Բելգրադի արվեստների համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելգրադի արվեստների համալսարան
Տեսակհամալսարան և ակադեմիական ինստիտուտ
Հիմնադրված է1957
Երկիր Սերբիա
ՏեղագրությունԲելգրադ
Կայքarts.bg.ac.rs
Բելգրադի արվեստների համալսարան (Սերբիա)##
Բելգրադի արվեստների համալսարան (Սերբիա)
Բելգրադի արվեստների համալսարան, Սերբիա

Բելգրադի արվեստների համալսարան (սերբ.՝ Универзитет уметности), առաջին համալսարանը Սերբիայում, որը գտնվում Բելգրադում։ Հիմնադրվել է 1957թվականի Հունիսի 10ին, որպես Արվեստի ակադեմիա։ 1973 թվականի մայիսի 21-ին ստացել է ներկայիս անվանումը[1]։

Հասցե․ 11000 քաղաք Բելգրադ, փողոց ՝ Պարսիկա, տուն 16։

Համալսարանն ունի իր հրատարակչությունը, որը զբաղվում է արվեստի և դասագրքերի վերաբերյալ գրականության թողարկումով։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երաժշտական արվեստներ[2]։ Հիմնադրվել է 1937 թվականին՝ որպես Երաժշտական ակադեմիա։ Իր ներկայիս անվանումը ստացել 1973 թվականին։
  • Ստեղծագործական արվեստ[3]։ Ստեղծագործական արվեստը ստեղծվել է 1937 թվականին։ Իր ներկայիս անվանումը ստացել է 1973 թվականին։ Ֆակուլտետը ունի երեք բաժին՝ քանդակ, բնանկար և գրաֆիկա։ Ֆակուլտետում սովորել է 2500 ուսանող։ Ուսուցիչներ՝ 550 մարդ։
  • Դրամատիկական արվեստ։ Թատերական արվեստի ֆակուլտետը հիմնադրվել է 1948 թվականին՝ որպես թատերական արվեստի ակադեմիա։ 1962 թվականից այն կոչվում էր Թատրոնի, կինոյի, ռադիոյի և հեռուստատեսության ակադեմիա։ 1973 թվականից այն ունի ժամանակակից անուն։
  • Կիրառական արվեստ․ կիրառական ֆակուլտետը, որը ստեղծվել է 1948 թվականին՝ որպես կիրառական արվեստի ակադեմիա։

Միջառարկայական հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջառարկայական հետազոտությունները համալսարանում իրականացվում են ժամանակակից գեղարվեստական և գիտական առարկաները ուսումնասիրելու անհրաժեշտության պատճառով։

Միջառարկայական հետազոտություններն ամրապնդում են ֆակուլտետների միջև հաղորդակցությունը, բարելավում են արվեստի ֆակուլտետների ուսուցիչների և գիտության տարբեր ոլորտների փորձագետների միջև համագործակցությունը։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր ժամանակներում համալսարանը ղեկավարել են 17 ռեկտորներ․

  • Սրետեն Ստոյանովիչ (1957-1958)
  • Միխայլո Վուկդրագովիչ (1958-1959)
  • Ջորջե Անդրիևիչ-Կուն (1959-1963)
  • Աֆրիչ Վեկոսլավ (1963-1965)
  • Բռունո Բռուն (1965-1971)
  • Հովան Կրատովիլ (1971-1973)
  • Դրագոսլավա Ստոյանովիչ Գլոտոկ (1973-1976)
  • Ռատկո Ջուռովիչա (1976-1977)
  • Ռադոս Նովակովիչ (1977-1979)
  • Ալեքսանդր Օբրադովիչ (1979-1983)
  • Վոին Ստոիչ (1983-1985)
  • Նանդոր Գլիդ (1985-1989)
  • Դարինկա Մատիչ-Մարովիչ (1989-1998)
  • Ռադմիլա Բակոսեվիչ (1998-2000)
  • ՄԻլենա Դրագիցեվիչ-Սեսիկ (2000-2004)
  • Չեդոմիր Վասիլ (2004-2009)
  • Լիլիանա Պոպովիչ (2009-2015)
  • Զորան Երիխ (2015 թվականից առ այսօր)

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սլավկո Շչեպանովիչ (ծնվել է 1940 թվականին)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «History of the University». University of Arts in Belgrade. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 26-ին.
  2. Faculty of Music in Belgrade
  3. «Faculty of Fine Arts, University of Arts in Belgrade/ Serbia». No Borders, Just News. AICA. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 29-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Монография «Университет искусств в Белграде». Изд.: Университет искусств в Белграде. 2013.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]