Պանինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Պանինի
Pāṇini
Ծնվել է մոտ. մ.թ.ա. 5-րդ դար
Shalatula, Պակիստան[1]
Մահացել է անհայտ
Քաղաքացիություն Gandhara
Դավանանք հինդուիզմ
Մասնագիտություն լեզվաբան
Գործունեության ոլորտ Vyakarana
Տիրապետում է լեզուներին սանսկրիտ

Հինդուիզմ
թեմատիկայի հոդված

Aum

Պատմություն · Պանթեոն

Վայշնայություն · Շիվայություն
Շակտիզմ · Սմարտիզմ

Փիլիսոփայություն

Դհարմա · Արթհա · Կամա
Մոկշա · Սամսարա
Յոգա · Յանտրա · Բհակտի · Մայա
Պուջա · Մանդիր · Աբհավա · Բհավա

Վեդաներ · Ուպանիշադներ
Ռամայանա · Մահաբհարաթա
Բհագավադ Գիտա · Պուրաններ
Պատանջալի Յոգա սուտրա այլ

Հինդուիստական սվաստիկան

Պորտալ «Հինդուիզմ»

Պանինի, (լատ.՝ Pāṇini, մ․թ․ա․ 5—4 դարերուն) հին հնդկական լեզվաբան։ Լեզվաբանության հիմնադիրներից մեկը, որը կռահել է կառուցվածքային լեզվաբանության, իմաստաբանության տրամաբանության ժամանակակից գաղափարները։

Սովորել է Տաքսիլա քաղաքում, որն ունեցել է լեզվաբանական հարուստ ավանդույթներ։ Պատկանել է հին հնդկական դասական քերականների հս․ դպրոցին։ Հին հնդկերենի առաջին նորմատիվ քերականության՝ «Ատադհյայի»֊ի («Astādhyāyl»—«Ութնամատյան») հեղինակն է։ Աշխատությունը բաղկացած է ութ գրքից և ներառնում է մոտ 4000 կանոն («սուտրա»)։ Պանինիի քերականությունը էմպիրիկ-նկարագրական է։ Կանոնների մեջ տրվում է վեդաների լեզվի (սանսկրիտի համեմատությամբ) և սանսկրիտի (մասնակիորեն) հնչյունաբանությունը, ձևաբանությունը, բառակազմությունը և շարահյուսությունը։

Այս աշխատությունը լեզվի համակարգային նկարագրության առաջին նմուշն Է։ Պանինի կիրառում է քերականական այս կամ այն երևույթը հատուկ տառերով նշանակելու սկզբունքը, որով մոտենում է քննության մաթեմատիկացմանը։ Հին հնդկական լեզվաբաններ Կատյայանան (մ․թ․ա․ 3-րդ դար) և Պատանջալին (մ․թ․ա․ 2-րդ դար) ստեղծեցին երկեր, որոնցում մեկնաբանվեցին Պանինիի քերականության կանոնները։ ժամանակակից լեզվաբանության մեջ գոյություն ունի գիտության հատուկ բնագավառ՝ պանինիագիտությունը։ Պանինիի «Ութնամատյանը» թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png


  1. http://www.pib.nic.in/release/release.asp?relid=3583