Օրիա (լեզու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Infoboxforlang.png
Օրիա (լեզու)
Odia.svg
Տեսակլեզու[1] և կենդանի լեզու[2]
ԵնթադասՀնդկական լեզուներ[3] և Oriya languages?[4]
ԵրկրներFlag of India.svg Հնդկաստան
Խոսողների քանակ32 137 870 մարդ (2001)[1]
Գրերի համակարգՕրիա
IETFor
ԳՕՍՏ 7.75–97ори 520
ISO 639-1or
ISO 639-2ori
ISO 639-3ory և ori
Odia language Վիքիպահեստում


Օրիա, օդիա,օրդի, ուրիա, ուտկալի (ଓଡ଼ିଆ, слушать )  հնդեվրոպական լեզու, որով խոսում է Հնդկաստանի Օրիսա նահանգի շուրջ 35 միլիոն բնակիչ։ Այն հանդիսանում է Հնդկաստանի պաշտոնական 23 լեզուներից մեկը և ունի հատուկ գրելաձև։

Պատկանում է նոր հնդկական լեզվաընտանիքին։

Տարածման սահմաններն են Օրիսա, Մադրաս, Մադհյա Պրադեշ և Բիհար նահանգները։

Օրիա լեզվի գրավոր ձևը մոտ է բրահմի լեզվի գրավոր ձևին։

Հնագույն գրավոր հուշարձանները թվագրվում են մ․թ․ 13-րդ դարին։ Դրանցից մեկը շարադրված է Սարալադասի «Մախաբխարատում»։ Ժամանակակից գրական լեզուն սկսվել է Ֆակիրմոխանա Սենապատակուի ստեղծագործությունների ժամանակահատվածից։

Օրիա լեզվով հրատարակվել է 568 անուն գործեր, այդ թվում՝ 56 օրաթերթ, 104 շաբաթաթերթ, 237 ամսագիր ( 1998 թվականին)[5]։Այս լեզվով ստեղծագործողներից է գրող Կայլաշ Պատանաիկը։

Հնչյունակազմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրիա լեզվում կա 28 բաղաձայն և 6 ձայնավոր հնչյուն։

Ձայնավորներ
  Առաջին շարք Վերջին շարք
Վերին վերելք i u
Միջին վերելք e o
Ստորին վերելք a ɔ
Բաղաձայններ
  Շրթային Ատամնային Ալվեոլային Ռետրոֆլեքսային Քմային Քմային Կոկորդային
Պայթական բաղաձայններ p

t̪ʰ
  ʈ
ʈʰ
ʧ
ʧʰ
k
 
Պայթական ձայնեղ b

d̪ʱ
  ɖ
ɖʱ
ʤ
ʤʱ
ɡ
ɡʱ
 
Շփական խուլեր     s       h
Քթային m   n ɳ      
Սահուն     l, r ɭ      

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ethnologue — 19 — Dallas, Texas: SIL International, 2016.
  2. https://iso639-3.sil.org/code/ory
  3. Crystal D. The Cambridge Encyclopedia of LanguageCambridge University Press, 1987. — P. 298. — ISBN 978-0-521-42443-1
  4. Glottolog
  5. Ульциферов О. Г. Индия. Лингвострановедческий словарь. — М.: Русский язык. 2003. С. 368

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]