Microsoft Office
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Microsoft Office օֆիսային ծրագրային միջոցների փաթեթ, որը ստեղծվել է Մայքրոսոֆթ կորպորացիայի կողմից։ Գոյություն ունեն Microsoft Office փաթեթի Մայքրոսոֆթ Վինդոուզ և Apple Mac OS X հարթակների համար նախատեսված տարբերակներ։ Այս փաթեթը կազմված է մի շարք ծրագրային միջոցներից, որոնք թույլ են տալիս աշխատել տարբեր տեսակի փաստաթղթերի հետ՝ տեքստային, էլեկտրոնային աղյուսակների, տվյալների շտեմարանների և այլն։
Microsoft Office-ը իրենից ներկայացնում է OLE օբյեկտների սերվեր, և նրա ֆունկցիաները հասանելի են ոչ միայն Office փաթեթի ծրագրային միջոցներին, այլև կողմնակի ծրագրային հավելվածներին։
Microsoft Office-ի բաղկացուցիչ մասեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Microsoft Office-ը ունի մի քանի հրատարակություն, որոնք տարբերվում են արժեքով և բաղադրամասերով։ Հրատարակություններից ամենածավալունը բաղկացած է հետևյալ ծրագրային միջոցներից՝
- Microsoft Office Word-ը թույլ է տալիս ստեղծել և խմբագրել տարբեր բարդության տեքստային փաստաթղթեր։
- Microsoft Office Excel-ը թույլ է տալիս ստեղծել և խմբագրել տարբեր բարդության էլեկտրոնային աղյուսակներ։ Շուկայում զբաղեցնում է առաջատար դիրքեր։ Այս ծրագրի վերջին տարբերակը օգտագործում է «.xlsx» տեսակի ֆայլեր, որոնք ունեն OOXML ձևաչափ։ Ծրագրի ավելի վաղ տարբերակները օգտագործում էին «.xls» տեսակի ֆայլեր։ Հասանելի է Windows և Apple Mac OS X համակարգերի համար։ Հիմնական մրցակիցներն են՝ OpenOffice.org Calc, StarOffice, Gnumeric, Corel Quattro Pro և Apple Numbers (միայն Mac OS հարթակի համար)։
- Microsoft Office Outlook (մի՜ շփոթեք Outlook Express-ի հետ)՝ անձնական հաղորդակցման համար նախատեսված ծրագրային միջոց։ Outlook-ը ունի հետևյալ հնարավորություններ՝ օրացույց, հանձնարարությունների ծրագրավորող, նշումներ, էլեկտրոնային փոստի կառավարիչ, հասցեագիրք։ Ունի համատեղ ցանցային աշխատանքի հնարավորություն։ Փոստային կլիենտի հիմնական մրցակիցներն են՝ Mozilla Thunderbird/SeaMonkey, Eudora Mail, The Bat!։ Անձնական տվյալների կառավարչի հիմնական մրցակիցներն են՝ Mozilla, Lotus Organizer և NovellEvolution։ Հասանելի է Windows համակարգի համար։ Microsoft Entourage-ը Outlook-ի համարժեքն է, որը նախատեսված է Apple Mac OS X հարթակի համար։
- Microsoft Office PowerPoint-ը ծրագրային հավելված է, որը թույլ է տալիս պատրաստել ներկայացումներ Windows և Apple Mac OS X համակարգերի համար։ Հիմնական մրցակիցներն են՝ OpenOffice.org Impress, Corel WordPerfect և Apple Keynote։
- Microsoft Office Access-ը հավելված է, որը օգտագործվում է տվյալների շտեմարանները ղեկավարելու համար։
- Microsoft Office InfoPath-ը նախատեսված է տվյալների հավաքման և ղեկավարման համար, հեշտացնում է տվյալների հավաքման գործընթացը։
- Microsoft Office Communicator-ը կազմակերպում է բազմակողմանի հաղորդակցում մարդկանց միջև։ Microsoft Office Communicator 2007-ը թույլ է տալիս կազմակերպել հաղորդակցումը ինչպես պարզ արագ հաղորդագրությունների միջոցով, այդպես էլ ձայնա- և տեսահաղորդակցության միջոցով։ Այս հավելվածը Microsoft Office փաթեթի բաղկացուցիչ մասն է և ինտեգրված է այդ փաթեթի մեջ, ինչը թույլ է տալիս օգտագործել նրան այդ փաթեթի յուրաքանչյուր ծրագրի հետ համատեղ։
