Չերոկի (լեզու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Infoboxforlang.png
Չերոկի
Tsa-la-gi
Cherokee sample.svg
Տեսակլեզու[1], ժամերգության լեզու, indigenous language և կենդանի լեզու
ԵնթադասIroquoian languages
ԵրկրներԱՄՆ
ՇրջաններՀյուսիսային Օկլահոմա, Հյուսիսային Կարոլինա, Արկանզաս
Պաշտոնական կարգավիճակՀյուսիսային Կարոլինայի Չերոկի ժողովրդի հյուսիսային ճյուղ
Խոսողների քանակ12 300 մարդ (2010)[1]
Լեզվակիրների թիվը11,000–13,501 (2006–2008թթ.)
Գրերի համակարգՉերոկի վանկային գրային համակարգ, լատինական գիր
IETFchr
ԳՕՍՏ 7.75–97cher1273
ISO 639-2chr
ISO 639-3chr

Cherokee lang.png
Չերոկի լեզվի նախակոլումբոսյան աշխարհագրական բաժանում

Cherokee Speaking Areas Within The USA.png
Չերոկի լեզվի ժամանակակից աշխարհագրական բաժանում
Cherokee script Վիքիպահեստում

Չերոկի, իրոկեզյան լեզու, որով խոսում է Չերոկիները[2] [3][4][5]: Այն միակ հարավային իրոկեզյան լեզուն է և լիովին տարբերվում է իրոկեզյան այլ լեզուներից [6]: Այն բազմահամադրական (պոլիսինթետիկ) լեզու է, որն օգտագործում է յուրահատուկ վանկային գրային համակարգ[7][8]:

Չերոկի լեզուն լավ է գոյատևել, քանի որ դրա գոյությունը հաստատող բազմաթիվ փաստաթղթեր կան: Այն բնիկ ամերիկյան լեզու է, որով մեծ քանակությամբ գրականություն է հրատարակվել[9][10], այդ թվում՝ Չերոկի լեզվով բառարանը, քերականության դասագիրքը, Աստվածաշնչի Նոր կտակարանի թարգմանությունը (1850-1951 թթ.), ինչպես նաև Չերոկի լեզվով «Փյունիկ» (Phoenix) ամսագիրը: Չերոկի լեզվակիրները բնակվում են Հյուսիսային Կարոլինայում՝ Չերոկիի Կուալա սահմանագծին, մասնավորապես Չերոկիում, Սեքվոյայում, Մայեսում և Դելավերում[11]: Չերոկի ժողովրդի շատ երիտասարդներ գնալով ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում իրենց նախնիների ավանդույթների, պատմության և լեզվի նկատմամբ:

Չերոկի լեզուն անգլախոսների համար ամենադժվար լեզուներից մեկն է: Պատճառն այն է, որ Չերոկի լեզուն ունի բազմահամադրական բնույթ, այսինքն լեզվի բառերը բաղկացած են շատ մասերից: Բառերի կառուցվածքն այնպիսին է, որ դրանք հաղորդում են համատեքստ, իմաստային երանգավորումներ, գործողություն և գործողության առարկան: Չերոկի լեզվի բարդությունը լավ երևում է բայերում, որոնք կազմում են լեզվի մոտ 75 % -ը, այնինչ անգլերենում դրանք կազմում են միայն 25%-ը: Բայերը բաղկացած են դերանվանական նախածանցից, բայարմատից, կերպային և ձևային վերջածանցներից [12]:

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չերոկի լեզուն պատկանում է Իրոկեզյան լեզվախմբին: Այն հարավային իրոկեզյան միակ լեզուն է, որով այժմ խոսում են: Լեզվաբանները կարծում են, որ Չերոկի ժողովուրդը հարավ-արևելք է գաղթել Մեծ Լճերի տարածքից մոտ 3000 տարի առաջ՝ իր հետ բերելով Չերոկի լեզուն: Չնայած աշխարհագրական հազարամյա բաժանմանը՝ Չերոկի լեզվում դեռևս նմանություններ են նկատվում Մեծ Լճերի տարածքում խոսվող այլ լեզուների հետ, ինչպիսիք են օրինակ՝ Մոհաուկը, Օնոնդագան, Սենեկան և Տուսկարորան:

