Հինդուիստական սրբապատկերագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հինդուիստական սրբապատկերագրություն, հինդուիզմի ձևավորման հազարամյակների ընթացքում ընդունված տարբեր սրբապատկերային խորհրդանշաններ, որոնց վերագրվել է հոգևոր նշանակություն և որոնք հիմնված են հինդուիզմի սրբազան տեքստերի ու հինդուիստական մշակութային ավանդույթների վրա։ Այս խորհրդանիշների նշանակության մեկնաբանությունը տարբեր է`կախված աշխարհագրական շրջանից, պատմական ժամանակաշրջանից և կրոնական ավանդույթից, որին հետևում են հինդուսները: Ժամանակի ընթացքում որոշ խորհրդանիշներ (օրինակ՝ սվաստիկան) գտել են կիրառություն հինդուիզմից դուրս, իսկ մյուսները (օրինակ՝ ձայնի ուժի մանտրան) ճանաչվել են որպես միմիայն հինդուիստական: Հինդու պատկերապատման մյուս կարևոր կողմերն են մուրտիսն ու մուդրան:

Հինդուիստական սրբապատկերագրության որոշ խորհրդանիշներ (կենդանիներ, բուսական աշխարհ, գործիքներ, զենք կամ նույնիսկ գույներ) կապված են դևերից որևէ մեկի հետ կամ հակառակը: Որոշ դեպքերում, աստվածություններն իրենք են անձնավորում բնական ուժերին, օրինակ՝ Ագնի աստվածությունն անձնավորում է կրակը, Վայուն՝ քամուն, Սուրյան՝ արևին իսկ Պրիտհիվին՝ երկիրը: Այլ դեպքերում, որոշակի ասոցիացիաներ կապված են որոշ հինդու դիցաբանական որոշակի դրվագների հետ: Սիմվոլիզմը հաճախ աստվածությունները կապում է բնական կամ մարդկային հատկանիշների կամ մասնագիտության հետ:

Հինդու սիմվոլիզմի իմացությունն առանցքային դեր ունի ինչպես հինդու գրականության մեջ, այնպես էլ ժամանակակից և հին հնդկական հեղինակների (ինչպես կրոնական, այնպես էլ աշխարհիկ) աշխատություններում այլաբանական հիշատակումները հասկանալու համար:

Հինդուիստական սրբապատկերագրության խորհրդանիշների աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինդու աստվածները և նրանց հարակից խորհրդանիշները
Աստվածություն Ասոցիացվող կերպարներ Նշումներ
Բրահմա Լոտոս, կարապ, Վեդաներ, համրիչ անձնավորում է ստեղծագործությունը
Վիշնու լոտուս, Չակրա, կապույտ անձնավորում է աջակցությունը
Շիվա երրորդ աչք, կոբրա, կիսալուսին, թմբուկ, վագրի մորթի վերահսկում է ոչնչացումը,
Ինդրա վաջրա
Վարունա Փաշա
Լակշմի լոտոս, բու անձնավորում է բարեկեցությունը, բախտը և բարգավաճումը
Փարվատի առյուծը Շիվայի կինն է, խորհրդանշում է պտղաբերությունը
Սարասվատին լոտոս, սիրամարգ, կարապ, գինի, սպիտակ անձնավորում է իմաստությունն ու արվեստը
Կալի մարդկային գլուխներից պատրաստված պսակ անձնավորում է սանսկրիտ այբուբենը
Ռամ նետ ու աղեղ Վիշնուի ավատար, անձնավորում է բարեգործությունը
Կրիշնա կով, կաթ (ավելի ճիշտ՝ կարագ), ֆլեյտա, սիրամարգի փետուր, մուգ կապույտ կամ սև մարմնի գույն Վիշնուի կերպարանափոխություն
Բալարամա գութան, մազում սպիտակ փետուր է կրում, կապույտ հագուստ, մարմնի սպիտակ գույն Կրիշնայի ավագ եղբայրը, նույն ինքը՝ Սանկարշանա կամ Անանտադև
Գանեշա մուկ անձնավորում է բարեկեցությունը
Հանուման գավազան Շիվայի կերպարանափոխություն, անձնավորում է կրոնասիրությունը
Մուրուգան սիրամարգ, նիզակ Շիվայի որդին, անձնավորում է պատերազմը

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիշնուի պատկերապատումը

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rao, T. A. Gopinatha (1998): Հինդու պատկերապատման տարրեր (4 մասում), Նյու Դելի. Motilal Banarsidass, ISBN 81-208-0878-9

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]