի ստեղծագործությունը՝ բոսնիացի բանաստեղծ Միլյա Ստոիչն ընդգծել է դրա ճշտությունը, կատարելությունը և երաժշտականությունը։

Պարգևները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովաչն արժանացել է միջազգային և ազգային մի շարք գրական մրցանակների, այդ թվում «Ninova nagrada» ամսագրի մրցանակի (1978), Հերդերի մրցանակի (1995), Վիլենցի մրցանակի (2003), Բելգրադի, Սարաևոյի, Զագրեբի, Պոդգորիցեի մի շարք գրական մրցանակների։

Ընտրյալ ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վեպեր.
    • Gubilište
    • Moja sestra Elida
    • Malvina
    • Ruganje s dušom
    • Vrata od utrobe
    • Uvod u drugi život
    • Kristalne rešetke
    • Grad u zrcalu
  • Պատմվածքների ժողովածուներ.
    • Rane Luke Meštrovića
    • Nebeski zaručnici
  • Ակնարկներ.
    • Evropska trulež i drugi eseji
    • Na odru
    • Cvjetanje mase
    • Elita gora od rulje
  • Կինոսցենարներ.
    • Okupacija u 26 slika («Շրջափակումը 26 նկարներում») և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  4. НИН online
  5. TucholskyprisetSwedish PEN Club.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]