Որոշ հետազոտողներ (օրինակ՝ Թոմաս Ուայթը) առաջարկել են մի տեսակետ, ըստ որի՝ նախաիրոկեզյան լեզվի հայրենիքը Ապալաչներն են: Ուայթը պնդում է, որ նախաիրոկեզյան լեզվով խոսողները մասնակցել են Ապալաչյան լեռնաշղթայի հյուսիս-հարավ առանցքով իրականացվող մշակութային և տնտեսական փոխանակման գործընթացին: Հարավային և հյուսիսային իրոկեզյան լեզուների միջև տարամիտումը տեղի է ունեցել 3-4 հազար տարի առաջ, երբ ուշ արխայիկ շրջանի նախաիրոկեզյան լեզվակիրները այգեգործության զարգացման շնորհիվ նստակյաց են դարձել: Հաջորդ հազարամյակում հյուսիսային և հարավային իրոկեզյան լեզուները բաժանվել են Ալգոնկինների և Սիուանների կողմից, քանի որ լեզվաբանական, կրոնական, հասարակական և տեխնոլոգիական հմտությունները հետագայում Ալգոնկիններից և Սիուաններից անցել են Չեսապեկ շրջանում ապրող ժողովուրդներին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

տե՛ս՝ Չերոկի լեզվի պատմությունը

Գրագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածաշնչի առաջին գրքի՝ «Ծննդոց»-ի թարգմանությունը

Մինչև 1820 թվականին Չերոկի լեզվի վանկային գրի ստեղծումը, Չերոկին միայն բանավոր լեզու էր: Լեզվի գրային համակարգը ստեղծել է Սեքվոյան: Հետքրքիր է այն փաստը, որ Սեքվոյան, չլինելով տառաճանաչ, կարողացել է ստեղծել մի ամբողջ վանկային գիր: Նա փոքր-ինչ ծանոթ էր անգլիական և ռոմանական այբուբեններին, քանի որ եվրոպացիների հետ առևտրով էր զբաղվում: Գրային համակարգը ստեղծելիս Սեքվոյան սկզբում փորձել է օգտագործել լոգոգրաֆներ, բայց ավելի ուշ նրա ստեղծած գիրը վերածվել է վանկային գրի, որում յուրաքանչյուր նշան արտահայտում է ոչ թե մեկ հնչյուն, այլ մեկ վանկ[13]: Այս համակարգը ընդգրկում է 85 նշաններ, որոնք լիովին համապատասխանում են Չերոկի լեզվին: Որոշ նշաններ նմանություն ունեն լատիներենի, հունարենի և նույնիսկ կիրիլիցայի տառերի հետ, սակայն նրանց արտասանությունը լիովին տարբերվում է:

Մոտավորապես 1809 թվականին, Սեքվոյան սկսել է աշխատել Չերոկի լեզվի գրային համակարգի ստեղծման վր[14]: Սկզբում նա մտադրված է եղել յուրաքանչյուր բառի համար մեկ նշան ստեղծել: Նա մի ամբողջ տարի է ծախսել դրա վրա: Նա նույնիսկ այնքան է տարվել այս աշխատանքով, որ լիովին մոռացել է մշակել իր հողերը և զբաղվել ամենօրյա գործերով: Նրա ընկերները և հարևանները սկսել են մտածել, որ Սեքվոյան գժվել է [15][16]: Ասում են, որ նրա կինը նույնիսկ թաղել է նրա առաջին աշխատանքը՝ համարելով այն ինչ-որ կախարդություն: Սեքվոյան վերջապես հասկացել է, որ անհնար է բոլոր բառերի համար մեկական նշան ստեղծել: Այնուհետև նա փորձել է նշաններ ստեղծել տարբեր գաղափարների համար, սակայն սա էլ է շատ խնդիրներ առաջացրել:

Սեքվոյային այդպես էլ չի հաջողվել ամբողջական բառերի համար նշաններ ստեղծել, սակայն նա կարողացել է նշանների միջոցով արտահայտել լեզվի վանկերը: Մոտ մեկ ամիս անց նրան հաջողվել է ստեղծել 86 նշաններից բաղկացած գրային համակարգ:

Սկզբում ոչ ոք չէր ցանկանում սովորել նրա ստեղծած վանկային գիրը, այդ պատճառով նա այն սկզբում սովորեցրել է իր դստերը՝ Այոկեին, ով այդ ժամանակ ընդամենը վեց տարեկան էր[17]: Սեքվոյան այնուհետև փորձել է Չերոկի ժողովրդի առաջնորդներին ցույց տալ իր ստեղծած գրի պիտանելիությունը: Նա խնդրել է նրանցից յուրաքանչյուր արտասանել մեկական բառ Չերոկի լեզվով, գրի է առել դրանք վանկային գրով, այնուհետև կանչել է իր դստերը և խնդրել նրան՝ կարդալ գրված բառերը: Առաջնորդները, տեսնելով, որ գիրն իրոք համապատասխանում է իրենց լեզվին, թույլ են տվել Սեքվոյային սովորեցնել այն ուրիշներին[18][19]:

1825 թվականին, երբ գիրն արդեն տարածում էր գտել, Չերոկի ժողովուրդը պաշտոնապես ճանաչել է Սեքվոյայի գիրը՝ որպես պետական գրային համակարգ: 1828-1834 թվականներին ամերիկացի միսիոներները օգնել են Չերոկի ժողովրդին հրատարակել առաջին ամսագիրը՝ «Փյունիկ»-ը, որը գրված էր երկու լեզվով՝ Չերոկիով և անգլերենով[20]:

1826 թվականին Հյուսիսային Չերոկիի ազգային խորհուրդը Ջորջ Լուրիին և Դեյվիդ Բրաունին հանձնարարել է թարգմանել և հրատարակել Չերոկի ժողովրդի օրենքները՝ օգտագործելով Սեքվոյայի գրային համակարգը:

1824 թվականին Հյուսիսային Չերոկիի գլխավոր խորհուրդը Սեքվոյային շնորհել է մեծ արծաթե շքանշան՝ գրավոր լեզու ստեղծելու համար: Ասում են, որ նրա շքանշանի մի կողմում անգլերենով գրված է եղել. «Տրվում է Ջորջ Գիսթին Չերոկիի գլխավոր խորհրդի կողմից՝ նրա հնարագիտության համար, որ կարողացել է ստեղծել Չերոկիի այբուբենը»: Հակառակ կողմում այդ նույնը գրված է եղել Չերոկի լեզվով: Ենթադրաբար Սեքվոյան շքանշանը կրել է իր ամբողջ կյանքի ընթացքում, իսկ նրա մահից հետո այն թաղել են իր հետ[21]:

1825 թվականին Չերոկի լեզվով են թարգմանվել Աստվածաշունչը, բազմաթիվ կրոնական տաղեր և գրքույկներ, կրթական նյութեր, իրավական փաստաթղթեր և գրքեր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ethnologue — 19 — Dallas, Texas: SIL International, 2016.
  2. «Cherokee: A Language of the United States»։ Ethnologue: Languages of the World։ SIL International։ 2013։ Վերցված է May 22, 2014 
  3. «The Cherokee Nation & its Language»։ University of Minnesota: Center for Advanced Research on Language Acquisition։ 2008։ Վերցված է May 22, 2014 (չաշխատող հղում)
  4. «Keetoowah Cherokee is the Official Language of the UKB»։ keetoowahcherokee.org/։ Keetoowah Cherokee News: Official Publication of the United Keetoowah Band of Cherokee Indians in Oklahoma։ April 2009։ Արխիվացված օրիգինալից-ից July 15, 2014-ին։ Վերցված է June 1, 2014 
  5. «Language & Culture»։ keetoowahcherokee.org/։ United Keetoowah Band of Cherokee Indians։ Արխիվացված օրիգինալից-ից April 25, 2014-ին։ Վերցված է June 1, 2014 
  6. Feeling, "Dictionary," p. viii
  7. Montgomery-Anderson Brad (June 2008)։ «Citing Verbs in Polysynthetic Languages: The Case of the Cherokee-English Dictionary»։ Southwest Journal of Linguistics 27։ Վերցված է May 22, 2014 
  8. «Native Languages of the Americas: Cherokee (Tsalagi)»։ Native Languages of the Americas։ Վերցված է May 22, 2014 
  9. LeBeau, Patrik. Term Paper Resource Guide to American Indian History. Greenwoord. Westport, CT: 2009. p132.
  10. Woods, Thomas E. Exploring American History: Penn, William – Serra, Junípero Cavendish. Tarrytown, NY: 2008. p829.
  11. Thompson Irene (August 6, 2013)։ «Cherokee»։ aboutworldlanguages.com/։ Վերցված է May 22, 2014 
  12. Feeling et al., "Verb" p. 16
  13. Cushman Ellen (2011)։ «"We're Taking the Genius of Sequoyah into This Century": The Cherokee Syllabary, Peoplehood, and Perseverance»։ Wicazo Sa Review (University of Minnesota Press) 26: 72–75։ doi:10.5749/wicazosareview.26.1.0067 – via JSTOR 
  14. Wilford, John Noble (June 22, 2009)։ «Carvings From Cherokee Script's Dawn»։ New York Times։ Վերցված է June 23, 2009 
  15. G. C. (August 13, 1820)։ «Invention of the Cherokee Alphabet»։ Cherokee Phoenix 1 (24) 
  16. Boudinot Elias (April 1, 1832)։ «Invention of a New Alphabet»։ American Annals of Education 
  17. Langguth, p. 71
  18. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ gc2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  19. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ boudinot2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  20. "Sequoyah", New Georgia Encyclopedia, accessed January 3, 2009
  21. «Cherokee language»։ www.britannica.com։ Encyclopædia Britannica։ Վերցված է May 22, 2014