- Microsoft Office Publisher-ը հավելված է, որը օգտագործվում է հրապարակումներ պատրաստելիս։
- Microsoft Office Visio-ը հավելված է, որն օգտագործվում է բիզնես և տեխնիկական դիագրամների հետ աշխատելիս։
- Microsoft Office Project՝ նախագծերի ղեկավարման միջոց։
- Microsoft Query-ն հնարավորություն է տալիս դիտել և ընտրել տվյալներ շտեմարաններից։
- Microsoft Office OneNote հավելվածը թույլ է տալիս ստեղծել նշումներ և ղեկավարել դրանք։
- Microsoft Office SharePoint Workspace հավելվածը թույլ է տալիս կազմակերպել համատեղ աշխատանքը։
- Microsoft Office SharePoint Designer ծրագրային գործիք է, որը նախատեսված է MicrosoftSharePoint հարթակի վրա հավելվածների մշակման համար։
- Microsoft Office Picture Manager ապահովում է պատկերների հետ աշխատանք։
- Microsoft Office Document Image Writer-ը Microsoft Document Imaging Format ձևաչափով վիրտուալ տպող սարք է։
- Microsoft Office Diagnostics-ը ախտորոշում և վերականգնում է Microsoft Office փաթեթի բաղկացուցիչ ծրագրային հավելվածները։
Տարբերակները և դրանց սպասարկումը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Microsoft Office 97 փաթեթից վաղ հրատարակված տարբերակները այլևս չեն սպասարկվում (ներառյալ Outlook 97)։
- Office 97 (ներառյալ Outlook 98) ընդլայնված սպասարկումը ավարտվեց հունվարի 16 2004։ Հիմնական սպասարկման շրջանակներում տեղի ունեցող ուղղումների (hotfix) թողարկումը ավարտվեց օգոստոսի 31-ին 2001 թ.։
- Office 2000՝ հիմնական սպասարկումը ավարտվեց հուլիսի 30-ին 2004 թ.։ Ընդլայնված սպասարկումը ավարտվեց հուլիսի 14-ին 2009 թ.։
- Office XP՝ հիմնական սպասարկումը ավարտվեց հուլիսի 11-ին 2006 թ.։ Ընդլայնված սպասարկումը հասանելի է մինչև հուլիսի 12-ը 2011 թ.։
- Office 2003՝ հիմնական սպասարկումն ավարտվեց հունվար 13-ին 2009 թ.։ Ընդլայնված սպասարկումը հասանելի է մինչև հունվարի 14-ը 2014 թ.։
- MS Office-ի ընթացիք (MS Office 2007) և ապագա տարբերակների համար հիմնական սպասարկման տևողությունը կազմում է 5 տարի սկսած ծրագրային փաթեթի թողարկման օրվանից կամ 2 տարի ծրագրային փաթեթի հաջորդ տարբերակի թողարկման օրվանից։ Ընդլայնված սպասարկումը հասանելի կլինի ևս 5 տարի հիմնական սպասարկման ժամկետի ավարտից հետո։
- Microsoft Office 2010՝ այս տարբերակը ելել է վաճառքի։
- Microsoft Office 2013՝ այս տարբերակը գտնվում է մշակման փուլում։ Հասանելի է բետա-տարբերակը։
Office 2003 և Office 2007 վաճառքը ընդհատվեց հունվարի 11-ին 2010 թ. ընկերության կողմից պատենտային իրավունքների պաշտպանման նպատակով հարուցված դատավարության պատճառով։
Համբավ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաճառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած ծրագիրը վաճառվում է գումարով, սակայն մի շարք մարդիկ ապօրինի ձևով ինտերնետից փակցում են սերիական կոդը Microsoft Office-ում, որի պատճառով այս ծրագիրն ավելի հայտնի դարձավ։ Անվճար վերբեռնելն անօրինական է և հակասում է Microsoft Office-ի հրատարակչական իրավունքին (copyright)։
Արտաքին Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]